«Արագոնի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 66. Տող 66.
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}
[[Կատեգորիա:Արագոնի թագավորություն]]
[[Կատեգորիա:Արագոնի թագավորություն]]


{{Stub}}

15:44, 28 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Արագոնի թագավորություն
Reino d'Aragón
1035 - 1715 Արագոնի թագ 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(1443)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ջակա, Հուեսկա, Սարագոսա
Լեզու Արագոներեն, կատալոներեն, իսպաներեն և Լատիներեն
Կրոն Կաթոլիկ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Արագոնի թագավորություն (արագոներեն՝ Reino d'Aragón, կատ.՝ Regne d'Aragó, լատին․՝ Regnum Aragonum, իսպ.՝ Reino de Aragón) միջնադարյան և վաղ ժամանակակից թագավորություն Պիրենեյան թերակղզում, տարածքներով մոտավոր է համընկնում է ներկայիս Իսպանիայի կազմի մեջ մտնող Արագոնի ինքնավար համայնքի հետ: Այն տարբերվում է Արագոնի թագից, որը նաև ներառում էր այլ տարածներ այդ թվում` Կատալոնիայի պրինցիպատը (որը ներառում էր Բարսելոնայի կոմսությունը և այլ կատալոնական կոմսություններ), Վալենսիայի թագավորությունը, Մալյորկայի թագավորությունը և այլ տարածներ, որոնք ներկայիս Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի մաս են կազմում: Այսպիսով Արագոնի թագավորը միշտ չէ որ նշանակում է Արագոնի թագավորության թագավոր:

Պատմություն

Անկախ թագավորություն

Արագոնը սկզբնական շրջանում եղել է Կառոլինյան կայսրության ֆեոդալական կոմսություն Ժակա քաղաքի շրջակայքում, որը 9-րդ դարի առաջին կեսին դարձավ Պամպլոնիա թագավորության (ավելի ուշ Նավառեի) կախյալ թագավորություն, իր սեփական տոհմով, որը ավարտվեց առանց արական սեռի ժառանգորդի 922 թվականին: Արագոն անվանումը գալիս է Արագոն գետից, որը հոսում է Ժակա քաղաքով:

Նավառեի արքա Սանչո III-ի մահից հետո Նավառեի թագավորությունը բաժանվեց երեք մասի` (1) Պամպլոնա և այն գտնվում է Բասկերի երկրի արևմտյան և ափամերձ հատվածում, (2) Կաստիլիա և (3) Սոբրարբե, Ռիբագորսա և Արագոն: Սանչոյի որդուն` Գոնսալոյին անցան Սոբրարբեն և Ռիբարգորսան, իսկ նրա ոչ որինական որդուն` Ռամիրոյին անցավ Արագոնը, սակայն Գոնսալոն սպանվեց շուտով և նրա տարածները անցան Ռամիրոյին և այդպիսով Ռամիրոն դե ֆակտո դարձավ Արագոնի թագավոր[1], չնայած պաշտոնապես այս տիտղոսը չստացավ:

Հաղթելով իր եղբորը ` Գարսիա Սանչես III-ին` Ռամիրոն անկախացրեց Արագոնը: Նրա որդին` Սանչո Ռամիրեսը հայտարարեց իրեն Արագոնի թագավոր[2]: Հարավում տարածներ նվաճելով Ալ Անդալուսից` մայրաքաղաքը տեղափոխվեց Հուեսկա (1096), ավելի ուշ Սարագոսա (1118): 1135 թվականին անզավակ մահացավ Արագոնի թագավոր Ալֆոնսո ճակատամարտողտ և Նավառեի և Արագոնի թագավորությունների թագավոր դարձավ միևնույն անձը: 1285 թվականին ավարտվեց Արագոնի ազատագրումը մահմեդականներից:

Ծանոթագրություններ

  1. CAI Tourism of Aragon. Retrieved 2010-03-05
  2. Antonio Ubieto, Creación y desarrollo de la Corona de Aragón, Anubar, Zaragoza, 1987, pp. 58–59. ISBN 84-7013-227-X