«Օսլո»–ի խմբագրումների տարբերություն
Տող 85. | Տող 85. | ||
==Կլիմա== |
==Կլիմա== |
||
Օսլո քաղաքը [[Սանկտ Պետերբուրգ]]ի հետ գտնվում է միևնույն |
Օսլո քաղաքը [[Սանկտ Պետերբուրգ]]ի հետ գտնվում է աշխարհագրական միևնույն լայնության վրա։ Այն պատճառով, որ քաղաքը Սանկտ Պետերբուրգից 20 աստճանով արևմուտք է ընկած, կլիման մոտիկ է ծովայինի։ Ամառը քաղաքում սառն է, իսկ ձմեռը` ձյունառատ։ Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր, ամառային շոգը նույնպես հազվադեպ է։ Օթերևութաբանական դիտումների համաձայն` ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր, քան -26 °C և չի բարձրացել ավելին, քան +35 °C։ Աշունը երկարատև է, իսկ գարունը գալիս է միայն մարտ ամսվա վերջին։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C է, իսկ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը` -2,9 °C։ Տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
18:49, 26 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օսլո | |||||
նորվ.՝ Oslo | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Երկրամաս | Արևելյան Նորվեգիա | ||||
Ֆյուլկե | Օսլո | ||||
Քաղաքապետ | Ֆաբիան Սթանգ | ||||
Հիմնադրված է | 1048 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1147 | ||||
Այլ անվանումներ | Ասլո, Քրիտիանիա | ||||
Մակերես | 454 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | Նորվեգերեն | ||||
Բնակչություն | 578 870[1] մարդ (2009) | ||||
Խտություն | 1225 մարդ/կմ² | ||||
Կրոնական կազմ | նորվեգացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +47 22 | ||||
Փոստային դասիչ | 0001–1299 | ||||
Պաշտոնական կայք | oslo.kommune.no(նորվ.) (անգլ.) | ||||
| |||||
Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուսլու») Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքը և Նորվեգիայում ամենամեծ քաղաքը։
Հիմնադրվել է 1048-ին Հարալդ III թագավորի կողմից, իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070-ին։ Մայրաքաղաք է դարձել 1300-ին Հաակոն V-ի կողմից։ Անձնական միավորում է ունեցել Դանիայի հետ 1397-ից 1523 թվականներին ինչպես նաև 1536-ից 1814 թվականներին իսկ Շվեդիայի հետ 1914-ից 1905 թվականները։ 1624-ին հրդեհով ոչնչացվելուց հետո քաղաքը մոտեցավ Ակեշհուսի ամրոցին և գործող թագավոր Խրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Խրիստիանիա։ Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի Հունվարի 1-ից։ 1877-ից 1925-ին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա) երբ իրական Նորվեգագան անվանումը վերականգնվեց։
Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է։ Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է։ Այն նաև հանդիսանում է երկրի ծովային արտադրության և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն։ Քաղաքը հանդիսանում է կենտրոն բազում ծովային կազմակերպությունների համար որոնցից միքանիսը ունեն համաշխարհային մեծություն։ Օսլոն հանդիսանում է փորձադաշտ Եվրոպական Խորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի ծրագրերի համար։
2010 թվականի տվյալներով Օսլո (մայրաքաղաքի) բնակչությունը կազմում է 1,442,318 որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է։ Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ որը տալիս է եվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը։
Աշխարհագրություն
Օսլոն գտնվում է Օսլո-ֆյորդի ամենահյուսիսային մասում և Նորվեգիայի հարավարևելյան մասում։ Օսլոյին պատկանում են նաև 40 կղզիներ։ Քաղաքի տարածքում կան 343 լճեր, որոնք հանդիսանում են խմելու ջրի հիմնական և ամենակարևոր աղբյուր։ Օսլոյի մեջով անցնում են 2 գետեր` Ակերսելվա և Ալնա։
Կլիմա
Օսլո քաղաքը Սանկտ Պետերբուրգի հետ գտնվում է աշխարհագրական միևնույն լայնության վրա։ Այն պատճառով, որ քաղաքը Սանկտ Պետերբուրգից 20 աստճանով արևմուտք է ընկած, կլիման մոտիկ է ծովայինի։ Ամառը քաղաքում սառն է, իսկ ձմեռը` ձյունառատ։ Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր, ամառային շոգը նույնպես հազվադեպ է։ Օթերևութաբանական դիտումների համաձայն` ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր, քան -26 °C և չի բարձրացել ավելին, քան +35 °C։ Աշունը երկարատև է, իսկ գարունը գալիս է միայն մարտ ամսվա վերջին։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C է, իսկ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը` -2,9 °C։ Տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։
Ծանոթագրություններ
|
|
|