«Աթենքի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
չ →Պատմություն: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ |
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Համալսարան}} |
{{Տեղեկաքարտ Համալսարան}} |
||
'''Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան''', '''Աթենքի համալսարան''' ({{lang-el|Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών}}), [[Հունաստան]]ի հնագույն համալսարաններից է։ Հիմնադրվել է |
'''Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան''', '''Աթենքի համալսարան''' ({{lang-el|Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών}}), [[Հունաստան]]ի հնագույն համալսարաններից է։ Հիմնադրվել է [[1837]] թվականին։ |
||
== Պատմություն== |
== Պատմություն== |
02:39, 23 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան, Աթենքի համալսարան (հուն․՝ Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών), Հունաստանի հնագույն համալսարաններից է։ Հիմնադրվել է 1837 թվականին։
Պատմություն
Աթենքի համալսարանը հիմնադրվել է 1837 թվականի մայիսի 3-ին և տեղակայվել է ճարտարապետներ Ստամատիոս Կլանտիսի և Էդուարդ Շչոբերտի կալվածքում, Ակրոպոլիսի հյուսիսային լանջին։
Համալսարանը ի սկզբանե կոչվել է Օտտոնյան համալսարան (Οθώνειον Πανεπιστήμιον) ի պատիվ Հունաստանի Օտտոն I թագավորի (Othon) և ունեցել է 4 ֆակուլտետներ՝ աստվածաբանության, իրավագիտության, բժշկագիտության, և արվեստի (ներառյալ կիրառական գիտություններ և մաթեմատիկա)։ Ունեցել է 33 պրոֆեսոր, 52 ուսանող և 75 չներառված աուդիտորներ։
Kleanthis շինության փոքր տարածքը չի կարողացել բավարարել Օտտոնյան համալսարանի պահանջները, ուստի դանիացի ճարտարապետ Քրիստիան Հանսենին հանձնարավել է նախագծել նոր շենք համալսարանի համար[6] : Հետևելով նեոդասական մոտեցմանը՝ Հանսենը համատեղում է «հուշարձանի շքեղությունը մարդկային լայնածավալ պարզության հետ»՝ շինության տալով H-տեսք։ Շինարարությունը սկսվում է 1839 թվականին։ Շենքի դիմացի թևը հայտնի է որպես "Propylaea", այն ավարտին է հասցվել 1842-1843 թվականներին։ Մյուս թևերի կառուցման հսկողությունն իրականացրել է հույն ճարտարապետ Լիսանդրոս Կաֆտանտցոգլուն, ավելի ուշ՝ նրա գործընկեր Անաստասիոս Տեոֆիլասը՝ շինությունն ավարտին հասցնելով 1864 թվականին։ Շենքը համարվում է «Աթենքի նեոդասական եռագրություն» Աթենքի ակադեմիայի և Հունաստանի ազգային գրադարանի հետ միասին, որոնք հետագայում կառուցվել են համալսարանի աջ և ձախ կողմերում[6]:
1862 թվականին Օտտոնյան համալսարանն անվանվել է Ազգային համալսարան (Εθνικόν Πανεπιστήμιον), ավելի ուշ՝ Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան՝ ի պատիվ անկախ Հունաստանի առաջին ղեկավարը Իոան Կապոդիստրիայի:
Համալսարանի կառուցվածքի մեծ ձևափոխումներ իրականացվեցին 1904 թվականին, երբ արվեստի ֆակուլտետը տարանջատվեց 2 ֆակուլտետների՝ Արվեստի (Σχολή Τεχνών) և Գիտություն (Σχολή Επιστημών), վերջինս իր հերթին կազմված է ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններից և դեղագիտության դպրոցից։ 1919 թվականին ավելացվեց քիմիայի ֆակուլտետը, 1922 թվականին դեղագիտության դպրոցը անվանափոխվեց և դարձավ բաժին, բժշկության ֆակուլտետում ավելացավ ատամնաբուժության բաժինը։
1895-1911 թվականներին համալսարանը յուրաքանչյուր տարի համալրվել է շուրջ 1,000 նոր ուսանողներով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այս թվաքանակը կրկնապատվեց՝ դառնալով տարեկան 2000 ուսանող։ Այդ պատճառով որոշվեց բոլոր ֆակուլտետներում կիրառել մուտքի ընդունելության քննություններ, որն սկսվեց 1927-1928 ակադեմիական տարվանից։ 1954 թվականից ի վեր ընդունված ուսանողների թիվը գրանցվում է Կրթության և կրոնի նախարարության կողմից։
Խորհրդանիշ
Աթենաս հունական աստվածուհին համարվում է համալսարանի խորհրդանիշը։
Ֆակուլտետներ, բաժիններ
Համալսարանը բաժանվում է դպրոցների ("σχολές"), ֆակուլտետների ("τμήματα"), բաժինների ("τομείς")[7]:
- Աստվածաբանության դպրոց
- Սոցիալական աստվածաբանության ֆակուլտետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Փիլիսոփայության դպրոց
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Պատմության և հնագիտության ֆակուլտետ
- Փիլիսոփայության, մանկավարժության, հոգեբանության ֆակուլտետ
- Հոգեբանության ֆակուլտետ
- Անգլերենի և անգլիական գրականության ֆակուլտետ
- Ֆրանսերենի և ֆրանսիական գրականության ֆակուլտետ
- Գերմաներենի և գերմանական գրականության ֆակուլտետ
- Իտալերենի և իտալական գրականության ֆակուլտետ
- Իսպաներենի և իսպանական գրականության ֆակուլտետ
- Սլավոնական ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Երաժշտության ֆակուլտետ
- Թատերական ուսուցման ֆակուլտետ
- Իրավագիտական դպրոց
- Իրավագիտության ֆակուլտետ
- Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց
- Հեռահաղորդակցության և լրատվական ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետ
- Թուրքիայի և ժամանակաից Ասիայի ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Գիտությունների դպրոց
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Երկրաբանության և շրջակա միջավայրի ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
- Մաթեմատիկայի ֆակուլտետ
- Մեթոդոլոգիայի, գիտության պատմության և տեսության ֆակուլտետ
- Ինֆորմատիկայի և հեռահաղորդակցության ֆակուլտետ
- Առողջապահական գիտությունների դպրոց
- Բժշկագիտության ֆակուլտետ
- Ատամնաբուժության ֆակուլտետ
- Դեղագիտության ֆակուլտետ
- Սնուցման ֆակուլտետ
- Կրթության դպրոց
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
- Տարրական կրթության ֆակուլտետ
- Վաղ տարիքի դաստիարակության ֆակուլտետ
Ծանոթագրություններ
- ↑ Εφημερίδα της Κυβερνήσεως (հուն.) — Αθήνα: Εθνικό Τυπογραφείο, 1837.
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.gunet.gr/en/participating-institutes/
- ↑ https://web.archive.org/web/20230803111744/https://cdn.ifla.org/wp-content/uploads/ifla-members-and-association-affiliates_2023-07-21.pdf
- ↑ 6,0 6,1 «University of Athens - Archaeology of the City of Athens». National Hellenic Research Foundation (In Greek). Վերցված է հոկտեմբերի 6, 2014-ին.
- ↑ «Schools and Faculties». uoa.gr. Վերցված է 2010-06-10-ին.
- ↑ «Tο υπερσύγχρονο κτήριο της Nομικής Σχολής» (Greek). kapodistriako.uoa.gr. 2006-02-01. Վերցված է 2009-03-14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աթենքի համալսարան կատեգորիայում։ |
- University of Athens Official Website (անգլերեն)
- UoA DASTA Office (Career Office & Innovation Unit) (անգլերեն)
- University of Athens - Maps
|