«Միջնադարյան իսլանդական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (15), → |
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 20. | Տող 20. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* ''Стеблин-Каменский М. И.'' Древнеисландский язык |
* ''Стеблин-Каменский М. И.'' Древнеисландский язык — 2-е изд. — М։ Едиториал УРСС, 2002. — С 288. — ISBN 5-354-00039-4. |
||
* ''Стеблин-Каменский М. И.'' История скандинавских языков. |
* ''Стеблин-Каменский М. И.'' История скандинавских языков. — М.-Л., 1953. |
||
* ''Андрессон К.'' Современная исландская литература. 1918—1948. |
* ''Андрессон К.'' Современная исландская литература. 1918—1948. — М., 1957. |
||
* ''Стеблин-Каменский М. И.'' Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. |
* ''Стеблин-Каменский М. И.'' Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М։ АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6. |
||
* ''Стеблин-Каменский М. И.'' Древнескандинавская литература. |
* ''Стеблин-Каменский М. И.'' Древнескандинавская литература. — М., 1979. |
||
* Литературная энциклопедия в 11 тт. |
* Литературная энциклопедия в 11 тт. — М.։ 1929—1939. |
||
* ''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. |
* ''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л։ Наука, 1967. — С 183. |
||
== Հղումներ == |
== Հղումներ == |
01:33, 23 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Միջնադարյան իսլանդական գրականություն — իսլանդական գրականությունը 9-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսերը։
Իսլանդական սագաները
Իսլանդական գրականությունը ունի դարերի վաղեմություն. Նրա արմատները հասնում են հին սկանդինավյան ժողովրդական բանահյուսությանը։ Մեզ են հասել տասնյակ իսլանդական սագաներ, որոնք համարվում են Եվրոպայի միջնադարյան գրականության լավագույն օրինակներից։ Ամենահայտնի սագաներից են «Նյալի մասին սագան» և «Գիսլիի մասին սագան» են։ Մեծ արժեք ունեն նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»[1][2]։ Թագավորական սագաները պատմություններ են Նորվեգիայի պատմությունից մինչև 13-րդ դարի կեսերը, որոնցից ամենահայտնին Սնորրի Ստուրլուսոնի կողմից գրված «Հեյմսկրինգլան» է։
Էդդաները
Սնորրի Ստուրլուսոնի կողմից, բացի «Հեյմսկրինգլա» սագայից, գրվել է նաև «Կրտսեր Էդդան», որը «Ավագ Էդդայի» հետ միասին համարվում է իսլանդական միջնադարյան գրականության քնարը։ Չորս մասերից բաղկացած «Կրտսեր Էդդան» պարունակում է գերմանասկանդինավյան դիցաբանության վրա հիմնված բազմաթիվ պոեմներ։ 13-14-րդ դարերում գրի են առնվել հին ժամանակների սագաները, որոնցում պատմվում էր մինչև 10-րդ դարը տեղի ունեցած դեպքերի մասին[1][3]
Սկալդերի պոեզիան
Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ սկալդերի պոեզիան, որոնցից ամենահայտնին Էգիլ Սկալլագրիմսսոնն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ Հարալդ Ա-ի և Էյրիկուր Ա-ի հետ, և ում կյանքը նկարագրված է «Էգիլի մասին սագայում»։ Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին[1]։
Քրիստոնեական գրականությունը
13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը։ Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով[4]։ Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային բալլադները, որոնք կղզի էին թափանցել Ֆրանսիայից Նորվեգիայի և Դանիայի տարածքով։ Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք ն դարձել նոր ժանրի հայտնվելուն։ Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարում իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.
- ↑ Margaret Clunies Ross Old Icelandic Literature and Society. Cambridge: Cambridge University Press, 2009. — 352 pages. — ISBN 0-521-11025-4.
- ↑ Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М: АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
- ↑ Исландия (государство) Большая советская энциклопедия
Գրականություն
- Стеблин-Каменский М. И. Древнеисландский язык — 2-е изд. — М։ Едиториал УРСС, 2002. — С 288. — ISBN 5-354-00039-4.
- Стеблин-Каменский М. И. История скандинавских языков. — М.-Л., 1953.
- Андрессон К. Современная исландская литература. 1918—1948. — М., 1957.
- Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М։ АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
- Стеблин-Каменский М. И. Древнескандинавская литература. — М., 1979.
- Литературная энциклопедия в 11 тт. — М.։ 1929—1939.
- Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л։ Наука, 1967. — С 183.
Հղումներ
- Исландская литература (ռուս.).
- Скандинавские саги (ռուս.).