«Սեզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.
| commons = Elytrigia
| commons = Elytrigia
}}
}}
'''Սեզ''', '''չայիր''' ({{lang-la|''Elytrígia''}}), <nowiki/>[[դաշտավլուկազգիներ]]ի ([[հացազգիներ]])<ref>(en inglés) Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Consultado el 1 de febrero de 2010</ref> ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ, միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և [[ժիտնյակ]]։ Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին։
'''Սեզ''', '''չայիր''' ({{lang-la|''Elytrígia''}}), <nowiki/>[[դաշտավլուկազգիներ]]ի ([[հացազգիներ]])<ref>(en inglés) Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Consultado el 1 de febrero de 2010</ref> ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ, միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և [[ժիտնյակ]]։ Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին։


== Տարածում ==
== Տարածում ==

00:20, 23 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Սեզ, չայիր (լատին․՝ Elytrígia), դաշտավլուկազգիների (հացազգիներ)[1] ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ, միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և ժիտնյակ։ Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին։

Տարածում

Elytrigia repens

Տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում։ ՀՀ-ում հանդիպում է իսկական սեզերի 5 (այլ տվյալներով՝ 10) տեսակ՝ սողացող, սանրանման, միջին, մազակիր, երկարավուն և այլն՝ տարածված բոլոր մարզերում։

Հայաստանում

ՀՀ-ում առավել տարածված են

  • Սեզ սողացողը (E. repens),
  • Սեզ սանրանմանը (E. cristatum),
  • Սեզ մազակիրը (E. trichophora),
  • Սեզ միջինը (E. intermedia),
  • Սեզ երկարավունը (E. elongatum)։ Տարածված է բոլոր մարգերում։

Աճում են ամենուրեք. ցանքերի մոլախոտեր են։ Մշակության մեջ հայտնի է տափաստանային կամ անապատային սեզը (խոտի բերքը՝ 50-60 ց/հա)։

Կենսաբանական նկարագիր

Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, մերկ, բարձրությունը՝ 30-130 սմ։ Տերևները գծաձև են։ Ծաղկաբույլը հասկ է՝ 4-7 ծաղկային հասկիկներով։ Ծաղկում է հունիսին։

Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է։

Քիմիական կազմ

Սեզի արմատները պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, C վիտամին, կարոտին (A - նախավիտամին), ամինաթթուներ, միկրոտարրեր, պտղաշաքար, սապոնին և այլն։

Կիրառություն

Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր և այլն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, բոված արմատները փոխարինում են սուրճին։ Սեզը ձմեռնադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Սողացող և սանրանման սեզերն արժեքավոր կերաբույս են։

Բժշկության մեջ

Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց։

Նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց և այլն։

Ակադեմիկոս Ն. Վ. Ցիցինը՝ ցորենը խաչասերելով սեզի հետ, ստացել է խիստ արժեքավոր հիբրիդներ, որոնք նախ բազմազան են, կայուն՝ մի շարք հիվանդությունների նկատմամբ և տարեկան հնձվում են 2 անգամ. առաջին անգամ՝ որպես հացաբույս, իսկ երկրորդ անգամ՝ որպես անասնակեր։

Տեսակներ

Elytrigia repens

Ծանոթագրություններ

  1. (en inglés) Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Consultado el 1 de febrero de 2010

Գրականություն

  • Բուսաբանություն, հեղինակ՝ Վալեր Կոյոմբջյան, էջ 24-25
  • Мартыненко В. А., Груздев Б. И. Определитель сосудистых растений окрестностей Сыктывкара. — Екатеринбург: УрО РАН, 2005. — С. 211.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։