«Մեծ Նովգորոդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 31. Տող 31.
| շրջանի քարտեզ =
| շրջանի քարտեզ =
| ներքին բաժանում =
| ներքին բաժանում =
| ղեկավարի պաշտոն = [[քաղաքապետ]]<ref name="ustav">[http://www.adm.nov.ru/page.jsp?docid=1 Устав муниципального образования — городского округа Великий Новгород]</ref> и<br />վարչության պետ
| ղեկավարի պաշտոն = [[քաղաքապետ]]<ref name="ustav">[http://www.adm.nov.ru/page.jsp?docid=1 Устав муниципального образования — городского округа Великий Новгород]</ref> и<br />վարչության պետ
| ղեկավար = Յուրի Բոբրիշև
| ղեկավար = Յուրի Բոբրիշև
| հիմնադրման թվական = [[9-րդ դար]]
| հիմնադրման թվական = [[9-րդ դար]]

00:16, 23 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Քաղաք
Նովգորոդ
Новгород
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՆովգորոդի մարզ
Քաղաքային շրջանՄեծ Նովգորոդ
քաղաքապետ[1] и
վարչության պետ
Յուրի Բոբրիշև
Հիմնադրված է9-րդ դար թ.
Առաջին հիշատակում859
Այլ անվանումներմինչև 1478 — պարոն Մեծն Նովգորոդ, մինչև 1999՝ Նովգորոդ
Մակերես90,08 կմ²
ԲԾՄ25 մ
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն219 925 մարդ (2010)
Ազգային կազմՌուսներ
Կրոնական կազմՌուս Ուղղափառ Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+7-8162
Փոստային ինդեքս198515
Փոստային դասիչ173xxx
Պաշտոնական կայքadm.nov.ru
Մեծ Նովգորոդ (Ռուսաստան)##
Մեծ Նովգորոդ (Ռուսաստան)
Մեծ Նովգորոդ (Նովգորոդի մարզ)##
Մեծ Նովգորոդ (Նովգորոդի մարզ)

Մեծ Նովգորոդ (ռուս.՝ Вели́кий Но́вгород, Վելիկի Նովգորոդ, մինչև 1999 թվականը պաշտոնական անունն էր՝ Նովգորոդ), քաղաք Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արևմուտքում, Նովգորոդի մարզի վարչական կենտրոնը, «Զինվորական փառքի քաղաք»։

Մեծ Նովգորոդը Ռուսաստանի ամենահին ու հայտնի քաղաքներից մեկն է (2009 թվականին պաշտոնապես նշվեց 1150-ամյակը)։ Այն ռուսական պետականության ստեղծման վայրն է, նրա առաջին մայրաքաղաքը։ Միջնադարում Նովգորոդի Ռուսիայի կենտրոնն էր, այնուհետև՝ Նովգորոդի հողերի կենտրոնը՝ Կիևյան Ռուսիայի կամ Ռուսական պետության կազմում։ 1136 թվականին դարձավ ավատատիրական Ռուսաստանի առաջին ազատ հանրապետությունը (այդ պահից սկսած, երբ Ժդանայա լեռան ճակատամարտից հետո իշխան Վսևոլոդ Մստիսլավիչը փախավ պատերազմի դաշտից, Նովգորոդի իշխանի լիազորությունները կտրուկ սահմանափակվեցին)։ 1136-1478 թվականներին, երբ Նովգորոդը կորցրեց (1477-1478 թվականներին Մոսկվա-Նովգորոդ պատերազմի արդյունքում, երբ Մոսկվայի իշխան Իվան III-ը պարտության մատնեց նովգորոդցիներին) քաղաքական ինքնիշխանությունը Նովգորոդի հողերի նկատմամբ, ընդունված է օգտագործել «Նովգորոդի հանրապետություն» եզրը՝ տվյալ ժամանակաշրջանի համար։

Նովգորոդը չի ենթարկվել մոնղոլական ասպատակություններին․ թեև հարկ է վճարել Հորդային, սակայն պահպանել է հին ռուսական ճարտարապետության մինչմոնղոլական շրջանի յուրահատուկ հուշարձաններ և հին ռուսական քաղաքներից միակն էր, որ 11-12-րդ դարերում խուսափեց անկումից և բաժանումից։

Մեծ Նովգորոդի բնակչությունը 219 925 մարդ է (2013, 85-րդ տեղը Ռուսաստանում), որը կազմում է մարզի բնակչության մոտ 1/3-ը, մակերեսը՝ 90,08 կմ²։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ