«Ծննդաբերություն»–ի խմբագրումների տարբերություն
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 37. | Տող 37. | ||
|isbn = 0-7645-5074-8 |
|isbn = 0-7645-5074-8 |
||
}} |
}} |
||
* Персианинов Л. С., Сидельникова В. М., Елизарова И. |
* Персианинов Л. С., Сидельникова В. М., Елизарова И. П. Гемолитическая болезнь плода и новорождённого, Л., 1981. |
||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
00:03, 23 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Ծննդաբերություն, հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, ընկերքն ու պտղաթաղանթները։
Բնականոն ծննդաբերություն
Տարբերում են հասուն պտղով կամ բնականոն ծննդաբերություն, որը տեղի է ունենում հղիության 40-րդ շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով ծննդաբերություն (վաղաժամ), հղիության 29-39-րդ շաբաթվա ընթացքում։
Ծննդաբերության նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը, ներզատիչ գեղձերը, հորմոնները, պտոսլընկերք համակարգում գոյացող կենսբանական այլ ակտիվ նյութեր և արգանդի նյարդամկանային ապարատը։
Ծննդաբերության ժամկետներ
Ծննդաբերության պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը։ Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ հյուսվածքներից (արգանդի պարանոց, հեշտոց, կոնքի հատակի մկաններ)։
Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է։ Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով։ Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10-15, հետագայում՝ 2-3 րոպեն մեկ անգամ։
Ծննդաբերություն ընթանում է 3 շրջանով,
- առաջին՝ պարանոցի բացման շրջան,
- երկրորդ՝ պտղի արտամղման շրջան,
- երրորդ՝ ընկերքային շրջան։
- Առաջին շրջան
Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին։ Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են։ Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն*): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել։
- Արտամղման շրջան
Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով։ Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչընդոտը։ Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»։ Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում կրծքավանդակին։ Կոնքի խոռոչով գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով։ Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»)։ Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխըն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը։ Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը։
- Ընկերքային շրջան
Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, ընկերքի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում։
Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15-24 ժ է, կրկնածիններինը՝ 10-12 ժ։ Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը։
Գրականություն
- Джоанна Стоун, Кит Эддлман, Мэри Марри Беременность и роды для "чайников" = Pregnancy For Dummies. — М.: «Диалектика», 2007. — С. 384. — ISBN 0-7645-5074-8
- Персианинов Л. С., Сидельникова В. М., Елизарова И. П. Гемолитическая болезнь плода и новорождённого, Л., 1981.