«Կորիզակիսում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ «Միտոզ» վերանվանված է «Կորիզակիսում»
(Տարբերություն չկա)

12:32, 4 Ապրիլի 2011-ի տարբերակ

Միտոզ

Ընդհանուր տեղեկություններ

Բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև: Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում: Միտոզը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է: Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին:

Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են .

  1. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան . դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է , որի ընթացքում բջիջն աճում է ,գործում և նախապատրաստվում բաժանման,
  2. բջջի բուն բաժանման շրջան:

Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով ` պրոֆազ , մետաֆազ , անաֆազ , թելոֆազ: Պրոֆազ.միտոզի այս փուլում , որն ամենաերկարն է ` կորիզի ծավալը մեծանում է ,ԴՆԹ-ի պարուրման հետևանքով սկսում են երեվալ հաստ թելիկներ`քրոմոսոմներ: Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում . նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային ջրջան`առաջացնելով հասարակածային թիթեղիկ: Ի դեպ մետաֆազային շրջանում քրոմոսոմները երեվում են պարզ , հստակ , ուստի հենց այդ փուլում է կատարվում դրանց ուսումնասիրությունը:


Գրականություն

  • «Կենսաբանություն» Մ. Սիսակյան