«Լիսաբոնի գիտությունների ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ը: → ը։ (3), ի: → ի։, մ: → մ։ (3), ն: → ն։ (2), ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 53. Տող 53.
Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան։
Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան։

== Պատմություն ==
== Պաատմություն ==
[[Պատկեր:Placaacl.jpg|մինի|Գրություն շենքի ճակատային հատվածում]]
[[Պատկեր:Placaacl.jpg|մինի|Գրություն շենքի ճակատային հատվածում]]
Լիսաբոնի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է [[Լուսավորության դարաշրջան]]ում` Մարիա Առաջինի գահակալության ժամանակ` [[1779]] թվականի [[դեկտեմբերի 24]]-ին որպես «գիտությունների արքայական ակադեմիա» ({{lang-pt|Academia Real das Ciências}})<ref>[http://books.google.pt/books?id=peQAAAAAYAAJ&printsec=frontcover&hl=pt-PT&source=gbs_ge_summary_r&cad=0#v=onepage&q&f Memorias da Academia Real das Sciencias de Lisboa])</ref>: Ակադեմիայի առաջին նախագահը եղել է Ջոաո Կառլոս դե Բրագանսան, երկրորդը` դուքս Լաֆոենսը, իսկ ակադեմիայի առաջին քարտուղարը` Ժոզե Կորեյա դե Սերան<ref>{{harvnb|Medina|2004|pp=446-447}}.</ref><ref>{{harvnb|Ribeiro|1871-1914|pp=37-61}}</ref><ref name="Infop">[http://www.infopedia.pt/$academia-real-das-ciencias Academia das Ciências de Lisboa, Infopédia (Em linha).] Porto: Porto Editora, 2003-2014. (Consult. 2014-03-15).</ref>:

19:59, 17 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգիտությունների ակադեմիա և լեզվի կարգավորող
Երկիր Պորտուգալիա
ՀապավումACL
ԿարգախոսNisi utile est quod facimus stulta est gloria
Հիմնադրված1779 թվականի դեկտեմբերի 24
Գլխադասային գրասենյակԼիսաբոն, Պորտուգալիա
Վերադաս կազմակերպությունGovernment of Portugal?
ՀիմնադիրՄարիա I (Պորտուգալիայի թագուհի)
Պարգևներ
Կայքacad-ciencias.pt

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (պորտ.՝ Academia das Ciências de Lisboa), բարձրագույն գիտական հաստատություն Պորտուգալիայում, որի գլխավոր նպատակը գիտական հետազոտությունների աջակցությունը և պորտուգալական մշակույթի տարածումը։

Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան։

Պատմություն

Գրություն շենքի ճակատային հատվածում

Լիսաբոնի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է Լուսավորության դարաշրջանում` Մարիա Առաջինի գահակալության ժամանակ` 1779 թվականի դեկտեմբերի 24-ին որպես «գիտությունների արքայական ակադեմիա» (պորտ.՝ Academia Real das Ciências)[2]: Ակադեմիայի առաջին նախագահը եղել է Ջոաո Կառլոս դե Բրագանսան, երկրորդը` դուքս Լաֆոենսը, իսկ ակադեմիայի առաջին քարտուղարը` Ժոզե Կորեյա դե Սերան[3][4][5]:

Ի սկզբանե ակադեիան բաղկացած էր 3 բաժնից` ճշգրիտ գիտությունների, բնական գիտությունների և գեղարվեստի։ 1851 թվականին առաջին երկու բաժինները միացան, և ակադեմիան բաղկացած էր երկու բաժնից` բնական և հումանիտար գիտությունների[6]:

Իր պատմության ընթացքում ակադեմիայի պաշտոնական տեղակայումը եղել է 6 վայրերում։ Այժմ ակադեմիան գտնվում է Լիսաբոնում` Հիսուսի վանքում` Բայրու-Ալթուի ստորի հատվածում։

1910 թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա[7]:

Կառուցվածքը

Ակադեմիայի յուրաքանչուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ։

Բնական և ճշգրիտ գիտությունների բաժին

Բաժնի նախագահը հանդիսանում է Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի փոխնախագահ Էդուարդո Ռոմանո դե Արանտեշ Օլիվեյրան, բաժնի փոխնախագահը Արմանդո Պոմբեյրոն է, քարտուղարը` Բրիտալդո Ռոդրիգեշը, քարտուղարի փոխարինողը` Մարիա Մանուելա Շավեշը։

Բաժինն իր մեջ ներառում է հետևյալ մասերը`

Հումանիտար գիտությունների բաժին

Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի նախագահ Ադրիանո Մորեյրան հհանդիսանում է նաև բաժնի նախագահը, իսկ փոխնախագահը Արթուր Անելմոն է, բաժնի քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան, քարտուղարի փոխարինողը` Ժուստինո Մենդեշ դե Ալմեյրան։

Բաժինն իր մեջ ներառում է հետևյալ մասերը.

Ակադեմիայի ինստիտուտներ

Ակադեմիան ունի երկու հիմանական ինստիտուտներ

  • Բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Altos Estudos), տնօրեն` Ադրիանո Մորեյրա, հետազոտությոններ է կատարում բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում
  • Պորտուգալերենի լեզվաբանության ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Lexicologia e Lexicografia da Língua Portuguesa), տնօրեն` Արթուր Անսելմո, աշխատանքներ է տանում պորտուգալերենի պահպանման և տարածման բնագավառում։ Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքներից է ժամանակակից պորտուգալերենի բառարանը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսաբոնի գիտությունների ակադեմիա» հոդվածին։