«Օսլոյի մետրոպոլիտեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 69. Տող 69.
* [http://www.tbanen.no/ Օսլոյի մետրոպոլիտենի պաշտոնական կայքը:] (նորվեգերեն)
* [http://www.tbanen.no/ Օսլոյի մետրոպոլիտենի պաշտոնական կայքը:] (նորվեգերեն)


[[Կատեգորիա:Օսլոյի մետրոպոլիտեն|*]]
[[Կատեգորիա:Օսլոյի մետրոպոլիտեն]]
[[Կատեգորիա:Մետրոպոլիտեններ այբենական կարգով|Օսլո]]
[[Կատեգորիա:Մետրոպոլիտեններ այբենական կարգով|Օսլո]]

16:21, 16 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-25 09:32:11 ֆորմատով

Օսլոյի մետրոպոլիտեն
նորվ.՝ T-banen i Oslo

Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչSporveien T-banen?[1]
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՔաղաքՕսլո
Բացման տարեթիվ1966թ.-ի հոկտեմբերի 16
Գծերի երկարություն85 կմ
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ100
Գծերի քանակ6 գիծ, 1 դեպո
ԳծերOslo Metro Line 1?, Oslo Metro Line 2?, Oslo Metro Line 3?, Oslo Metro Line 4?, Oslo Metro Line 5? և Oslo Metro Line 6?
Ուղևորահոսքը մեկ օրում241 095 (2014)[2]
Ուղևորահոսքը մեկ տարում88 մլն.
tbanen.no
 Rapid transit in Oslo Վիքիպահեստում

Օսլոյի մետրոպոլիտեն (նորվ.՝ T-banen i Oslo), մետրոյի գծերի միասնական համակարգ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Բացումը տեղի է ունեցել 1966 թվականի հոկտեմբերի 16-ին: Մեկ միլիոնանոց քաղաքի համար համարվում է աշխարհի ամենամեծ մետրոպոլիտենը: Ունի 100 կայարան, որոնցից 16-ը ստորգետնյա են: Գծերի երկարությունը 85 կմ է:

Պատմություն

Մետրոպոլիտենը ձևավորվել է մերձքաղաքային տրամվայի կայարաններից, որոնք բացվել են 1928 թվականին:[3].

1954 թվականին Նորվեգիայի խորհրդարանը որոշում կայացրեց մայրաքաղաք Օսլոյում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ: Նախատեսվում էր կառուցել 4 գիծ:[3].

1966 թվականին շահագործման հանձնվեց Թյոյեն կայարանից դեպի Յերնբանգետորգեյթ կայարան գիծը, որը հասնում էր մինչև Օսլոյի երկաթգծի կենտրոնական կայարան:[3].

Բնութագիր և առանձնահատկություններ

Օսլոյի մետրոպոլիտենի թունելները փորված են ժայռերի մեջ, որոնց առաստաղը ամրացվել է բետոնի փչման եղանակով: Հետաքրքիր դիզայն հաղորդելու նպատակով որոշ կայարանների պատերը թողել են անմշակ վիճակում՝ ընդգծելով ժայռաբեկորները:

Մետրոպոլիտենի աշխատանքային ժամերն են առավոտյան 5:30-ից մինչև գիշերը 0:30-ը: Աշխատանքային օրերին գնացքները դեպոյից դուրս են գալիս յուրաքանչյուր 15 րոպեն մեկ , իսկ ծանրաբեռնված ժամերին՝ 2-3 րոպեն մեկ: Ոչ աշխատանքային օրերին գնացքների աշխատանքի հաջորդականությունը 30 րոպե է:[4]

Ներկա դրությամբ մետրոպոլիտենից օգտվելու տոմսերը մագնիսային քարտերից են պատրաստված: Այդ քարտերով հնարավոր է նաև օգտվել տրամվայից և քաղաքային ավտոբուսային պարկից:

Գծերը

Մետրոպոլիտենը իրար է միացնում Օսլոյի բոլոր 15 շրջանբները և Բերում կոմունային հարակից բոլոր բնակավայրերը: Գործում է առանց տրանսֆերային սկզբունքով: Կենտրոնով անցնող բոլոր երթուղիները անցնում են 6 կայարաններով, որոնք միացված են 1 ընդհանուր թունելի, որից հետո կրկին բաժանվում են ըստ ուղղության:

2016 թվականի սեպտեմբերի 3-ից մտցվել է 5 գծանի ցանց:[5].

Գիծ # Տեղամաս Կայարան
Գիծ 1 ՖրոգներսեթեռնԲերգկրիստալեն[* 1] 26
Գիծ 2 ØsteråsԷլինգսրուդասեն 26
Գիծ 3 ԿոլսոսMortensrud 33
Գիծ 4 BergkrystallenVestli 37
Գիծ 5 Sognsvann ↔ Շրջան ↔ Vestli 33

Ծանոթագրություններ

  1. https://www.lifeinnorway.net/public-transport-in-oslo/
  2. https://ruter.no/globalassets/dokumenter/aarsrapporter/ruter-arsrapport-2014.pdf
  3. 3,0 3,1 3,2 Aspenberg, Nils Carl (1994). Trikker og forstadsbaner i Oslo. Oslo: Baneforlaget. էջեր 17–30. ISBN 82-91448-03-5.
  4. Метро Осло: карта, описание, фото. (ռուսերեն)
  5. «Linjekart for T-banen gjeldende fra 3. april 2015» (PDF). Վերցված է 2016-04-03-ին.

Արտաքին հղումներ


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "*", but no corresponding <references group="*"/> tag was found