«Չինաստանի մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն
մանր-մունր |
չ «Չինական մշակույթ» վերանվանված է «Չինաստանի մշակույթ» |
(Տարբերություն չկա)
|
15:21, 31 Մարտի 2011-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համաշխարհային մշակույթի պատմության մեջ Չինական մշակույթը առանձնահատուկ տեղ է գրավում: Չինաստանը իր անվանումը ստացել է Եվրոպացիների կողմից Ցին դինաստիայի ժամանակաշրջանում (մ.թ.ա.221-206թթ): Մթա 5-3-րդ դարերը Չինաստանի պատմության մեջ մարտնչող թագավորների ժամանակաշրջանն է, որը չինարեն կոչվում է չժանգո: Այս ժամանակաշրջանի թագավորները փորձում էին զենքի ուժով մեծացնել իրենց տիրապետությունը և հզորանալ: Չինացիներն իրենց ուրույն վերաբերմունքն ունեին այլ ժողովուրդների նկատմամբ, որոնց անվանում էին բարբարոսներ և հենց դա էլ նրանց հեռու էր պահում զավթողական քաղաքականությունից: Չինացիները գտնում էին, որ իմաստ չունի տիրանալ մարդկանց, որոնք ընդունակ չեն դառնալու լիարժեք հպատակներ: Բարբարոսների հողերը ևս հողագործության համար համարում էին անմշակելի: Ներփակվածությունը, այս գաղափարը և պաշտպանվածության անհրաժեշտությունը մարմնավորված է Չինական Մեծ պարսպի կառուցման մեջ: Այն կառուցվել է մթա 4-3-րդ դդ հս. սահմանի երկարությամբ` քոչվոր ցեղերից պաշտպանվելու նպատակով: Պարիսպն սկզբում ուներ 750կմ երկարություն, հետագայում այն հասավ 3000կմ-ի: Պարսպի բարձրությունը 5-10մ էր, իսկ լայնությունը 5-8մ: