«Ամուդան»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Թուրքիայի բերդեր, ավելացվեց Կատեգորիա:Հայկական բերդեր և ամրոցներ (Թուրքիա) ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 62. | Տող 62. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։ |
* Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։ |
||
{{Հայկական բերդեր}} |
|||
[[Կատեգորիա:Հայկական բերդեր և ամրոցներ (Թուրքիա)]] |
[[Կատեգորիա:Հայկական բերդեր և ամրոցներ (Թուրքիա)]] |
16:06, 10 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակի ավերակներ, ամրոց և ավերակներ |
Տեղագրություն | Դաշտային Կիլիկիա |
Վարչական միավոր | Գյոկչեդամ |
Գտնվում է ափին | Ջահան գետ |
Երկիր | Թուրքիա |
Castle of Amouda Վիքիպահեստում |
Ամուդան, Ադամոդան, Ամուդ, Ամուդա, Ամուտ, Ամուտա, Ամուտան, Ատամոտա, Ատամոտան, Համիդիե, Համուտա, Հեմիդիե, Համիթե[1], բերդ Դաշտային Կիլիկիայի հարավարևելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։
Պատմություն
Կառուցվել է կոնաձև լեռան գագաթին, ունեցել է քառակուսի դղյակ, հարավարևմտյան և հյուսիսարևելյան կողմերից ամրացվել պարիսպներով և աշտարակներով։ 1145 թվականին Ամուդանը բյուզանդացիներից ազատագրել է Թորոս Բ իշխանապետը։ Ամուդանը հսկել է Ջահանի գետանցի և Ամանոսի լեռնային ուղիների հանգույցը, արևելքից պաշտպանել Անազարբա քաղաքը։
Ըստ Սմբատ Սպարապետի՝ 12-րդ դարի վերջին Ամուդանի բերդատեր իշխանն էր Սիմոնը։ Լևոն Բ թագավորը 1212 թվականին Ամուդանը պարգևել է (զինվորական ծառայության համար) Տևտոնյան հոգևոր օրդենի ասպետներին։
1266 թվականին Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։
Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է 15-16-րդ դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են Հեմեդիեկալեսի[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 222 — 992 էջ։
- ↑ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1990:
Գրականություն
- Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։