«Պատմական աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Պատմական աշխարհագրություն''', [[գիտություն|գիտության]] ճյուղ, որն ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտեսական, քաղաքական և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմական զարգացման ժամանակաշրջանների։ Հարում է աշխարհագրական և պատմական գիտություններին։ Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝ այլ տվյալներ երկրի կամ շրջանի ֆիզիկական աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը, [[կլիմա]]ն, ջրագրությունը, հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, [[օգտակար հանածոներ]]ը և այլն), բնակչության աշխարհագրությունը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] աշխարհագրությունը (արտադրության ու տնտեսական կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), քաղաքների աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների [[քաղաք]]ների ու վարչական բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմությունը վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումների, քաղաքների, բնակավայրերի, [[բերդ]]երի ու [[ամրոցն]]երի, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը և այլն։ Պատմական աշխարհագրության համար սկըզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած [[քարտեզ]]ները, նյութական մշակույթի մնացորդները, ժողովրդի [[ավանդություն]]ներն ու [[զրույց]]ները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը և այլն։
'''Պատմական աշխարհագրություն''', հասարակական [[գիտություն|գիտության]] ճյուղ է, որը համլիր ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտեսական, քաղաքական և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմական զարգացման ժամանակաշրջանների։ Պատմական աշխարհագրությունը խիստ արտահայտված սահմանային գիտություն է: Հարում է աշխարհագրական և պատմական գիտություններին։ Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝ այլ տվյալներ երկրի կամ շրջանի ֆիզիկական աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը, [[կլիմա]]ն, ջրագրությունը, հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, [[օգտակար հանածոներ]]ը և այլն), [[բնակչության աշխարհագրություն]]ը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] աշխարհագրությունը (արտադրության ու տնտեսական կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), քաղաքների աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների [[քաղաք]]ների ու վարչական բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմությունը վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումների, քաղաքների, բնակավայրերի, [[բերդ]]երի ու [[ամրոց]]ների, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը և այլն։ Պատմական աշխարհագրության համար սկըզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած [[քարտեզ]]ները, նյութական մշակույթի մնացորդները, ժողովրդի [[ավանդություն]]ներն ու [[զրույց]]ները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը և այլն։


== Ուղղությունները ==
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=162}}
Պատմական աշխարհագրության մեջ առանձնացնում են երկու ինքնուրույն ուղղություններ, որոնք պայմանականորեն անվանում են պատմական և աշխարհագրական:


[[Կատեգորիա:Պատմական աշխարհագրություն]]
=== Պատմական ===
Պատմական ուղղությունն զբաղվում է անցյալ ժամանակաշրջաններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային երևույթների տարածքային դիֆերենցման և տարբեր երկրներում ու [[տարածաշրջան]]ներում դրանց զարգացման առանձնահատկությունների բացահայտման ու մեկնաբանման խնդիրներով: Պատմական գիտությունների կազմում պատմական աշխարհագրությունը սովորաբար այնպիսի օժանդակ դիսցիպլինի դեր է կատարում, ինչպիսիք են, օրինակ, [[հերալդիկա]]ն (զինանշանագիտությունը) կամ [[նումիզմատիկա]]ն (դրամագիտությունը)<ref>Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:</ref>:
=== Աշխարհագրական ===
Այս ուղղության հետաքրքրությունների կենտրոնում գտնվում են անցյալ ժամանակաշրջաններում աշխարհագրական թաղանթի բնածին ոլորտների ([[բնական լանդշաֆտ]]ների) զարգացման օրինաչափությունները, որոնց բացահայտումը օժանդակում է նրանց ժամանակակից կառուցվածքի և զարգացման միտումների խորքային ուսումնասիրությանը:


== Կիրառությունը ==
Պատմական աշխարհագրության գիտական արդյունքների սինթեզման շնորհիվ հնարավոր է դառնում վերականգնել [[աշխարհագրական թաղանթ]]ի ամբողջական պատկերի ու լանդշաֆտների` մարդու ազդեցությամբ կրած փոփոխությունները, հասարակության և բնության տարածքային կազմակերպմաան առանձնահատկությունները, բնակչության, տնտեսության, մշակույթի, պետական կարգի ու սահմանների փոփոխությունները պատմական տարբեր ժամանակաշրջաններում և դրա միջոցով բացահայտել և բացատրել ներկա վիճակը և զարգացման միտումները:


== Ծանոթագրություններ ==
{{Stub}}
{{ծանցանկ}}

== Աղբյուրներ ==
* Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:

{{ՀՍՀ|հատոր=9|էջ=162}}

[[Կատեգորիա:Պատմական աշխարհագրություն]]

14:12, 10 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Պատմական աշխարհագրություն, հասարակական գիտության ճյուղ է, որը համլիր ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտեսական, քաղաքական և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմական զարգացման ժամանակաշրջանների։ Պատմական աշխարհագրությունը խիստ արտահայտված սահմանային գիտություն է: Հարում է աշխարհագրական և պատմական գիտություններին։ Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝ այլ տվյալներ երկրի կամ շրջանի ֆիզիկական աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը, կլիման, ջրագրությունը, հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, օգտակար հանածոները և այլն), բնակչության աշխարհագրությունը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), գյուղատնտեսության աշխարհագրությունը (արտադրության ու տնտեսական կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), քաղաքների աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների քաղաքների ու վարչական բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմությունը վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումների, քաղաքների, բնակավայրերի, բերդերի ու ամրոցների, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը և այլն։ Պատմական աշխարհագրության համար սկըզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած քարտեզները, նյութական մշակույթի մնացորդները, ժողովրդի ավանդություններն ու զրույցները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը և այլն։

Ուղղությունները

Պատմական աշխարհագրության մեջ առանձնացնում են երկու ինքնուրույն ուղղություններ, որոնք պայմանականորեն անվանում են պատմական և աշխարհագրական:

Պատմական

Պատմական ուղղությունն զբաղվում է անցյալ ժամանակաշրջաններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային երևույթների տարածքային դիֆերենցման և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում դրանց զարգացման առանձնահատկությունների բացահայտման ու մեկնաբանման խնդիրներով: Պատմական գիտությունների կազմում պատմական աշխարհագրությունը սովորաբար այնպիսի օժանդակ դիսցիպլինի դեր է կատարում, ինչպիսիք են, օրինակ, հերալդիկան (զինանշանագիտությունը) կամ նումիզմատիկան (դրամագիտությունը)[1]:

Աշխարհագրական

Այս ուղղության հետաքրքրությունների կենտրոնում գտնվում են անցյալ ժամանակաշրջաններում աշխարհագրական թաղանթի բնածին ոլորտների (բնական լանդշաֆտների) զարգացման օրինաչափությունները, որոնց բացահայտումը օժանդակում է նրանց ժամանակակից կառուցվածքի և զարգացման միտումների խորքային ուսումնասիրությանը:

Կիրառությունը

Պատմական աշխարհագրության գիտական արդյունքների սինթեզման շնորհիվ հնարավոր է դառնում վերականգնել աշխարհագրական թաղանթի ամբողջական պատկերի ու լանդշաֆտների` մարդու ազդեցությամբ կրած փոփոխությունները, հասարակության և բնության տարածքային կազմակերպմաան առանձնահատկությունները, բնակչության, տնտեսության, մշակույթի, պետական կարգի ու սահմանների փոփոխությունները պատմական տարբեր ժամանակաշրջաններում և դրա միջոցով բացահայտել և բացատրել ներկա վիճակը և զարգացման միտումները:

Ծանոթագրություններ

  1. Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:

Աղբյուրներ

  • Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 162