«Ֆիլիպինյան ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ծով |Անվանում = Ֆիլիպինյան ծով |Բնագիր անվանում = Philippine Sea |Պատկեր = Philippine Sea location.jpg |պ...»:
 
Տող 64. Տող 64.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



[[Կատեգորիա:Ծովեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ֆիլիպինյան ծով]]
[[Կատեգորիա:Ֆիլիպինյան ծով]]

14:09, 10 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Ֆիլիպինյան ծով
Philippine Sea

'
Կոորդինատներ
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 5726 հազար կմ²
Ծավալը 23 522 հազար կմ³
Ամենամեծ խորությունը 11 022 մ
Միջին խորությունը 4108 մ

Ֆիլիպինյան ծով (թագալերեն Dagat Pilipinas, անգլ.՝ Philippine Sea, չինարեն՝ 菲律宾海, ճապ.՝ フィリピン海, ինդոն.՝ Laut Filipina), Խաղաղ օվկիանոսի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է Ֆիլիպինյան արշիպելագի մոտ: Երկրի երկրորդ խոշոր ծովը (Սարգասյան ծովից հետո): Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական (Հոնսյու, Կյուսյու և Ռյուկյու), արևմուտքում՝ Թայվան և Ֆիլիպինյան կղզիներով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և Իձու, Բոնինյան, Կադզան և Մարիանյան կղզիներով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով[1]: Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²[2]: Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ (Մարիանյան իջվածքում): Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են Հյուսիսային պասսատային և Կուրոսիո հոսանքները: Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում): Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:

Խոշոր նավահանգիստներն են՝ Նագոյա, Յոկոհամա (Ճապոնիա), Ապրա (Գուամ կղզի):

Ծովի հատակի ռելիեֆ

Հատակի ռելիեֆն ունի անցումային գոտու հատկանիշներ, այստեղ լայնորեն ներկայացված են խոշոր երկրաձևաբանական տեսակներ[3]: Ծովի գոգահովիտը ընդարձակ է և բարդ, և համեմատական է օվկիանոսի հետ: Հանդիպում են ստորջրյա լեռներ, մեծ ձգվածություն ունեցող լեռնաշղթաներ (մինչև 2500 կմ), ստորջրյա հրաբուխներ մինչև 3000 մ բարձրությամբ: Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոր Ֆիլիպինյան փողրակը:

Կլիմա

Կլիմայի վրա առաջին հերթին ազդում է Ֆիլիպինյան ծովի աշխարհագրական դիրքը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, Ասիայի մոտ և նրա մեծ ձգվածությունը հս.լ. 35 ˚-ից մինչև հասարակած: Ծովը գտնվում է չորս կլիմայական գոտիներում՝ մերձարևադարձային, արևադարձային, մերձհասարակածային և հասարակածային: Սեզոնային տարբերությունները ակնհայտ են միայն մերձարևադարձային գոտում: Մերձարևադարձային գոտում գերակշռում են մուսսոնները, իսկ արևադարձայինում՝ պասսատները: Ծովի այլ հատվածներում հանդիպում են նաև ոչ մշտական քամիներ, հաճախ են թայֆունները:

Քամու արագությունը տարբեր է: Ձմռանը մուսսոններն ունեն 4-6 մ/վ, պասսատները՝ 5-8 մ/վ, հյուսիսում՝ մինչև 10 մ/վ, անկայուն քամիներ՝ մինչև 3 մ/վ արագություն: Հյուսիս-արևելքում դիտվում է առավել ակտիվ ցիկլոնային գործունեություն, քամու արագությունը հասնում է 20-25 մ/վ արագության:

Օդի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է հյուսիսից հարավ: Հունվար-փետրվար ամիսներին ջերմաստիճանը կազմում է 9-10 ˚C հյուսիսում, 18-24 ˚C՝ ծովի կենտրոնական հատվածներում, 25-27 ˚C՝ հարավում:

Ծովային հոսանքներ

Ֆիլիպինյան ծովում հիմնական հոսանքը Հյուսիսային պասսատային հոսանքն է: Այն տեղաշարժվում է դեպի արևմուտք` հս.լ. 10 և 17 աստիճանների միջև: Ճյուղավորվում է Թայվան և Լուսոն կղզիների շրջանում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Philippine Sea». Encyclopædia Britannica Online. Վերցված է 2008-08-12-ին.
  2. Philippine Sea, encarta.msn.com (archived from the original on 2009-08-20).
  3. «Philippine Sea». Lighthouse Foundation. Վերցված է 2008-08-12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինյան ծով» հոդվածին։