«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հ․ 8, էջ 399 oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 22. | Տող 22. | ||
| website = |
| website = |
||
| wikisource = |
| wikisource = |
||
}} |
}} |
||
'''Նվարսակի պայմանագիր''', 484 թ. Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև [[Պարսկահայք]]ի [[Նվարսակ]] բնակավայրում կնքված պայմանագիր, որով վերջ դրվեց [[Վահանանց պատերազմ (481-484)|481-84 թթ. ապստամբության]]ը։ Նվարսակի հաշտությամբ [[Սասանյան Պարսկաստան]]ը, որին չէր հաջողվել ճնշել [[Վահան Մամիկոնյան]]ի ուժերի դիմադրությունը, ընդունեց հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից։ |
|||
Այդ պայմանագրից հետո Հայաստանը Մարզպանականի փոխարեն սկսեց կոչվել Տանուտերական երկիր, դրա կառավարիչ նշանակվեց Վահան Մամիկոնյանը, որը սկսեց կրել Հայոց տանուտեր տիտղոսը։ |
|||
Սասանյան Վաղարշ թագավորը հրաժարվել է հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հանդեպ վարած դավանափոխման ու ձուլման քաղաքականությունից, Հայաստանից ետ կանչել իր զորքերը և հաշտության առաջարկով Նվարսակ ուղարկել պատվիրակություն՝ Նիխոր Վշնասպդատի գլխավորությամբ։ Նախնական համաձայնություններից ու պատանդներ ստանալուց հետո Վահան Մամիկոնյանը սպառազեն ջոկատով ժամանել է Նվարսակ և իր պայմանները թելադրել [[պարսիկ]]ներին։ |
|||
== Նվարսակի պայմանագրի պայմանները == |
|||
Նվարսակի պայմանագրով Պարսից արքունիքը պարտավորվել է․ |
|||
*ա․ վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական [[եկեղեցի|եկեղեց]]ու գործունեության համար, |
|||
*բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց, |
|||
*գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։ |
|||
Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին։ [[485]] թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի [[մարզպան]]։ Նվարսակի պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր ներքին ինքնուրույնությունը։ |
|||
== Աղբյուրներ == |
|||
* Թ.Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։ |
|||
== Արտաքին հղումներ == |
|||
* [http://www.mskh.am/divanagitutjun/arm/nvarsakpajman.html Նվարսակի պայմանագրի մասին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքում] |
|||
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=399}} |
|||
[[Կատեգորիա:Վահանանց պատերազմ]] |
[[Կատեգորիա:Վահանանց պատերազմ]] |
17:17, 9 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Նվարսակի պայմանագիր | |
---|---|
Պատրաստվել է | 484 թ. |
Ստորագրել են | Վահան Մամիկոնյան (Հայաստան), Բալաշ (Պարսկաստան) |
Կողմեր | Հայաստան
|