«Հանս Քրիստիան Անդերսեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 91.204.190.15 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արևիկ Ոսկանյան մասնակց...
Տող 6. Տող 6.
'''Հանս Քրիստիան Անդերսեն''' ({{lang-da|Hans Christian Andersen}} {{IPA|ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩}}, {{ԱԾ}}), [[դանիա]]ցի [[գրող]] և [[բանաստեղծ]], «[[Անճոռնի ճուտիկը]]», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ [[հեքիաթ]]ների հեղինակ։
'''Հանս Քրիստիան Անդերսեն''' ({{lang-da|Hans Christian Andersen}} {{IPA|ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩}}, {{ԱԾ}}), [[դանիա]]ցի [[գրող]] և [[բանաստեղծ]], «[[Անճոռնի ճուտիկը]]», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ [[հեքիաթ]]ների հեղինակ։


Ավելի քան 125 թարգմանված նրա գրած հեքիաթները<ref name=cphpost>{{cite news|last=Wenande|first=Christian|title=Unknown Hans Christian Andersen fairy tale discovered|url=http://cphpost.dk/news/international/unknown-hans-christian-andersen-fairy-tale-discovered|accessdate=2012 թ․ դեկտեմբերի 15|newspaper=The Copenhagen Post|date=դեկտեմբերի 13, 2012}}</ref> Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։
Ավելի քան 125 թարգմանված նրա գրած հեքիաթները<ref name=cphpost>{{cite news|last=Wenande|first=Christian|title=Unknown Hans Christian Andersen fairy tale discovered|url=http://cphpost.dk/news/international/unknown-hans-christian-andersen-fairy-tale-discovered|accessdate=2012 թ․ դեկտեմբերի 15|newspaper=The Copenhagen Post|date=դեկտեմբերի 13, 2012}}</ref> Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։

== Կենսագրությունը ==
== Կենսագրությունը ==
=== Մանկությունը ===
=== Մանկությունը ===

16:22, 9 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Հանս Քրիստիան Անդերսեն
Hans Christian Andersen
Ծննդյան անունդան․՝ Hans Christian Andersen
Ծնվել էապրիլի 2, 1805(1805-04-02)[1][2][3][…]
ԾննդավայրՕդենսե, Դանիա-Նորվեգական ունիա[4][5][2][…]
Վախճանվել էօգոստոսի 4, 1875(1875-08-04)[2][3][6][…] (70 տարեկան)
Վախճանի վայրRolighed, Կոպենհագեն, Դանիա
ԳերեզմանԱսիստենս գերեզմանատուն և Tomb of Hans Christian Andersen
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, մանկագիր, ինքնակենսագիր, դրամատուրգ, լրագրող, ճանապարհորդ և cut-paper artist
Լեզուդանիերեն
ՔաղաքացիությունԴանիա[7][8][9][…] և  Դանիա-Նորվեգական ունիա
ԿրթությունSlagelse Gymnasium? (1826) և Կոպենհագենի համալսարան
Ժանրերմանկական գրականություն, Ճանապարհորդական գրականություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Improvisatore?, Իմ կյանքի հեքիաթը, Անճոռնի ճուտիկը, Մատնաչափիկ, Ձյունե թագուհին, Անագե տոկուն զինվորիկը, Լուցկիներով աղջիկը, Ջրահարսը, Թագավորի նոր զգեստը, Արքայադուստրը սիսեռահատիկի վրա, Օլե Լուկոյե, Սառցե օրիորդ (հեքիաթ), Խոզարածը և Հրահանը
Ստեղծագործությունների ցանկՀանս Քրիստիան Անդերսենի մատենագրություն
Պարգևներ
Изображение автографа
 Hans Christian Andersen Վիքիպահեստում
Անդերսենի արձանը Կոպենհագենում։

Հանս Քրիստիան Անդերսեն (դան․՝ Hans Christian Andersen ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩, ապրիլի 2, 1805(1805-04-02)[1][2][3][…], Օդենսե, Դանիա-Նորվեգական ունիա[4][5][2][…] - օգոստոսի 4, 1875(1875-08-04)[2][3][6][…], Rolighed, Կոպենհագեն, Դանիա), դանիացի գրող և բանաստեղծ, «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ։

Ավելի քան 125 թարգմանված նրա գրած հեքիաթները[13] Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։

Կենսագրությունը

Մանկությունը

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում գտնվող Օդենսե քաղաքում։ Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը (1782-1816), եղել է աղքատ կոշկակար, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից. վերջինս մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել, իսկ մահվանից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը։

Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։

Մանուկ հասակից Հանսը հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ։ 1816 թ մահանում է Անդերսենի հայրը, և նա ստիպված է լինում աշխատել. սկզբում՝ որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական։ Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում։ Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ երեխա է եղել՝ խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը՝ տիկնիկային թատրոնը։ Վերջինով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ։ Նա հաճախում էր հրեական դպրոց։

Պատանեկությունը

Օդենսեում գտնվող Անդերսենի մանկության տունը։

14 տարեկանում Հանսը գնում է Կոպենհագեն՝ իր ասելով, ճանաչում ստանալու համար։ Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում և, ի վերջո, գեղեցիկ ձայնի համար նրան ընդունում են Թագավորական թատրոն, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր։ Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակության համար։ Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում։ Նա 3 անգամ գիրքը տանում է թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, նրան մերժում են փորձի բացակայության պատճառով, բայց առաջարկում են սովորել։ 1827 թ նա ավարտում է ուսումը։ Սակայն մինչև կյանքի վերջ Անդերսենն այդպես էլ չհաղթահարեց քերականությունը և բազմաթիվ սխալներ էր անում գրավոր խոսքում։

Ստեղծագործությունը

1829 թվականին տպագրված «Հետիոտն ճամփորդություն Հոլման ջրանցքից Ամագերի արևելյան ծայրը» ֆանտաստիկ պատմվածքը Անդերսենին հանրահռչակ դարձրեց։ Մինչև 1833 թվականը շատ քիչ բան էր գրված։ Անդերսենը թագավորից ստացավ դրամաշնորհ, որով կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Հենց այդ ժամանակից սկսած Անդերսենը գրում է բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ այդ թվում 1835 թվականին նրան համբավ բերած «Հեքիաթները»։

1840-ականներին Անդերսենը փորձեց վերադառնալ ասպարեզ, սակայն առանձնապես հաջողություն չունեցավ։ Միևնույն ժամանակ նա իր տաղանդը հասատատեց հրատարակելով «Նկարներով գիրք առանց նկարների» հավաքածուն։

Նրա «Հեքիաթների» փառքը աճում էր։ «Հեքիաթների հաջորդ թողարկումը սկսվեց 1838 թ., իսկ 3-րդը՝ 1845 թ.։ Այդ պահին արդեն նա ողջ Եվրոպայում հայտնի, հռչակավոր գրող էր։ 1847 թ. հունիսին նա առաջին անգամ ժամանեց Անգլիա և արժանացավ հաղթական ընդունելության։ 1840 թ. և հետագա տարիներին Անդերսենը շարունակում էր վեպեր և պիեսներ հրատարակել՝ ապարդյուն փորձելով հռչակվել որպես դրամատուրգ և վիպասան։ Միևնույն ժամանակ նա ատում էր իրեն փառք բերած հեքիաթները։ Չնայած դրան նա շարունակում էր գրել նորանոր հեքիաթներ։ Իր վերջին հեքիաթն Անդերսենը գրել է 1872 թ. Սուրբ ծնունդին։

1872 թվականին Անդերսենն ընկավ մահճակալից, խիստ վնասվեց և այլևս չապաքինվեց։ Նա ապրեց ևս երեք տարի։ Անդերսենը վախճանվեց 1875 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա մարմինը հանգչում է Կոպենհագենի Ասիսթենս («Assistens») գերեզմանատանը։

Տես նաև

Հայտնի հեքիաթների ցանկը

Pigen, som traadte paa Brødet 1859 Աղջիկը, որ տրորել էր հացը
“Alt paa sin rette Plads” 1852 Ամենաանհավատալին
“Alt paa sin rette Plads” 1852 «Ամեն ինչ ունի իր տեղը»
Den standhaftige Tinsoldat 1838 Անագե դիմացկուն զինվորիկը
Anne Lisbeth 1859 Անե Լիսբեթ
Den grimme Ælling 1843 Անճոռնի ճուտիկը
Klods-Hans 1855 Ապուշ Հանսը
En Historie fra Klitterne 1859 Ավազաթմբերի պատմությունը
Prindsessen paa Ærten 1835 Արքայադուստրը սիսեռահատի վրա
Gaardhanen og Veirhanen 1859 Բակի աքաղաղը և հողմացույցը
Metalsvinet 1842 Բրոնզե վարազը (իրական պատմություն)
Pen og Blækhuus 1859 Գրիչն ու թանաքամանը
Skrubtudsen 1866 Դոդոշը
Paradisets Have 1839 Դրախտային այգի
Grantræet 1844 Եղևնին
En Historie 1851 Երազ
Børnesnak 1859 Երեխայական խոսակցություն
Gaaseurten 1838 Երիցուկ
To Jomfruer 1853 Երկու աղջիկ
Den lykkelige Familie 1847 Երջանիկ ընտանիք
Lykkens Kalosker 1838 Երջանկություն բերող կոշիկները
Klokken 1845 Զանգակը
Klokkedybet 1856 Զանգակների ճահճուտը
Keiserens nye Klæder 1837 Թագավորի նոր զգեստը
Hyldemoer 1844 Թեյածաղիկ մայրիկը
Թիթեռը
Ib og lille Christine 1855 Իբը և գեղջկուհին
Ինչպես քամին փոխեց ցուցանակների տեղերը
Det er ganske vist! 1852 Իրական ճշմարտություն
Den lille Pige med Svovlstikkerne 1845 Լուցկիով աղջիկը
Sneglen og Rosenhækken 1861 Խխունջն ու վարդերը
Svinedrengen 1841 Խոզարածը
Det gamle Egetræes sidste Drøm 1858 Ծեր կաղնու վերջին երազը
Vanddraaben 1847 Ծովահարսը
Elverhøi 1845 Կախարդական բլուրը
Fyrtøiet 1835 Կայծհանը
Stoppenaalen 1845 Կարի ասեղը
De røde Skoe 1845 Կարմիր կոշիկներ
“Hun duede ikke” 1852 Կորածը
Կռատուկը
Om Aartusinder 1852 Հազար տարի անց
Nabofamilierne 1847 Հարևաններ
Kjærestefolkene կամ Toppen og Bolden 1843 Հարսն ու փեսան
Den stumme Bog 1851 Համր գիրքը
Fem fra en Ærtebælg 1852 Հինգը միևնույն պատիճից
Det gamle Huus 1847 Հին տունը
Boghveden 1841 Հնդկացորեն
En Rose fra Homers Grav 1842 Հոմերոսի գերեզմանի վարդը
Hyrdinden og Skorsteensfeieren 1845 Հովվուհին և ծխնելույզ մաքրողը
Engelen 1843 Հրեշտակը
Sneedronningen 1844 Ձյունե թագուհին
Dynd-Kongens Datter 1858 Ճահճի արքայի դուստրը
Reisekammeraten 1835 Ճանապարհի ընկերը
Մանրավաճառի տան ոգին
Tommelise 1835 Մատնաչափիկը
Historien om en Moder 1847 Մի մոր պատմություն
Flaskehalsen 1857 Շշի վզիկը
Den onde Fyrste 1840 Չար իշխանը․ օժիտ
Peiter, Peter og Peer 1868 Պեյտերը, Պետերը և Պեերը
Vanddraaben 1847 Ջրի կաթիլը
Nattergalen 1843 Սոխակը
Skyggen 1847 Ստվերը
De vilde Svaner 1838 Վայրի կարապներ
Rosen-Alfen 1839 Վարդագույն բլրի էլֆը
Den sidste Perle 1853 Վերջին մարգարտահատիկը
Տան ոգին և տանտիրուհին
Bedstemoder 1845 Տատիկը
“Der er Forskjel!” 1851 «Տարբերություն կա՛»
Aarets Historie 1852 Տարվա պատմությունը
Marionetspilleren 1851 Տիկնիկային թատրոնի տնօրենը
Hvad Fatter gjør, det er altid det Rigtige 1861 Տղամարդու արածը ճիշտ է
Springfyrene 1845 Ցատկողները
Fugl Phønix 1850 Փյունիկ թռչունը
Den gamle Gadeløgte 1847 Փողոցի հին լուսարձակը
Den lille Idas Blomster 1835 Փոքրիկ Իդայի ծաղիկները
Lille Claus og store Claus 1835 Փոքր Կլաուսն ու Մեծ Կլաուսը
Lille Tuk 1847 Փոքր Տուկը
Vinden fortæller om Valdemar Daae og hans Døttre 1859 Քամին պատմում է Վալդեմար Դոյի ու նրա աղջիկների մասին
Ole Lukøie 1841 Օլե Լուկոյե
Flipperne 1847 Օձիքը

Ստեղծագործությունների էկրանավորում

  • 1966 - Ձյունե թագուհին
  • 1968 - Հին, հին հեքիաթ
  • 1976 - Արքայադուստրը
  • 1976 - Ջրահարսը
  • 1984 - Փերիների աշնանային նվերը
  • 1986 - Ձյունե թագուհու գաղտնիքը
  • 1994 - Անագե զինվորիկ
  • 1994 - Ձյունե թագուհին
  • 2002 - Ձյունե թագուհին

Անիմացիա

  • 1956 - Անճոռնի ճուտիկը
  • 1957 - Ձյունե թագուհին
  • 1962 - Վայրի կարապներ
  • 1963 - Խոզուկ-խնայատուփ
  • 1964 - Մատնաչափիկը
  • 1976 - Անագե դիմացկուն զինվորիկը
  • 1990 - Թագավորի նոր զգետսը
  • 2003 - «Ганс Христиан Андерсен. Сказки» - коллекционное издание мультфильмов։
    • Навозный жук
    • Ձյունե թագուհին
    • Прыгун
    • Огниво
    • Ջրահարսը
    • Ինչ տղամարդն անի, այն էլ ճիշտ է
    • Оле-Лукойе
    • Սնդուկ-ինքնաթիռ
    • Անագե դիմացկուն զինվորիկը
    • Փոքրիկ Իդի ծաղիկները
    • ոսկի գանձեր
    • Պրոֆեսորն ու լուն
    • Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
    • Եղևնին
    • Խոզարածը
    • Երջանկություն բերող կոշիկներ
    • Թագավորի նոր զգեստը
    • Հարս ու փեսա
    • Փողոցի հին լուսարձակը
    • Бутылочное горлышко
    • Այգեպանն ու ընտանիքը
    • Անճոռնի ճուտիկը
    • Իրական ճշմարտություն
    • Суп из колбасной палочки
    • Ուղեկից
    • Ձնեմարդ
    • Սոխակ
    • Հանս Չուրբան
  • 2006 - Լուցկիներով աղջիկը
  • 2010 - Անճոռնի ճուտիկը

Դիաֆիլմեր

  • Огниво (դիաֆիլմ)
    • Огниво (1990), Диа-факс, նկարիչ՝ Ն. Կազակովա
    • Огниво (1988), նկարիչ՝ Օ. Մոնինա
    • Огниво (1973), նկարիչ՝ Ա. Սպեշնևա

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 89. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hans Christian Andersen (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Андерсен Ханс Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/technology/google/7546807/Hans-Christian-Andersen-honoured-in-Google-doodle.html
  6. 6,0 6,1 6,2 H.C. Andersen (դան.)
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. http://web.archive.org/web/20170323062220/http://jeugdliteratuur.org/auteurs/hans-christian-andersen
  9. http://www.telegraph.co.uk/travel/destination/denmark/148125/A-weekend-break-in...-Copenhagen.html
  10. https://www.hebban.nl/het-gouden-penseel
  11. https://finlandabroad.fi/web/swe/ajankohtaista/-/asset_publisher/TV8iYvdcF3tq/content/pohjantahden-ritarikunnan-kunniamerkki-leif-tengstromille/384951
  12. 12,0 12,1 12,2 Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
  13. Wenande, Christian (դեկտեմբերի 13, 2012). «Unknown Hans Christian Andersen fairy tale discovered». The Copenhagen Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Քրիստիան Անդերսեն» հոդվածին։