«Մարատ Մարինոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 55. Տող 55.
[[Կատեգորիա:ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:ՀՊՃՀ շրջանավարտներ]]

14:15, 7 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Մարատ Մարինոսյան
Ծնվել է1925, նոյեմբերի 7
ԾննդավայրԵրևան
Մահացել է1991, մայիսի 18
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտացումռեժիսոր
ԱմուսինՀեղինե Հովհաննիսյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մարատ Գուրգենի Մարինոսյան (1925, նոյեմբերի 7, Երևան - 1991, մայիսի 18, Երևան), հայ ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանի ամուսինն էր։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցը։ 1942-1944 թթ. 17 տարեկան հասակում կամավոր մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Արժանացել է «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմի» շքանշանների։ 1944 թվականին, ծանր վիրավորվելուց հետո, զորացրվել է։

1944 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին։ 1945 թվականին, կիսատ թողնելով ինստիտուտը, ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին։ 1950 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր։ 1956 թվականին հրավիրվել է աշխատելու Հայաստանի ազգային հեռուստատեսություն` դառնալով հիմնադիրներից մեկը։ Եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-1971 թթ.` տնօրենը։ 1972-1980 թթ. եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի, 1983-1988 թթ.` Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը։

Ստեղծագործական ուղի

Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում։ Նրա բեմադրություններից առավել աչքի են ընկել՝ «Լուսաբացը Մոսկվայում», «Պարտիզպանի շունը», «Փոքրիկ ողբերգությունները», «Մարդու ճակատագիրը», «Բոլորն իմ որդիներն են», «Երեք գրոշանոց օպերա», «Իմ չքնաղ լեդի», «Աստծո կողմից մոռացված հողը», «Ես և նա», «Տաքսի-տաքսի», «Ծուռ հայելիների թագավորություն», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Սկիզբը» և այլն։

Նրա արվեստանոցն են ավարտել ռեժիսորներ և դերասաններ Արմեն Էլբակյանը, Վիգեն Ստեփանյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Վիգեն Չալդրանյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Մազմանյանը, Հրաչյա Գասպարյանը, Հերբերտ Գասպարյանը, Քրիստ Մանարյանը և ուրիշներ։

Մանկավարժական գործունեություն

1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր։