«Օլինդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ստեղծվել է «Olinda» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

15:25, 5 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Օլինդան  (պորտուգալերեն արտասանությունը [oˈlĩdɐ]), Պերնամբուկոյի Բրազիլիայի պետության պատմական քաղաք է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափին, անմիջապես Ռեսայֆի հյուսիսում և Պաուլիստայի հարավում։[1] Օլինդայի բնակչությունը  389,494 մարդ է, որն ընդգրկում է 41.681 քառակուսի կիլոմետր տարածք և 9 բնակչին հասնում է մեկ քառակուսի կիլոմետր տարածք։ Այն հայտնի է որպես մեկը Բրազիլիայի լավագույն պահպանված գաղութային քաղաքներից։

Օլինդան ունի մի շարք հիմնական զբոսաշրջային վայրեր, ինչպիսիք են քաղաքի պատմական կենտրոնը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության), եկեղեցիները և Օլինդայի կառնավալը, որը հայտնի փողոցային տոնակատարություն է՝ շատ նման պորտուգալական ավանդական դիմակահանդեսներին։ Ի տարբերություն Ռիո դե Ժանեիրոյի և Սալվադորի, Օլինդայում` դիմակահանդեսի մուտքը ազատ է։ Բոլոր տոնակատարությունները նշվում են փողոցներում: Կան բազմաթիվ ժանրերի հարյուրավոր փոքր երաժշտական խմբեր (երբեմն մեկ կատարող)։

Պատմություն

Օլինդա - նավթի կտավ (1662)
Պատկեր:Recife visto de Olinda jpg.jpg
Քաղաքի պատմական կենտրոնը:
Վանք՝ Սան Ֆրանցիսկոյում,  Բրազիլիայի ամենահին Ֆրանցիսկյան վանքը։
Սան-Ֆրանցիսկոյի ավանդատունը։
Սուրբ Բենեդիկտ եկեղեցու գլխավոր զոհասեղան։

Շատ բնիկ ցեղեր մի քանի հազարամյակ զբաղեցրել են հյուսիսարևելյան Բրազիլիան, և ներկայիս Օլինդան ունեցել է Կաետես և Տուպինամբա ցեղային համայնքներ, որոնք հաճախ են եղել պատերազմական հարաբերությունների մեջ։ Ֆրանսիացի վարձկանները  համարվել են այդ շրջան հասած առաջին Եվրոպացիները, բայց Պորտուգալացիները շահագործել են միջցեղային մրցակցությունները և հաջողվել է ավելի բարձր բլուրի՝ նախկին Կաետե գյուղի վրա կառուցել ամրոց։ Օլինդա ավանը  հիմնադրվել է 1535 թվականին Դուարտե Կոելիո Պերեյրայի կողմից, որը 1537թ․ մարտի 12֊ին ավանից վերածվել է քաղաքի։[1] Այն ստեղծվել է 1614 թ․ Պերնամբուկոյի պրելատարական տարածքի վրա, որը 1676թ․ դարձել է Օլինդայի թեմ։ Տարածաշրջանի տնտեսությունը հարուստ է եղել շաքարեղեգի արտադրությամբ։ Տնտեսական աջակցության համար՝ ստրուկների ներմուծումը Աֆրիկայից, նպաստել է Օլինդային դառնալու գաղութային ամրոց։ Մինչև 1600թ․ Օլինդայի տնտեսությունը հիմնված է եղել շաքարի արտադրության  և ստրուկների աշխատանքի վրա, որը դարձրել է այն գաղութային ամրոց։ Ստրուկները Օլինդայում են հաստատվել մինչև Լեի Աուրեա կամ Ոսկե դար, ովքեր 1888թ․ Բրազիլիայում վերացրել են ստրկությունը։

Օլինդան   Պերնամբուկոյի ժառանգական մայրաքաղաքն է եղել, որը կրակի են մատնել  հոլանդական զավթիչները: Գործնական նպատակներով պորտուգալացիները կառուցել են իրենց քաղաքը՝ ավելի հասանելի դարձնելու քաղաքի պաշտպանությունը ։ 17-րդ դարում,  Պորտուգալիայի Թագավորությունը միացավ Իսպանիայի հետ(1580-1640թթ․ Իբերիական միության ժամանակաշրջան)։ Օգտվելով Պորտուգալացիների թուլությունից, Օլինդա և Ռեսայֆ շրջանները գրավեցին Պորտուգալացիները՝ ազատ մուտք ունենալով շաքարեղեգի տնկարկներից։  Ջոն Մորիսը, Արքայազն Նասսաու Սիեժենը Բրազիլիայում՝ հոլանդական արևմտյան Հնդկաստանի կողմից, 1637թ հունվարին Ֆրեդերիկ Հենրիի խորհրդով նշանակվեցին հոլանդական տիրապետության կառավարիչներ։ Մի շարք հաջողակ արշավներից հետո, նա աստիճանաբար ընդլայնեց հոլանդական տիրապետության սահմաննները՝ հարավում ձգվելով մինչև Սերժիպ և հյուսիսում մինչև Սան֊Լուիս֊դե֊Մարինյան։ Նա նմանապես գրավեց Պորտուգալական տիրապետության տակ գտնվող Սուրբ Ջեորջ դել Մինան, Սուրբ Թոմասը և Աֆրիկայի արևմտյան ափին գտնվող Լուանդամը, Անգոլան։ 1640թ․ Իբերիական միության վախճանից հետո, Պորտուգալիան՝ Պորտուգալական Կայսրության կորցրած տարածքների վրա, վերահաստատել է իր տիրապետությունը։

Հոլանդացիների ներխուժումից հետո՝ նվազել է Օլինդայի կարևորությունը։ Ռեսայֆը դարձել է տարածաշրջանի մայրաքաղաքը։ Քաղաքն այժմ հանդիսանում է մեծ Ռեսայֆի թեմական տարածաշրջանի արվարձան։ Քաղաքի պատմական դիրքի շնորհիվ, այն պահպանում է Օլինդայի Ռեսայֆի՝ հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսական շրջանը։  [1]

Բացի բնության գեղեցկությունից, Օլինդան նաև Բրազիլիայի  ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է հանդիսանում։ 1982թ․, ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից հռչակվելով  Մարդասիրական Պատմական և  Մշակութային ժառանգություն, Օլինդան պահպանում է անցյալի շքեղությունը՝ ամենամյա դիմակահանդեսներով՝ համադրելով ֆրեվո, մարակատու և այլ ռիթմերով։

Տնտեսություն

Հսկա տիկնիկներ - Դիմակահանդես՝ Օլինդայում 
Ձնե Տիկնոջ եկեղեցի, Սուրբ Ռոչ մատուռ և Սան Ֆրանցիսկո վանք

Օլինդայի հիմնական տնտեսական գործունեությունները հիմնված են զբոսաշրջության, առևտրի, փոխադրամիջոցների և ձեռագործ իրերի արտադրության վրա։ Ամենամյա դիմակահանդեսներին, քաղաքի հնագույն պատմական կենտրոնում, իրենց մասնակցությունն են ունենում հազարավոր զբոսաշրջիկներ։

Օլինդան  (պորտուգալերեն արտասանությունը [oˈlĩdɐ]), Պերնամբուկոյի Բրազիլիայի պետության պատմական քաղաք է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափին, անմիջապես Ռեսայֆի հյուսիսում և Պաուլիստայի հարավում։[1] Օլինդայի բնակչությունը  389,494 մարդ է, որն ընդգրկում է 41.681 քառակուսի կիլոմետր տարածք և 9 բնակչին հասնում է մեկ քառակուսի կիլոմետր տարածք։ Այն հայտնի է որպես մեկը Բրազիլիայի լավագույն պահպանված գաղութային քաղաքներից։

Պատմություն

Օլինդա - նավթի կտավ (1662)

Դիտել նաև

  • Պերնամբուկոյի մի շարք թանգարաններ

Հղումներ

Այլ տվյալներ

Olinda travel guide from WikivoyageՕլինդայի զբոսաշրջային ուղեցույց- Վիքիճանապարհորդություն (Wikivoyage)

Wikivoyage