«Մեքենաընթեռնելի քարտագրում»–ի խմբագրումների տարբերություն
(edited with ProveIt) |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''ՄԵԸՔ''' ({{lang-en|MARC - Macine Readable Cataloging}}) հապավումը բառացի թարգմանվում է` Մեքենաընթեռնելի քարտագրում: ՄԵԸՔ ձևաչափերը համակարգչի համար հասկանալի տեսքով նախագծված տարբեր ձևաչափեր են` մատենագիտական տվյալների ներկայացման և մեքենայական փոխանակման համար<ref>{{cite book | title=Թվային գրադարաններ | author=Զարգարյան Տիգրան | year=2002 թ. | pages=168 |
'''ՄԵԸՔ''' ({{lang-en|MARC - Macine Readable Cataloging}}) հապավումը բառացի թարգմանվում է` Մեքենաընթեռնելի քարտագրում: ՄԵԸՔ ձևաչափերը համակարգչի համար հասկանալի տեսքով նախագծված տարբեր ձևաչափեր են` մատենագիտական տվյալների ներկայացման և մեքենայական փոխանակման համար<ref>{{cite book | title=Թվային գրադարաններ | author=Զարգարյան Տիգրան | year=2002 թ. | pages=168 | isbn=99930-4-053-3}}</ref>: |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
19:48, 4 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
ՄԵԸՔ (անգլ.՝ MARC - Macine Readable Cataloging) հապավումը բառացի թարգմանվում է` Մեքենաընթեռնելի քարտագրում: ՄԵԸՔ ձևաչափերը համակարգչի համար հասկանալի տեսքով նախագծված տարբեր ձևաչափեր են` մատենագիտական տվյալների ներկայացման և մեքենայական փոխանակման համար[1]:
Պատմություն
ՄԵԸՔ ձևաչափը նախագծվել է Կոնգրեսի գրադարանի կողմից 1960-ական թվականների սկզբներին և ստացել է LC MARC սկզբնական անվանումը: Սա մի համաձայնագիր է, որով էլէկտրոնային հաշվիչ մեքենաները փոխանակում, օգտագործում և արտածում են մատենագիտական տվյալները: Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը հաստատել է ՄԵԸՔ համաձայնագիրը, որը հայտնի է ISO 2709 “Format for Bibliografic Information Interchange on Magnetic Tape” անվանումով: ՄԵԸՔ ստանդարտով ստեղծված գրառումները կազմված են 3 բաղադրիչներից`
- Գրառման կառուցվածք
- Բովանդակության նկարագրում
- Բուն բովանդակություն
Ձևաչափի միջոցով հնարավոր է դառնում նախօրոք որոշված ֆորմատներով մատենագիտական տվյալներ մուտքագրել համակարգչի հիշողության մեջ: Մեքենաընթեռնելիությունը միաժամանակ ապահովում է մատենագիտական տվյալների միջմեքենայական հաղորդման հնարավորություն, ինչպես նաև ստեղծված գրառումներում մատենագիտական տվյալների որոնում` ըստ որոշված մուտքի կետերի: Մեքենաընթեռնելի քարտագրման ՄԱՐԿ ֆորմատները հիմնավորվել են Ամերիկայի միացյալ նահանգներ Կոնգրեսի գրադարանում: Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնությունը նախագծել և գրադարաններին է տրամադրել ՅՈՒՆԻՄԱՐԿ ֆորմատը, որը մեկ այլ փորձ է` եղած մոտեցումների ստանդարտացման ուղղությամբ:
Առավելություններ
- Նպատակահարմար է մատենագիտական գրառումների միջմեքենայական փոխանակումը, որն էլ իր հերթին բերում է նյութական միջոցների խնայման և քարտագրման որակի բարձրացման
- Գրադարանները մուտքագրում են իրենց նյութերը` հետևելով ստանդարտներին, հետագայում ստեղծված քարտարանների փոխանակումը կազմակերպելու համար
Առավելություններ են նաև՝
- Գրադարանների ավտոմատացման կոմերցիոն ծրագրային փաթեթներն օգտագործման հնարավորություն
- Ավտոմատացման մեկ համակարգը մեկ ուրիշով փոխարինելու հնարավորություն. ՄԱՐԿ ֆորմատների առկայությունը թույլատրում է անցում կատարել նոր ծրագրատեխնիկական համակարգին` առանց բովանդակային շտեմարանի ձևափոխման և պարունակության կորստի
Ձևաչափեր
- Հեղինակավոր գրառումներ`պարունակում են տեղեկությունն անձնաունների, խորագրերի, աշխարհագրական անվանումների և այլն:
- Մատենագիտական գրառումներ՝ նկարագրում են նյութը (գիրք, ձայներիզ, քարտեզ, պարբերական հրատարակություն, էլէկտրոնային ֆայլ և այլն) ըստ նկարագրման խմբերի:
- Դասակարգիչներ՝ դասակարգիչների վերաբերյալ տվյալներ են, որոնք պահվում են ՄԵԸՔ գրառումների տեսքով
- Պահումների վերաբերյալ գրրառումներ՝ տրամադրում է տվյալներ գրադարանում, պահվող նյութի տեղաբախշման, միավորների քանակի, կարգավիճակի, գույքահամարի և այլնի վերաբերյալ :
ՄԵԸՔ ստանդարտի հիմքի վրա ստեղծված ձևաչափերից աշխարհում ամենալայն կիրառություն ունեցողը MARC21-ն է, որը նախագծվել է 1999 թվականին: Սա ԱՄՆ-ում օգտագործվող USMARC և Կանդայում օգտագործվող CANMARC ստանդարտների մեկտեղումն է: Աշխարհում նախագծվել և տեղայնացվել են MARC21–ի բազմաթիվ ազգային տարբերակներ: Գերմանիայում օգտագործվում է MAB (Maschinelles Austauschformat fur Bibliotheken) ստանդարտը, որը ՄԵԸՔ համատեղելի չէ:
Հասկացություններ
MARC21 ստանդարտը նախատեսված է տեղեկատվության տարբեր տեսակի կրիչների վրա թողարկված նյութերի նկարագրության համար:
- շտեմարան
- տվյալ
- դաշտ
- գրառում
Տեսակներ
- Գրքեր/ (BK)
- Շարունակակն պաշարներ/(CR)
- Համակարգչային ֆայլեր/(CF)
- Քարտեզներ/(MP)
- Երաժշտական գործեր/(MU)
- Տեսողական նյութեր/(VM)
- Խառը նյութեր/(MX)
Աղբյուրներ
- https://www.loc.gov/marc/
- http://www.iso.org/iso/home.html
- http://www.isbn.org
- http://www.oclc.org/bibformats/en/introduction.html
- http://www.oclc.org/bibformats/en/introduction.html
Ծանոթագրություններ
- ↑ Զարգարյան Տիգրան (2002 թ.). Թվային գրադարաններ. էջ 168. ISBN 99930-4-053-3.