«Լևոն Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45. Տող 45.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ [[Գյումրի]])։ Ընդունվում է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ 1930 թ. հանդիպում է ռեժիսոր [[Իվան Պերեստիանի]]ի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր [[Հովհաննես Թումանյան]]ի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Ավելի ուշ նա նկարահանվեց ևս 2 ֆիլմերում։ [[1937]] թվականին եղել է ռեժիսոր [[Ամասի Մարտիրոսյան]]ի օգնականը «[[Սևանի ձկնորսները (ֆիլմ)|Սևանի ձկնորսները]]» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ [[1939]] - 40 թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանում]] 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից կադրեր և բարձրացվեց [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] հարցը։ Ֆիլմի հաղորդավարական տեքստը գրել է [[Ալեքսանդր Դովժենկո|Ալեքսանդր Դովժենկոն,]] ձայնագրել է Խմարան:
Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ [[Գյումրի]])։ Ընդունվում է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ 1930 թ. հանդիպում է ռեժիսոր [[Իվան Պերեստիանի]]ի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր [[Հովհաննես Թումանյան]]ի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Այնուհետեւ նկարահանվեց նաեւ «Վոստոկկինոյի» «Թունել», ապաՙ Լ. Քալանթարի «Խորտակված վիշապներ», Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերում: Այսքանով էլ ավարտվեց Լեւոն Իսահակյանի դերասանական կարիերան, բայց սկսվեց ռեժիսորականը: Սկզբում աշխատեց որպես ռեժիսորի օգնական` Հ. Բեկնազարյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Ստ. Կեւորկովի ֆիլմերում: [[1937]] թվականին եղել է ռեժիսոր [[Ամասի Մարտիրոսյան]]ի օգնականը «[[Սևանի ձկնորսները (ֆիլմ)|Սևանի ձկնորսները]]» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ [[1939]] - 40 թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանում]] 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից կադրեր և բարձրացվեց [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] հարցը։ Ֆիլմի հաղորդավարական տեքստը գրել է [[Ալեքսանդր Դովժենկո|Ալեքսանդր Դովժենկոն,]] ձայնագրել է Խմարան:


[[1949]]-[[1953]] թվականներին Իսահակյանը եղել է [[ՀԽՍՀ կինեմատոգրաֆ]]ի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ [[Հայֆիլմ]]ի ռեժիսորը։ [[1963]] թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը` «տխուր ծաղրածու» [[Լեոնիդ Ենգիբարյան]]ի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին` նրա կրկեսային համարներով, 1970 թվականին Իսահակյանը նկարահանել է «2-Լեոնիդ -2» ֆիլմը:
[[1949]]-[[1953]] թվականներին Իսահակյանը եղել է [[ՀԽՍՀ կինեմատոգրաֆ]]ի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ [[Հայֆիլմ]]ի ռեժիսորը։ [[1963]] թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը` «տխուր ծաղրածու» [[Լեոնիդ Ենգիբարյան]]ի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին` նրա կրկեսային համարներով, 1970 թվականին Իսահակյանը նկարահանել է «2-Լեոնիդ -2» ֆիլմը:

10:34, 1 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Լևոն Իսահակյան
Պատկեր:Levon Isahakyan.jpg
Ծնվել էապրիլի 15, 1908
ԾննդավայրԱլեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 3, 2010
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գործունեության տարիներ1931-1978
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
IMDbID ID 1136557

Լևոն Գևորգի Իսահակյան (ապրիլի 15, 1908, Ալեքսանդրոպոլ, Հայաստան (Ռուսական կայսրություն) - մարտի 3, 2010, Երևան, Հայաստանի Հանրապետություն), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։[2]

Կենսագրություն

Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ 1930 թ. հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Այնուհետեւ նկարահանվեց նաեւ «Վոստոկկինոյի» «Թունել», ապաՙ Լ. Քալանթարի «Խորտակված վիշապներ», Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերում: Այսքանով էլ ավարտվեց Լեւոն Իսահակյանի դերասանական կարիերան, բայց սկսվեց ռեժիսորականը: Սկզբում աշխատեց որպես ռեժիսորի օգնական` Հ. Բեկնազարյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Ստ. Կեւորկովի ֆիլմերում: 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 - 40 թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի հաղորդավարական տեքստը գրել է Ալեքսանդր Դովժենկոն, ձայնագրել է Խմարան:

1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը` «տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարյանի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին` նրա կրկեսային համարներով, 1970 թվականին Իսահակյանը նկարահանել է «2-Լեոնիդ -2» ֆիլմը:

Մրցանակներ և պարգևներ

2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։ Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

Տարեթիվ Ֆիլմեր
1990 Երջանկություն
1989 Հասարակ պարտականություն
1989 Սովորական հերթապահություն
1988 Հարվածին ընդառաջ
1987 Դժբախտ պատահար
1987 Վթար
1989 Երեք ոսկե կանոն
1982 Ինչպե՞ս դա պատահեց
1980 Լիրիկական երթ
1970 2-Լեոնիդ-2
1963 Ճանապարհ դեպի կրկես
1959 Թռիչք անդունդի վրայով
1957 Ո՞ւմ է ժպտում կյանքը
1956 Դարեր և տարիներ
1954 Հայկական կինոհամերգ
1950 Սովետական Հայաստան
1946 Ասք ջրի մասին
1945 Հայրենի երկիր
1941 Հրդեհ անտառում
1940 Ուրախության երկիրը

Սցենարիստ

Տարեթիվ Ֆիլմ
1990 Երջանկություն
1941 Խորհրդային լեզվի դաս
1937 Պուշկինյան օրերը Հայաստանում

Խաղացած դերերը կինոյում

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1991 Ապստամբե՛ք, քաղաք, կոմս
1932 Պարտված վիշապները գյուղացի
1930 Անուշ Մոսի

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «За плечами целый век» (ռուսերեն). Еркрамас. Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին. Վերցված է 2011-04-12-ին.

Արտաքին հղումներ