«Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո''' ({{lang-en|National Bureau of Economic Research}}, '''NBER'''), մասնավոր ոչ ա...»:
(Տարբերություն չկա)

17:54, 26 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո (անգլ.՝ National Bureau of Economic Research, NBER), մասնավոր ոչ առևտրային կազմակերպություն ԱՄՆ-ում՝ հիմնված 1920 թվականին ԱՄՆ-ում տնտեսության օբյեկտիվ քանակական վերլուծության աջակցության համար: Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն համարվում է ԱՄՆ տնտեսաության միկրո-, մակրո- և միջազգային մակարդակների բարձրորակ վերլուծության խոշոր մատակարար: Կազմակերպությունը բացի մի շարք խնդիրները՝ զբաղվում է գործնական ակտիվության շրջանների ուսումնասիրությամբ: Բյուրոյի աշխատակից հետազոտողները պետք է կանխորոշեն տնտեսական ցիկլերի բարձրագույն և ցածրագույն կետերը և տնտեսության իրադրության ցուցանիշներ մշակեն: NBER-ի նախագահը Ջեյմս Փոթերբան է:

Այդ մասնավոր, ոչ առևտրային հետազոտական կազմակերպության նպատակը կայանում է նրանում, որպեսզի նպաստեն նրան, որ մարդիկ ավելի լավ հասկանան՝ ինչպես աշխատում տնտեսությունը: Բյուրոն տնտեսագիտական հետազոտություններ է անցկացնում բարձր պաշտոնյաների, բիզնես մասնագետների և ակադեմիական հանրույթի հետ: ԱՄՆ հարյուրավոր առաջավոր գիտնականներ տնտեսագիտության և գործարարության բնագավառից հանդիսանում են Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի հետազոտողներ: Նրանք կենտրոնանում են փորձարարական հետազոտության չորս տիպերի վրա. նոր վիճակագրական մեթոդների զարգացում, տնտեսական վարքագծի քանակական գնահատում, ամերիկյան տնտեսության վրա պետական քաղաքականության ազդեցության գնահատում, պետական քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների վերամշակում: Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ նվաճախ 53 ամերիկացիներից 25-ը և Տնտեսական խորհրդատուների խորհրդի 13 նախագահները եղել են Բյուրոյի հետազոտողներ[1]:

NBER.org կայքը տեղեկատվություն է տրամադրում կազմակերպության բոլոր հետազոտական ծրագրերի և հրատարակությունների մասին, ներառյալ՝ հրապարակումները, NBER հետազոտական ծրագրերը տնտեսագիտության տարբեր բնագավառներում, վիճակագրական տվյալների բազաները, աշխատակիցների մասին տեղեկատվություն, օգտակար հղումներ տնտեսագիտական թեմաներով: 2002 թվականի վերջին NBER-ն ուներ շուրջ 20 հետազոտական ծրագիր հետևյալ թեմաներով.

  • Բնակչության ծերացման տնտեսական հետևանքներ,
  • Ֆինանսական ակտիվների գնագոյացում,
  • Երեխաներ,
  • Կորպորացիաների ֆինանսներ,
  • Ամերիկյան տնտեսության զարգացում,
  • Կրթության տնեսագիտություն,
  • Տնտեսական տատանումներ և աճ,
  • Առողջապահություն,
  • առողջապահության տնտեսագիտություն,
  • Մասնաճյուղային շուկաների տնտեսագիտություն,
  • Միջազգային ֆինանսներ և մակրոտնտեսագիտություն,
  • Միջազգային առևտուր և ներդրումներ,
  • Աշխատանքի տնտեսագիտության մասին հետազոտություններ,
  • Մոնետար տնտեսագիտություն,
  • Արտադրողականություն,
  • Հասարակական սեկտորի տնտեսագիտություն:

Многие из ресурсов (в частности, серия препринтов) находятся в свободном доступе, что делает сайт NBER очень ценным источником современной научной литературы. Имеется достаточно полная коллекция ссылок, в которой есть ряд оригинальных ресурсов - например, ссылки на страницы всех американских университетов, содержащие сведения о недавно защитившихся аспирантах[2].

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ