«Ասիական ցիվետ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Բութանի կենդանական աշխարհ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Վիետնամի կենդանական աշխարհ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 47. | Տող 47. | ||
[[Կատեգորիա:Թաիլանդի կենդանական աշխարհ]] |
[[Կատեգորիա:Թաիլանդի կենդանական աշխարհ]] |
||
[[Կատեգորիա:Բութանի կենդանական աշխարհ]] |
[[Կատեգորիա:Բութանի կենդանական աշխարհ]] |
||
[[Կատեգորիա:Վիետնամի կենդանական աշխարհ]] |
20:12, 23 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
Ասիական ցիվետ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Viverra zibetha
Linnaeus, 1758
|
||
Հոմանիշներ | ||
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Ասիական ցիվետ[1][2], մեծ ցիվետ[1] կամ հնդկական ցիվետ[1] (լատին․՝ Viverra zibetha), գիշատիչների կարգի ցիվետների ընտանիքին պատկանող կենդանատեսակ:
Տարածված է Հեռավոր Արևելքում: Վերջին տարիներին կենդանատեսակների թիվը կտրուկ նվազել է և ասիական ցիվետը Բնության պահպանության միջազգային միության կողմից գնահատվել է, որպես վտանգման սպառնացող տեսակ:
Քիչ քանակությամբ պահպանվել են միայն Հարավարևելյան Ասիայի որոշ հատուկ պահպանվող տարածքներում՝ արգելոցներում և ազգային պարկերում:
Տարածվածութուն
Տարածված են Հարավարևելյան Ասիա տարածաշրջանի պետությունների տարածքներում:
Ազատության մեջ ապրում են Լաոսում, Թաիլանդում, Վիետնամում, Կամբոջայում, Նեպալում, Բութանում, Մյանմայում, Սինգապուրում, Չինաստանի հարավում, Հնդկաստանի հյուսիս-արևելքում, ինչպես նաև ամբողջ Մալակկա թերակղզու տարածքում:
Այս տեսակները հայտնաբերվել են Հեռավոր Արևելքի կուսական անտառներում, ինչպիսիք են սաղարթավոր և մշտադալար անտառները:
Ապրում են նաև տնկադաշտերում և միջնակարգ անտառներում՝ ծովի մակադակից մինչև 1600 մետր բարձրության վրա:
Նկարագրություն
Առանց պոչի մարմնի երկարությունը կազմում է 50-95 սմ: Պոչը բավականին երկար է՝ 38-59 սմ: Կշռում է 3,4-9,2 կգ:
Կոկորդի վրա ունի զարդանախշեր՝ սև և սպիտակ գույներով: Մարմնի հիմնական գույնը կարմրավուն կամ մոխրագույն է, ոչ հաճախ նաև շագանակագույն:
Պոչը գծավոր է և հզոր: Այն ունի գրեթե նույն գունավորումը, ինչ որ կոկորդային հատվածը:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն. էջ 106
- ↑ Սոկոլով Վ.Ե., Աշխարհի ֆաունա // Կաթնասուններ. տեղեկատու — Մ.: Ագրոպրոմիզդատ, 1990. — С. 108. — 254 էջ — ISBN 5-10-001036-3