«Յույ Մին Փեյ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 43. | Տող 43. | ||
== Պատկերասրահ == |
== Պատկերասրահ == |
||
<gallery |
<center><gallery> |
||
Image:OCBC Centre 2, Mar 06.JPG|OCBC բանկի շենքը Սինգապուրում |
Image:OCBC Centre 2, Mar 06.JPG|OCBC բանկի շենքը Սինգապուրում |
||
Image:The_Gateway,_Singapore,_Aug_06.JPG|Գեյտուեյ, Սինգապուր |
Image:The_Gateway,_Singapore,_Aug_06.JPG|Գեյտուեյ, Սինգապուր |
||
Տող 49. | Տող 49. | ||
Image:Rock-and-roll-hall-of-fame-sunset.jpg|[[Ռոքնռոլի փառքի սրահ]], Քլիվլենդ |
Image:Rock-and-roll-hall-of-fame-sunset.jpg|[[Ռոքնռոլի փառքի սրահ]], Քլիվլենդ |
||
Image:JohnHancockTowerHDRApr09.jpg|Ջոն Հենկոկի աշտարակ, Բոստոն |
Image:JohnHancockTowerHDRApr09.jpg|Ջոն Հենկոկի աշտարակ, Բոստոն |
||
</gallery> |
</gallery></center> |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
15:56, 19 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
Յույ Մին Փեյ անգլ.՝ I. M. Pei և չինարեն՝ 貝聿銘 | |
---|---|
Ի ծնե | չինարեն՝ 貝聿銘 |
Ծնվել է | ապրիլի 26, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Գուանչժոու, Չինաստանի Հանրապետություն |
Մահացել է | մայիսի 16, 2019[4][2][3][…] (102 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Ոճ(եր) | ինտերնացիոնալ ոճ |
Կրթություն | Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց, MIT School of Architecture and Planning? և Փենսիլվանիայի համալսարան |
Աշխատավայր | Webb and Knapp? |
Ուշագրավ աշխատանքներ | Լուվրի բուրգ, Ռոքնռոլի փառքի սրահ, Չինական բանկի աշտարակ, Mastercard International Global Headquarters?, Luce Memorial Chapel?[5], Bali Refuse Incineration Plant?[5] և The Garden Hotel, Guangzhou? |
Պարգևներ | |
I. M. Pei Վիքիպահեստում |
Յույ Մին Փեյ (չինարեն՝ 貝聿銘, ապրիլի 26, 1917[1][2][3][…], Գուանչժոու, Չինաստանի Հանրապետություն - մայիսի 16, 2019[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ազգությամբ չինացի ամերիկացի ճարտարապետ: Ծագումով Գուանչժոուից է: Սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ապա` Հարվարդի համալսարանում` Վալտեր Գրոպիուսի մոտ: Միս վան դեր Ռոեի` «ինտերնացիոնալ ոճի» ճարտարապետության ավանդույթների հետևորդն է: Ստացել է բազում մրցանակներ, Պրիցկերի ճարտարապետական մրցանակի առաջին հինգ մրցանակակիրներից է:
Կյանքը
Մանկություն
Յույ Մին Փեյը ծագում է Մին դինաստիայից: Ընտանիքը զբաղվել է դեղաբույսերի առևտրով: Փեյի ծննդից մեկ տարի անց` 1918 թվականին, նրա ընտանիքը տեղափոխվել է Հոնկոնգ: Ընտանիքի հինգ զավակներից Յույ Մինն ավելի շատ կապված էր մոր հետ: 10 տարեկան հասակում Փեյը ընտանիքով տեղափոխվում է Շանհայ` կապված հոր պաշտոնի բարձրացման հետ: Փեյը հաճախում է բողոքական միսիոներների դպրոց, որտեղ խիստ կարգ ու կանոն էր տիրում: Ապագա ճարտարապետը սիրում էր խաղալ բիլիարդ և դիտել հոլիվուդյան ֆիլմեր: Փեյի հիշողության մեջ դրոշմվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը, ինչպես նաև 14-րդ դարի բուդդայական տաճարը:
Կրթություն և աշխատանք
13 տարեկան հասակում Փեյը կորցնում է մորը, որ տառապում էր քաղցկեղով: Հայրը շուտով դասավորում է իր սեփական կյանքը` կրկին ամուսնանալով: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Յույ Մին Փեյը շարունակում է իր ուսումը Փենսիլվանիայի համալսարանում, չնայած ընդունվել էր մի շարք դպրոցներ: Ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս Շանհայում ուսանելու տարիներին Փեյը ուսումնասիրել էր Փենսիլվանիայի համալսարանի ճարտարապետության ծրագիրը, ինչը դուր էր եկել նրան: Համալսարանի ընտրության մի կարևոր գործոն էլ Հոլիվուդն էր. Փեյին դուր էր գալիս ամերիկյան ֆիլմերում ուսանողական կյանքի ազատությունը: 1935 թվականին նա նավով ուղևորվում է Սան Ֆրանցիսկո, ապա գնացքով Ֆիլադելֆիա: Փենսիլվանիայի համալսարանում շեշտը դրված էր դասական ճարտարապետության վրա, մինչդեռ Փեյը հետաքրքրված էր ժամանակակից ճարտարապետությամբ: Այս հանգամանքը ինչպես և այն, որ Փեյը փոքր-ինչ շփոթված էր շատ լավ պատրաստված մյուս ուսանողներից, ստիպում են նրան հրաժարվել ճարտարապետ դառնալու գաղափարից և տեղափոխվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան` ինժեներություն ուսանելու: Սակայն ճարտարապետության դպրոցի դեկանը համոզում է Փեյին վերադառնալ իր նախընտրած մասնագիտությանը` ճարտարապետությանը[12]: Համալսարանի գրադարանում նա կարդում է Լե Կորբյուզիեի գրքերը և ոգեշնչվում ինտերնացիոնալ ոճի ճարտարապետությամբ, որին բնորոշ էին պարզ ձևերը, ապակե և մետաղյա լուծումները: 1935 թվականի նոյեմբերին Լե Կորբյուզիեն երկու օրով այցելում է համալսարան, ինչը Յույ Մին Փեյը համարում է իր «ճարտարապետական կրթության կարևորագույն երկու օրերը»[13]:
Փեյը հետագայում նշել է, որ չի ափսոսում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար, քանի որ «այնտեղ է սովորել շինարարության գիտությունն ու տեխնիկան, որ կարևոր նշանակություն ունի ճարտարապետության համար»[14]: 1940 թվականին, ստանալով ճարտարապետի որակավորում, Փեյը ցանկանում է վերադառնալ Չինաստան, սակայն չին-ճապոնական երկրորդ պատերազմը ստիպում է նրան փոխել ծրագրերը և մնալ ԱՄՆ-ում: Երկու տարի նա աշխատում է Բոստոնի Stone & Webster ինժեներական ընկերությունում: 1940-ական թվականներին Փեյը տեզափոխվում է Նյու Յորք, ապա սովորում Հարվարդի համալսարանում` 1945 թվականին ստանալով դիզայնի դոցենտի կոչում:
1948 թվականին Նյու Յորքում ընդունվել է աշխատանքի անշարժ գույքի խոշոր գործարար Ուիլյամ Ցեկենդորֆի մոտ: Այնտեղ նա անցկացրել է 7 տարի, որից հետո 1955 թվականին ստեղծել է իր սեփական դիզայներական ընկերությունը` I. M. Pei & Associates, որը 1966 թվականին վերենվանվել է I. M. Pei & Partners, իսկ 1989 թվականին` Pei Cobb Freed & Partners: Փեյին մեծ ճանաչում է բերել Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնը Կոլորադոյում: Մեծ հաջողություն է ունեցել նաև Մասաչուսեթսում Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքի նախագիծը:
Առաջին անգամ Չինաստան է վերադարձել 1975 թվականին, որպեսզի մշակի «Սյանշան» հյուրանոցի, Չինական բանկի աշտարակի և Հոնկոնգում կառուցվելիք երկնաքերի նախագծերը: Փեյի նախագծով են կառուցվել արվեստի բնագավառի շատ շինություններ` թանգարաններ, արվեստի կենտրոններ:
Խոշոր նախագծեր
- 1962 - Պլաս Վիլ Մարի, Մոնրեալ
- 1968 - Էվերսոնի գեղարվեստական թանգարան, Սիրակուզ
- 1971 - Հարբոր Թաուերս, Բոստոն
- 1972 - Պոլ Մելոնի արվեստի կենտրոն, Կոնեկտիկուտ
- 1973 - Հերբերտ Ջոնսոնի անվան գեղարվեստի թանգարան, Կոռնելի համալսարան
- 1974 - Արվեստի ազգային պատկերասրահի արևելյան մասնաշենք, Վաշինգտոն
- 1975 - OCBC բանկի գրասենյակ, Սինգապուր
- 1976 - Ջոն Հենկոկի աշտարակ, Բոստոն
- 1978 - Ինդիանայի համալսարանի գեղարվեստի թանգարան
- 1979 - Ջոն Քենեդու անվան գրադարան, Բոստոն
- 1979 - Առևտրի համաշխարհային կենտրոն, Բալթիմոր
- 1980 - Ռաֆլս սիթի, Սինգապուր
- 1981 - JP Morgan Chase աշտարակ
- 1982 - Չինական բանկի աշտարակ, Հոնկոնգ
- 1986 - Ֆաունթեյն պլեյս, Դալլաս
- 1987 - Ամերիկյան բանկ, Մայամի
- 1989 - Լուվրի բուրգ, Փարիզ
- 1990 - Գեյտուեյ, Սինգապուր
- 1991 - Միխոյի թանգարան, Կիոտո
- 1995 - Ռոքնռոլի փառքի սրահ, Քլիվլենդ
- 1999 - Ժամանակակից արվեստի թանգարան - Լյուքսեմբուրգ
- 2002 - EDF աշտարակ, Դեֆանս, Փարիզ
- 2004 - Իսլամական արվեստի թանգարան, Դոհա
Պատկերասրահ
-
OCBC բանկի շենքը Սինգապուրում
-
Գեյտուեյ, Սինգապուր
-
Ֆաունթեյն փլեյս, Դալլաս
-
Ռոքնռոլի փառքի սրահ, Քլիվլենդ
-
Ջոն Հենկոկի աշտարակ, Բոստոն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.nytimes.com/2019/05/16/obituaries/im-pei-dead.html
- ↑ 5,0 5,1 貝聿銘102歲辭世 羅浮宮金字塔盛名永流傳 // CNA — 2019.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ I M Pei - Living Legends — Library of Congress.
- ↑ Library of Congress to Honor "Living Legends" — Library of Congress, 2000.
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ https://arts.mit.edu/mcdermott/recipients/
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
- ↑ Wiseman, p. 35
- ↑ Boehm, p. 36.
- ↑ Boehm, p. 40.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յույ Մին Փեյ» հոդվածին։ |
|