«Պերդիտա (արբանյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 81. Տող 81.


[[Կատեգորիա:Ուրանի արբանյակներ]]
[[Կատեգորիա:Ուրանի արբանյակներ]]
[[Կատեգորիա:Արեգակնային համակարգի մոլորակների արբանյակներ]]

15:36, 10 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ


Պերդիտա
(S/1986 U 10; Ուրան XXV)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է18 մայիս 1999 թ. (Էրիխ Կարկոշկա / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից76 417 ± 1 կմ[1]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք76 417 ± 1 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,0012 ± 0,0005[1]
Սիդերիկ պարբերություն0,638021 ± 0,000013 օր[1]
Թեքվածություն0,0 ± 0,3° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ30 × 30 × 30 կմ (15 ± 3 կմ)[1]
Հասարակածային շառավիղ15 ± 3 կմ[1]
Մակերևույթի մակերես~2800 կմ²
Ծավալ~14 000 կմ³
Զանգված~0,18 × 1017 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³ ենթադրված
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0047 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,011 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[1]
Առանցքի թեքում0,0°[1]
Ալբեդո0,08 ± 0,01[1]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Պերդիտա (անգլ.՝ Perdita), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1999 թվականի մայիսի 18-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 10 ժամանակավոր անվանում[2]: Հետագայում այն անվանվել է Պերդիտա (լատիներեն` 'կորած'), Շեքսպիրի Ձմեռային հեքիաթ պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXV[3]:

Հայտնաբերումը

Պերդիտայի հայտնաբերումը բարդ է եղել։ Արբանյակի առաջին լուսանկարները կատարվել են Վոյաջեր-2 կայանի կողմից 1986 թվականի անցման ժամանակ, սակայն այն չի գտնվել լուսանկարների վրա ավելին քան մեկ տասնամյակ։ 1999 թվականին, արբանյակը նկատել է Էրիխ Կարկոշկան և հայտնել է այդ մասին[1][2]: Սակայն, քանի-որ հնարավոր չէր կատարել արբանյակի այլ լուսանկարներ, նրա գոյությունը հաստատելու համար, այն 2001 թվականին պաշտոնապես դուրս հանվեց Ուրանի արբանյակների ցանկից[4]: Այնուամենայնիվ, 2003 թվականին, Հաբլ տիեզերական աստղադիտակի միջոցով ստացված լուսանկարներում վերջնականորեն հաստատվեց Պերդիտայի գոյությունը[5][6]:

Ուղեծիրը

Արբանյակը պտտվում է իր ուղեծրով Բելինդայի և Պակի միջև։ Վերը նշված Հաբլի դիտարկումները ապացուցեցին, որ Պերդիտան պտտվում է Ուրանի շուրջ ոչ ըստ Կեպլերյան շարժման օրենքների։ Փոխարենը այն գտնվում է 43:44 ուղեծրային ռեզոնանսի մեջ Բելինդայի հետ։ Այն նույնպես մոտ է 8:7 ռեզոնանսին Ռոզալինդայի հետ[1][5]:

Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է` Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Կուպիդոնը, Ռոզալինդան և Կուպիդոնը[7]: Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[7]: Բացի նրա ուղեծրից[1][5], 15 կմ շառավղից[1], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[7] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
  2. 2,0 2,1 Գրին, Դենիել Վ. Ե. (18 մայիսի 1999). «S/1986 U 10». ՄԱՄ թերթիկ. 7171. ISSN 0081-0304. Վերցված է 2012-01-26-ին.
  3. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 21 հուլիս 2006. Վերցված է 6 օգոստոս 2006-ին.
  4. Ֆուստ, Ջեֆ (31 դեկտեմբերի 2001). «Ուրանի արբանյակը հանված է». Սփեյսֆլայթ նաու. Վերցված է 2012-01-26-ին. {{cite web}}: Invalid |ref=harv (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2006-02-17). «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը. Հայտնաբերումը և դինամիկան». Սայենս. 311 (5763): 973–977. Bibcode:2006Sci...311..973S. doi:10.1126/science.1122882. PMID 16373533.
  6. Գրին, Դենիել Վ. Ե. (3 սեպտեմբերի 2003). «Ուրանի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 8194. ISSN 0081-0304. Վերցված է 2012-01-26-ին.
  7. 7,0 7,1 7,2 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.

Արտաքին հղումներ