«Գուսան (Կոմիտասի երգչախումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Գուսան (այլ կիրառումներ)}}
{{Այլ կիրառումներ|Գուսան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| գույն = classical_ensemble
}}
[[Պատկեր:Gusan.jpg|300px|մինի|Կոմիտաս վարդապետի ղեկավարած «Գուսան» երկսեռ երգչախումբը ([[1910]] թ.)]]
[[Պատկեր:Gusan.jpg|300px|մինի|Կոմիտաս վարդապետի ղեկավարած «Գուսան» երկսեռ երգչախումբը ([[1910]] թ.)]]



08:58, 7 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուսան (այլ կիրառումներ)
Գուսան
Գործունեություն1910 - 1915
Կոմիտաս վարդապետի ղեկավարած «Գուսան» երկսեռ երգչախումբը (1910 թ.)

Գուսան - Կոմիտասի երկսեռ երգչախումբն է։ Գործել է 1910 - 1915 թվականներին (1914 - 1915 թ.թ. կոչվել է «Հայ գուսան») Կոստանդնուպոլսում։ Համերգները տեղի են ունեգել Բերայի «Պտի-Շան» թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»-ի և այլ սրահներում։ Անձնակազմը՝ սկզբում 300, 1912 թվականից 200 հոգի էր։ «Գուսան»-ը ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմաձայն կոնտրաստային կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով նաև որպես կրկնակ խումբ։ Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդաձակ շարերը, «Պատարագ»-ը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաեվրոպական հեղինակների որոշ գործեր (մասնավորապես Վերդիի և Վագների օպերաներից հատվածներ)։ Համերգները հաճախ ուղեկցվել են Կոմիտասի բանավոր կամ տպագիր բացատրականներով։ «Գուսան»-ի ելույթները եղել են Կոստանդնուպոլսի ընդհանուր երաժշտական հայ ազգային կյանքի կարևոր երևույթ (1913 թվականի հոկտեմբերի 25-ի ելույթը դարձել է հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400 ամյակների տոնակատարության կարևոր օղակներից մեկը)։ «Գուսան»-ում մասնագիտական պատրաստություն են ձեռք բերել «Կոմիտասյան հինգ սաները» (Բ. Կանաչյանը, Վ. Սարգսյանը, Մ. Թումաճյանը, Վ. Սրվանձտյանը, Հ. Սեմերճյանը)։

Հղումներ