«Ամանակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 4. Տող 4.


''Ամանակ'' տերմինը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ ժամանակի միավորի հակացությամբ։ Այս առումով ամանակը գործածվում է նաև ռազմագիտության և ֆիզկուլտուրայի մեջ։
''Ամանակ'' տերմինը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ ժամանակի միավորի հակացությամբ։ Այս առումով ամանակը գործածվում է նաև ռազմագիտության և ֆիզկուլտուրայի մեջ։

== Հայերեն ==
[[Մաքսիմինոս Թրակիացի|Թրակացու]] քերականության մեջ հայերեն թարգմանության մեջ [[Հունարեն|հունարենի]] հետևողությամբ հայերենում ևս ընդունվել է երկու ամանակի նշան՝ երկար (հունարեն տեքստերում՝ «—», հայերենում՝ «-») և սուղ (հունարեն տեքստերում՝ «-», հայերենում՝ «.»): Այս նշանները հետագայում աստիճանաբար մերժվեցին, առաջինը [[Պարույկ|հունական պարույկի]] տեսքով՝ «῀» դառնում է զգացմունքային ինտոնացիայի հետ կապված [[Բացականչական նշան|բացականչական]], երկարության նշան, իսկ երկրորդը՝ դուրս ընկնում լիովին: Սա պատճառաբանվում է հայերենում երկար ու կարճ ձայնավորների բացակայությամբ<ref>{{Գիրք:Լեզվաբանական բառարան|8}}</ref>:


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

07:00, 4 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Ամանակ, մորա (լատին․՝ mora - ժամանակամիջոց), անտիկ տաղաչափության մեջ ժամանակի նվազագույն միավորը։

Ամանակը ցույց էր տալիս կարճ վանկի արտասանության ժամանակամիջոցը։ Բանաստեղծության մյուս միավորները ամանակի կրկնապատկումներն են։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար է երկու ամանակի։ Հետևաբար, երկվանկ ոտքերը (քորեյ, յամբ), որոնք կազմաված են մեկ երկար և մեկ կարճ վանկերից, ունեն երեք ամանակ, իսկ եռավանկ ոտքերը (դակտիլ, ամֆիբրաքոս, անապեստ)՝ չորս ամանակ և այլն։ Բանաստեղծության տողերն ունեին նույն թվով ամանակներ, և նրանց արտասանության ժամանակամիջոցը հավասար է։[1]

Ամանակ տերմինը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ ժամանակի միավորի հակացությամբ։ Այս առումով ամանակը գործածվում է նաև ռազմագիտության և ֆիզկուլտուրայի մեջ։

Հայերեն

Թրակացու քերականության մեջ հայերեն թարգմանության մեջ հունարենի հետևողությամբ հայերենում ևս ընդունվել է երկու ամանակի նշան՝ երկար (հունարեն տեքստերում՝ «—», հայերենում՝ «-») և սուղ (հունարեն տեքստերում՝ «-», հայերենում՝ «.»): Այս նշանները հետագայում աստիճանաբար մերժվեցին, առաջինը հունական պարույկի տեսքով՝ «῀» դառնում է զգացմունքային ինտոնացիայի հետ կապված բացականչական, երկարության նշան, իսկ երկրորդը՝ դուրս ընկնում լիովին: Սա պատճառաբանվում է հայերենում երկար ու կարճ ձայնավորների բացակայությամբ[2]:

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 11-12.
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։

Գրականություն

  • Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., «Վան Արյան», 2009։
  • Լ. Տիմոֆեև, Ն. Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան, Ե., Հայպետուսմանկհրատ, 1957։