«Դեյվիդ Գիլմոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. Դեյվիդ Ջոն Գիլմոր(անգլ. David Jon Gilmour) ծնվել է մարտի 6-ին 1946 թվականին Քեմբրիջում,Մեծ Բրիտանիա:Բրիտանացի կի...
(Տարբերություն չկա)

18:38, 14 Մարտի 2011-ի տարբերակ

Դեյվիդ Ջոն Գիլմոր(անգլ. David Jon Gilmour) ծնվել է մարտի 6-ին 1946 թվականին Քեմբրիջում,Մեծ Բրիտանիա:Բրիտանացի կիթառահար,վոկալիստ Փինք Ֆլոյդ ռոք խմբի անդամ:Բացի խմբի հետ աշխատելուց նա հանդես է եկել նաև որպես այլ արտիստների պրոդյուսեր:Իր կարիերայի ընթացքում նա շատ է մասնակցել բարեգործական համերգների:2003 թվականին նա զբաղեցրել է 82-րդ տեղը բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառիստների ցուցակում ըստ Ռոլլինգ Սթոունզ թերթի:Դեյվիդ Գիլմորը ծնվել է Քեմբրիջում,Անգլիա:Մայրը`Սիլվիան, ուսուցչուհի էր,իսկ հայրը` Դուգլաս Գիլմորը կենդանաբանության ավագ դասավանդող էր:Դեյվիդ Գիլմորը սովորում էր Փերս-սքուլում,որը գտնվում է Քեմբրիջում:Նա հենց այնտեղ է ծանոթացել իր խմբի անդամներից` Սիդ Բարեթի և Ռոջեր Ութերսի հետ:Սակայն այդ ժամանակ նրանք տարբեր խմբերում էին նվագում:1962 թվականին Գիլմորը նվագում էր Joker's Wild խմբում:1966 թվականին նա լքեց այդ խումբը և իր ընկերների հետ միասին գնաց Իսպանիա և Ֆրանսիա փողոցներում համերգներ տալու համար:Այդ համերգները երաժիշտներին հաջողություններ չէին բերում ուստի նրանք մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում:Նրանք 1967 թվականին հետ վերադարձան Անգլիա բեռնատարով,որը վառելանյութ էր տաղափոխում,որը նրանք գողացել էին Ֆրանսիայում:1967 թվականի դեկտեմբերին Գիլմորին դիմեց Նիք Մեյսոնը,առաջարկելով միանալ Փինք Ֆլոյդ խմբին:Գիլմորը իր համաձայնությունը հայտնեց 1968 թվականի հունվարին:Եվ այդպես նա միացավ խմբին ինչից հետո խմբի անդամների թիվը հասավ 5-ի:Սկզբնական շրջանում նա կատարում էր Սիդ Բարեթի գրած ստեղծագործությունների կիթառային հատվածները, քանի որ Սիդը ի վիճակի չէր դրանք նվագել:Իսկ երբ Սիդ Բարեթը լքեց խումբը,նրա տեղը խմբում զբաղեցրեց հենց Գիլմորը:The Dark Side Of The Moon և Wish You Were Here ձայնասկավառակներից հետո խմբի առաջնորդը դարձավ բասիստ Ռոջեր Ուոթերսը,որն էլ գրում էր Animals և The Wall ալբոմների ստեղծագործությունների մեծ մասը:The Wall ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ դաշնակահար Ռիք Ռայթին հեռացրեցին խմբից,իսկ Գիլմորի և Ուոթերսի հարաբերություները գնալով ավելի էին սրվում:Animals դիսկի ձայնագրումից հետո Գիլմորը որոշեց որ իր երաժշտական պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում և որոշեց ձայնագրել իր անհատական David Gilmour ալբոմը:The Final Cut ձայնասկավառակի ձայնագրումից հետո`1985 թվականին Ռոջեր Ուոթերսը հայտարարեց որ խումբը այլևս այն չի ինչ նախկինում էր:Իսկ ի պատասխան այս հայտարարությանը Գիլմորը և Մեյսոնը 1986 թվականին հայտարարեցին որ Ութերսը լքում է խումբը,իսկ իրենք կշարունակեն խմբի գործունեությունը:Գիլմորը դարձավ խմբի առաջնորդը և 1987 թվականին խումբը թողարկեց իր նոր A Momentary Lapse Of Reason ձայնասկավառակը:Այդ ձայնասկավառակի թողարկումից հետո պաշտոնապես խումբ վերադարձավ դաշնակահար Ռիք Ռայթը,որը մասնակցեց խմբի նոր ալբոմի 1994 թվականին ձայնագրված Division Bell ձայնագրմանը:1986 թվականին Գիլմորը գնեց տուն ջրի վրա Astoria,որը գտնվում էր Թեմզա գետի վրա` Հեմփթոն-Քորթի հարևանությամբ:Այն դարձավ ձայնագրման ստուդիա:Վերջին 2 ձայնասկավառակների երգերի մեծ մասը ձայնագրվել է հենց այստեղ:Ինչպես նաև իր անհատական On An Island ձայնասկավառակը:2005 թվականի հուլիսի 2-ին Գիլմորը մասնակցեց բարեգործական Live 8 համերգին Փինք Ֆլոյդի ամբողջ կազմի հետ(Նիք Մեյսոն,Ռիք Ռայթ,Ռոջեր Ուոթերս): Ալբոմներ Փինք Ֆլոյդի հետ A Saucerful Of Secrets More Ummagumma Atom Heart Mother Meddle Obscured By Clouds The Dark Side Of The Moon Wish You Were Here Animals The Wall The Final Cut A Momentary Lapse Of Reason Delicate Sound Of Thunder The Division Bell P.U.L.S.E. Անհատական Ալբոմներ David Gilmour About Face On an Island Live In Gdansk Նա նաև համագործակցել է Իան Գիլանի հետ 1988-ի երկրաշարժից տուժածներին օգնելու համար ձայնագրված Smoke On The Water-ի ձայնագրմանը,որպես կիթառահար: