«Զալման Քինգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 37. Տող 37.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Քինգ, Զալման}}

[[Կատեգորիա:Կինոռեժիսորներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Կինոռեժիսորներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ամերիկացի ռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի ռեժիսորներ]]

06:18, 28 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Զալման Քինգ
անգլ.՝ Zalman King
Ծնվել էմայիսի 23, 1942(1942-05-23)[1][2]
ԾննդավայրԹրենթոն, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 3, 2012(2012-02-03)[3][1][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոօպերատոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, պրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինPatricia Louisianna Knop?
IMDbID ID 0455394
zalmanking.com

Զալման Քինգ (անգլ.՝ Zalman King, իրական ազգանունը` Լեֆկովից (Lefkowitz), մայիսի 23, 1942(1942-05-23)[1][2], Թրենթոն, ԱՄՆ - փետրվարի 3, 2012(2012-02-03)[3][1][4][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան և օպերատոր:

Կենսագրություն

Զալման Քինգը ծնվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում ` ատամնաբույժ Ֆրեդ Լեֆկովիցի ընտանիքում, ով ծագումով` Լատվիայից ներգաղթած հրեական ընտանիքից էր:

Այովա նահանգում գտնվող գրիննելյան քոլեջում Զալման Քինգն ուսումնասիրել է մարդաբանություն, սակայն ուսումը կիսատ թողնելով, աշխատել է որպես ջրասուզակ: Կինոարդյունաբերություն մուտք է գործել 1970-ական թվականներին և որպես դերասան նկարահանվել է «Դահուկային բում» (1971 թ.) կինոնկարում: Որպես ռեժիսոր, հանդես է եկել 1980-ական թվականներից: Հիմնականում հայտնի է որպես էրոտիկ ժանրի ռեժիսոր: Նրա ֆիլմերից առավելապես հայտնի են «9½ շաբաթ» (1986 թ., Միքի Ռուրկի և Քիմ Բեսինջերի մասնակցությամբ, որտեղ նա հանդես է եկել որպես սցենարիստ և պրոդյուսեր), «Երկու լուսինների միաձուլումը» (1988 թ.), «Վայրի խոլորձ» (1990 թ.), «Կարմիր կոշիկների օրագիրը» (1992 թ.), «Վեներայի դելտան» (1994 թ., Անաիս Նինի «Վեներայի դելտան» վեպի մոտիվներով) և այլ կինոնկարներ:

Անձնական կյանքը

19 տարեկանում Զալման Քինգն ամուսնացել է իր ապագա համահեղինակի` 19-ամյա Պատրիցիա Լուիզիաննա Նոպի հետ: Նրանք ունեն երկու դուստր:

Զալման Քինգը մահացել է 2012 թվականի փետրվարի 3-ին` քաղցկեղից:

Ֆիլմագրության ընտրանին

  • 1974 - Ժպտա Ջեննի, դու մեռած ես (Smile Jenny You’re Dead)
  • 1981 - Գալակտիկական ահաբեկչություն (Galaxy of Terror)
  • 1986 - 9½ շաբաթ (Nine 1/2 Weeks)
  • 1988 - Երկու լուսինների միաձուլումը (Two Moon Junction)
  • 1988 - Վայրի կրակ (Wildfire)
  • 1990 - Վայրի խոլորձ (Wild Orchid)
  • 1992 - Վայրի խոլորձ 2. Տխրության երկու նրբերանգ (Wild Orchid II: Two Shades of Blue)
  • 1992 - Կարմիր կոշիկների օրագիրը (Red Shoe Diaries)
  • 1993 - Կարմիր կոշիկների օրագիրը 2. Կրկնակի հանդգնություն (Red Shoe Diaries 2: Double Dare)
  • 1993 - Անտառային լիճը (Lake Consequence)
  • 1995 - Վեներայի դելտան (Delta of Venus)
  • 1995 - Երկու լուսինների միաձուլումը 2 (Return to Two Moon Junction)
  • 1996 - Կանացի այլասերվածություն (Female Perversions)
  • 1998 - Կրքի ալիք (In God’s Hands)
  • 1998 - Մոռացված հիշողություններ (Shame, Shame, Shame)
  • 2000 - Կարմիր կոշիկների օրագիրը 12 (Red Shoe Diaries 12: Girl on a Bike)
  • 2006 - Կրկին խենթանալ (Crazy Again)
  • 2006 - Պար Սատանայի հետ (Dance with the Devil)
  • 2013 - Հաճույք կամ ցավ (Pleasure or Pain)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Zalman King, writer and director, dead at 70
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.