«Գալիսիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 17. Տող 17.
| Դրոշ = [[Պատկեր:Bandeirareinogaliza.svg|150px]]
| Դրոշ = [[Պատկեր:Bandeirareinogaliza.svg|150px]]
| Դրոշի հոդված =
| Դրոշի հոդված =
| Զինանշան = [[Պատկեր:Coat of Arms of Galicia (Spain), 16th-18th Centuries.svg|120px]]
| Զինանշան = [[Պատկեր:Coat of Arms of Galicia (Spain), 16th Century.svg|120px]]
| Զինանշանի հոդված =
| Զինանշանի հոդված =
| Քարտեզ = [[Պատկեր:MapofkingdomofgaliciaX.jpg|220px]]
| Քարտեզ = [[Պատկեր:MapofkingdomofgaliciaX.jpg|220px]]

23:39, 26 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ


Գալիսիայի թագավորություն
 Գալլեցիա 409 - 1833 Իսպանիայի թագավորություն 

Նշանաբան՝
Hoc hic misterium fidei firmiter profitemur

Քարտեզ


(11-րդ դար)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բրագա, Տույ, Օվիեդո, Լեոն, Սանտյագո դե Կոմպոստելա
Լեզու Գալիսերեն-պորտուգալերեն, կաստիլերեն
Կրոն Քրիստոնեություն
Հիմն Antiga Marcha do Reino de Galicia
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Պետության գլուխ թագավոր

Գալիսիայի թագավորություն (լատին․՝ Reino de Galiza՝ ռեյնո դե գալիսա) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 409-1833 թվականներին։ Հիմնադրել է սվև Հերմերիկը (լատին․՝ Hermericus) 409 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր թագավորական տոհմեր։ Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ։

Առաջին շրջանում մայրաքաղաքներն էին Բրագա և Տույ քաղաքները, զարգացած միջնադարում՝ Աստուրիայի թագավորությունից անջատվելուց հետո՝ Օվիեդոն և Լեոնը։ 11-րդ դարում վերականգնված Գալիսիայի թագավորության մայրաքաղաքն է դառնում Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը, որը ավելի քան ութ դար մնում է Գալիսիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի խալիֆայությունը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա։ Տարբեր ժամանակաշրջաններում այն իր մեջ ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն էր ունեցել Նավարրայի թագավորության վրա։

11-րդ դարում Գալիսիայի թագավորությունը վերստին կարողացավ անկախանալ. մինչ այդ նա հանդես էր գալիս Վեստգոթական թագավորության, ապա՝ Աստուրիայի կազմում։ Պարբերաբար ենթարկվել էր Կորդովայի ամիրայության, ապա՝ Կորդովայի խալիֆայության հարձակումներին։

Գալիսիայի թագավորությունն ի սկզբանե քրիստոնյա երկիր չէր, որը հիմնադրվել էր՝ անջատվելով Հռոմեական կայսրությունից` համանուն հռոմեական պրովինցիայի տարածքում։ Այն կարճ ժամանակով հայտնվել էր արաբների լծի տակ` Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո[1]։ 13-րդ դարում Գալիսիան դարձավ Կաստիլիայի թագավորության հպատակ երկիրը, սակայն պահպանեց իր թագը նույնիսկ Նապոլեոն Բոնապարտի ժամանակաշրջանում՝ պատմության ասպարեզից հեռանալով 1833 թվականին։

Ծանոթագրություններ

  1. Collins, Roger (1989). The Arab Conquest of Spain 710-797. Oxford, UK / Cambridge, USA: Blackwell. էջ 49. ISBN 0-631-19405-3.