«Աստիճան (երաժշտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Աստիճան''', ({{lang-de|Stufe}} , {{lang-it|grado}}, {{lang-en|degree}}) հնչյունաշարի ամեն մի հնչյունը։ == Տերմին == Ամբողջ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Աստիճան ՀոթՔաթ գործիքով
Տող 5. Տող 5.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Աստիճան]]

14:51, 26 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Աստիճան, (գերմ.՝ Stufe , իտալ.՝ grado, անգլ.՝ degree) հնչյունաշարի ամեն մի հնչյունը։

Տերմին

Ամբողջական հնչյունաշարում բնույթով տարբեր աստիճանները յոթն են, ընդգրկված են մեկ օկտավայում, հանդիսանում են հիմնական աստիճաններ, ունեն վանկային անուններ՝ դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի և տառային նշումներ՝ օ, ճ, 6, ք, 8, յ, հ։ Օկտավայում պարունակվող մյուս հինգ հնչյուններից յուրաքանչյուրը թեև ինքնուրույն է, բայց որպես հնչյունաշարի աստիճան համարվում է հարևան երկու հիմնամասներից վանկի բարձրացումը, օր. դոդիեզ (ա), կամ մյուսի իջեցումը, օր. ռեբեմոլ (ճ6տ)։ Աստիճանը կոչվում է նաև լադի ամեն մի առանձին հնչյունը և եռահնչյունը, որոնք նշվում են թվահամարներով և նույնպես ունեն անուններ։ Մաժոր և մինոր լադերը պարունակում են յոթական աստիճաններ՝ 1-ին աստիճանը կոչվում է տոնիկա, 2-րդը՝ վերևի՝ ձգտող, 3-րդը՝ վերևի մեդիանտ, 4-րդը՝ սուբդոմինանտ, 5-րդը՝ դոմինանտ, 6-րդը՝ ներքևի մեդիանտ, 7-րդը՝ ներքևի ձգտող։ Լադի բոլոր հնչյունների աստիճանական հաջորդականությունը կոչվում է գամմա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։