«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{merge|Լիճք}}
{{վիքիֆիկացում}}
{{tone}}
{{անաղբյուր}}
{{անաղբյուր}}
Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը:
Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը:
Տող 11. Տող 12.
Ըստ 1831-1842 թվականների արխիվային տվյալների Եղեգնագյուղ (Գյոլ-Քենդ) գյուղում սկզբից բնակություն են հաստատել Ալաշկերտից գաղթած 43 ընտանիքներ, մեկ ընտանիք` Ներքին Ադյաման (Ներքին Գետաշեն) գյուղից և երկու հոգի Թուրքիայից:

Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ:
Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ:
Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են: Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը, իշխան ձկան իսկական <<պահեստարաններ>> էին…
Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են: Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը, իշխան ձկան իսկական «պահեստարաններ» էին…
Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք: Գործեղ ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը` հացը:

1852 թվականի տեղական մարդահամարի տվյալներով Գյոլ-Քենդ գյուղում կրկին եղել է 44 ծուխ, երեք ծուխ մարել է, որոնց փոխարինել են 1847 թվականին Մուշից գաղթած երեք ընտանիքները: Ազգաբնակչության թիվը 265 է` 167 հոգի արական սեռի և 98 հոգի` իգական:

Տող 49. Տող 50.
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը ''Հակոբ Սահակի Հակոբյանինն'' է, իսկ ստեղծողներն են ''Արա և Արմեն Հոխիկյաններն'' ու ''Համլետ Հակոբյանը'':
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը ''Հակոբ Սահակի Հակոբյանինն'' է, իսկ ստեղծողներն են ''Արա և Արմեն Հոխիկյաններն'' ու ''Համլետ Հակոբյանը'':
Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է '''Անաշե''', որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը:

Բերդից քիչ ներքև '''Արածանին''' է, որի մեջ, ըստ ավանդույթի Տրդատ առաջինի հրամանով քրիստոնյա է մկրտվել հայ ժողովուրդը: Արածանիից ներքև արդեն Սևանա լճի մի մասն է երևում, որի ափին` եղեգների մեջ խրված '''ԼԻՃՔ''' տեղանունը, որը խորհրդանշում է մեր գյուղը:
Բերդից քիչ ներքև '''Արածանին''' է, որի մեջ, ըստ ավանդույթի Տրդատ առաջինի հրամանով քրիստոնյա է մկրտվել հայ ժողովուրդը: Արածանիից ներքև արդեն Սևանա լճի մի մասն է երևում, որի ափին` եղեգների մեջ խրված ''Լիճք'' տեղանունը, որը խորհրդանշում է գյուղը:

14:06, 12 Մարտի 2011-ի տարբերակ

Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը: Տեղանքի բուսական աշխարհի հետ կապված գյուղն սկզբից կոչել են Եղեգնագեղ, Եղեգնագյուղ, 1836 թվականից` Գյոլ, Գել, Գյոլ-Քենդ, իսկ 1946 թվականի ապրիլի 26-ի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ` Լիճք: Լիճքի մոտ պահպանվել են բրոնզեդարյան դամբարանադաշտ («Չորանոցներ» թաղամաս), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ (Պողոսի գյուղ), մի մատուռ (Ծաղկավանք),խաչքարեր, որոնցից մեկը կանգնեցրել են Խաթունի և Հայրումի որդիները` 1284 թվականին: 1950-1960 թվականներին հայտնաբերվել է նաև արամերեն մեկ արձանագրություն: Լիճքեցիները մինչև խորհրդային տարիները, համագործակցելով հարևան Վերին Ադյաման և Թազաքենդ գյուղերի բնակիչների հետ, քուրդ ու թուրք հրոսակներից հաջողությամբ պաշտպանել են իրենց ընտանիքներն ու ունեցվածքը, որի համար էլ ստացել են «արյունախում» մականունը… 1918 թվականին տեղահան են արել Ահմադ Աղի գյուղը` սեփականացնելով այդ գյուղի տարածքները:

Բնակչությունը

Մեր նախնիներն այստեղ են վերաբնակվել 1829-1830 թվականներին` գաղթելով Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի տարածքում գտնվող Ալաշկերտ քաղաքի կենտրոնական մասում տեղակայված Բերդ թաղամասից: Ըստ 1831-1842 թվականների արխիվային տվյալների Եղեգնագյուղ (Գյոլ-Քենդ) գյուղում սկզբից բնակություն են հաստատել Ալաշկերտից գաղթած 43 ընտանիքներ, մեկ ընտանիք` Ներքին Ադյաման (Ներքին Գետաշեն) գյուղից և երկու հոգի Թուրքիայից: Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ: Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են: Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը, իշխան ձկան իսկական «պահեստարաններ» էին… Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք: Գործեղ ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը` հացը: 1852 թվականի տեղական մարդահամարի տվյալներով Գյոլ-Քենդ գյուղում կրկին եղել է 44 ծուխ, երեք ծուխ մարել է, որոնց փոխարինել են 1847 թվականին Մուշից գաղթած երեք ընտանիքները: Ազգաբնակչության թիվը 265 է` 167 հոգի արական սեռի և 98 հոգի` իգական: Բնակչությունը հետագա քսան տարիների ընթացքում լիովին հարմարվել է տեղանքին ու կլիմային, ընդարձակել է վարելահողերը, զբաղվել է անասնապահությամբ և ու ձկնորսությամբ: 1873 թվականին գյուղի ծխերի թիվը համարյա կրկնապատկվել է (84 ծուխ), իսկ բնակչությունը աճել է մոտ երեք անգամ` հասնելով 801 մարդու: Նրանց սեռային կազմն էլ է հավասարակշռվել` 397 տղամարդ և 404 կին: 1886 թվականին արխիվային տվյալների համաձայն գյուղի ծխերի թիվը արդեն 95 էր, բնակչությունը` 1173: Հետագա տարիներին գյուղի ազգաբնակչության աճի մասին կարելի է ծանոթանալ ստորև բերված աղյուսակից:

թվականը բնակչությունը տղամարդ կին
1897 1371 668 703
1926 2231 1142 1089
1939 2716 1405 1311
1959 2355 987 1368
1970 3395 1611 1784
1979 3386 1628 1758
1989 5681 2768 2911
1.01.2008 5370 2683 2687

Ինչպես երևում է վերևի աղյուսակից, Հայրենական պատերազմը անմիջականորեն ազդել է գյուղի բնակչության թվաքանակի վրա: Այդ պատերազմին մասնակցել է 803 լիճքեցի, որոնցից 181-ը չեն վերադարձել: Պատերազմի տարինեին մոտ տասը ծուխ լրիվ մարել է, իր սև գործն է արել նաև սովը: Այդ տարիներին զգալի թվով լիճքեցիներ օրվա հացի համար տեղափոխվել են Արարատյան դաշտ, որտեղ էլ ապրում են մինչև այժմ:

Անաշե-Բերդ-Լիճք

Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը Հակոբ Սահակի Հակոբյանինն է, իսկ ստեղծողներն են Արա և Արմեն Հոխիկյաններն ու Համլետ Հակոբյանը: Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է Անաշե, որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը: Բերդից քիչ ներքև Արածանին է, որի մեջ, ըստ ավանդույթի Տրդատ առաջինի հրամանով քրիստոնյա է մկրտվել հայ ժողովուրդը: Արածանիից ներքև արդեն Սևանա լճի մի մասն է երևում, որի ափին` եղեգների մեջ խրված Լիճք տեղանունը, որը խորհրդանշում է գյուղը: