«Սերգեյ Խուդյակով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացնում եմ կաղապարով եկող կատեգորիան oգտվելով ԱՎԲ
Կաղապարի տեխնիկական ուղղում
Տող 8. Տող 8.
|ստորագրություն =
|ստորագրություն =
|ծառայել է = [[ԽՍՀՄ]]
|ծառայել է = [[ԽՍՀՄ]]
|զորատեսակ = օդային ուժեր
|ծառայության տարիներ =
|ծառայության տարիներ =
|կոչում = [[Սովետական Միություն|Սովետական Միության]] Ավիացիայի մարշալ ([[1944]])
|կոչում = [[Սովետական Միություն|Սովետական Միության]] Ավիացիայի մարշալ ([[1944]])

21:19, 16 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով
Պատկեր:Խուդյակով.jpg
հունվարի 7 1902ապրիլի 18 1950
ԾննդավայրՄեծ Թաղլար, Հադրութ, Արցախ
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակռազմա-օդային ուժեր
ԿոչումՍովետական Միության Ավիացիայի մարշալ (1944)
Հրամանատարն էրԱրևմտյան ռազմաճակատի առաջին օդային բանակ,
12-րդ օդային բանակ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1936)
Պարգևներ Լենինի շքանշան
Կարմիր Դրոշի շքանշան (2)
Կարմիր Աստղի շքանշան
Սուվորովի առաջին կարգի շքանաշան
Սուվորովի երկրորդ կարգի շքանաշան
Կուտուզովի առաջին կարգի շքանաշան
ՍտորագրությունИзображение автографа

Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց (հունվարի 7 1902 Մեծ Թաղլար, Հադրութ, Արցախապրիլի 18 1950 Մոսկվա, Ռուսաստան) Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944

Մարտական ուղի

Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ 1917 թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–20 թվականներին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը։ Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից։ Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–1936 թվականներին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1936–1941 թվականներին ծառայել է Բելոռուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-1940-ին՝ Բելոռուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ 1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թվականի ապրիլին, գնդակահարվել։ Արդարացվել է 1956 թվականի նոյեմբերին։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը։ 1980 թվականին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը։

Հիշատակ

ՀՀ պաշտպանության նախարարության ՌՕՈւ-ի ինստիտուտը 2005 թվականին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ, ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում։

Աղբյուրներ

Գրականություն

  • Ա. Մալխասյան Սովետական բանակի հայ գործիչները 1965 թ. Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։