«Վիպակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Վանդալություն
չNo edit summary
Տող 1. Տող 1.
'''Վիպակ''' - գրականության պատմողական [[ժանր]]երից մեկը, որը միջին տեղ է գրավում [[վեպ]]ի և [[պատմվածք]]ի միջև։
{{Գրականություն}}'''Վիպակ''' - գրականության պատմողական [[ժանր]]երից մեկը, որը միջին տեղ է գրավում [[վեպ]]ի և [[պատմվածք]]ի միջև։

[[Գործող անձ]]անց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և [[նորավեպ]]ից, բայց փոքր՝ վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ՝ վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

11:05, 9 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Վիպակ - գրականության պատմողական ժանրերից մեկը, որը միջին տեղ է գրավում վեպի և պատմվածքի միջև։

Գործող անձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր՝ վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ՝ վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

Վիպակի նմուշներ են Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկին», Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Մուրացանի «Առաքյալը», Շիրվանզադեի «Նամուսը» և այլն։

Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ՝ Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)։[1]

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 279.