«Գաբրիել Ժեսուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Գաբրիել Ժեսուս | բնագիր անուն = | պատկեր = Brasil_estreia_contra_a_África_do_Sul_no_M...»:
(Տարբերություն չկա)

11:13, 3 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Գաբրիել Ժեսուս
պորտ.՝ Gabriel Jesus
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գաբրիել Ֆերնանդու դե Ժեսուս
Ազգությունը Բրազիլիա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1997(1997-04-03)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Պալմեյրաս
Համար 33
Պատանեկան կարիերա
2012 ֊ 2015 Բրազիլիա Պալմեյրաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015֊ Բրազիլիա Պալմեյրաս 54 ((19))
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գաբրիել Ֆերնանդու դե Ժեսուս, (պորտ.՝ Gabriel Fernando de Jesus, ապրիլի 3, 1997, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Պալմեյրաս» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոի Օլիմպիական խաղերի մասնակից և հաղթող։

Ակումբային կարիերա

Գաբրիելը «Պալմեյրաս» ակումբի ֆուտբոլիստ է։ 2015 թվականի մայիսի 9֊ին «Ատլետիկո Մինեյրո»֊ի դեմ խաղում Գաբրիելը անցկացրեց իր առաջին հանդիպումը բրազիլական Սերիա Բ֊ում[2]։ Օգոստոսի 30֊ին, «Ժոինվիլյա»֊ի դեմ խաղում ձևակերպեց դուբլ և խփեց իր առաջին գոլը «Պալմեյրաս»֊ի կազմում[3]։ Իր առաջին մրցաշրջանում Գաբրիելը նվաճեց Բրազիլիայի գավաթը։ 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում Գաբրիելը խփեց 4 գնդակ, խաղալով 3 խաղ[4][5][6]։

2016 թվականին Ժեսուսը կնքեց պայմանագիր 5 տարի ժամկետով, անգլիական «Մանչեսթեր Սիթի»֊ի հետ, Ժեսուսը անգլիական ակումբում կխաղա 2017 թվականից։ Տրանսֆերի արժեքը կազմեց 32 մլն․ եվրո[7]։

Միջազգային կարիերա

2015 թվականին, Նոր Զելանդիայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Գաբրիելը օգնեց իր թիմին դուրս գա եզրափակիչ։ Առաջնությունում նրանք խաղացին ընդդեմ Հունգարիայի[8], Նիգերիայի[9], Ուրուգվայի[10], Պոորտուգալիայի[11], Սենեգալի[12] և Սերբիայի հավաքականների[13]։ Նիգերիայի դեմ խաղում Ժեսուսը դարձավ գոլի հեղինակ։

Ռիոյի 2016 թվականի խաղերի ժամանակ Բրազիլիայի հավաքականը խաղաց Հարավաֆրիկյան Հանրապետություն[14], Իրաքի[15], Դանիայի[16], Կոլումբիայի[17], Հոնդուրասի[18] և Գերմանիայի[19] հավաքականների դեմ։ Ժեսուսը դարձավ գոլի հեղինակ Դանիայի և Հոնդուրասի հավաքականների դեմ խաղերում։

Նվաճումներ

Ակումբային

Բրազիլիա Պալմեյրաս

  • Նվաճել է Բրազիլիայի գավաթը․ 2015

Բրազիլիա Միջազգային

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն․ 2016

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Палмейрас VS. Атлетико Минейро 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015-05-09.
  3. «Палмейрас VS. Жоинвиль 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015-08-30.
  4. «Росарио Сентраль VS. Палмейрас 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016-04-07.
  5. «Ривер Плейт Монтевидео VS. Палмейрас 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016-02-17.
  6. «Палмейрас VS. Насьональ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016-03-10.
  7. ««Манчестер Сити» объявил о переходе Габриэла Жезуса» (անգլերեն). sports.ru. 2016-08-03.
  8. «Венгрия (до 20) VS. Бразилия (до 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-06-04.
  9. «Нигерия (до 20) VS. Бразилия (до 20) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2015-06-01.
  10. «Бразилия (до 20) VS. Уругвай (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-11.
  11. «Бразилия (до 20) VS. Португалия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-14.
  12. «Бразилия (до 20) VS. Сенегал (до 20) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-17.
  13. «Бразилия (до 20) VS. Сербия (до 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-06-20.
  14. «Бразилия (до 23) VS. ЮАР (до 23) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-08-04.
  15. «Бразилия (до 23) VS. Ирак (до 23) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-08-08.
  16. «Дания (до 23) VS. Бразилия (до 23) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2016-08-11.
  17. «Бразилия (до 23) VS. Колумбия (до 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-08-14.
  18. «Бразилия (до 23) VS. Гондурас (до 23) 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-08-17.
  19. «Бразилия (до 23) VS. Германия (до 23) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-08-20.