«Սան Սերվանդոյի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Սան Սերվանտօյի Ամրոցը}}
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց
|բնօրինակ անվանում = {{lang-es|castillo de San Servando}}
|բնօրինակ անվանում = {{lang-es|castillo de San Servando}}

09:08, 3 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Սան Սերվանդոյի ամրոց
իսպ.՝ castillo de San Servando
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՏոլեդո[1]
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de San Servando[2] Վիքիպահեստում

Սան Սերվանդոյի ամրոց (իսպ.՝ castillo de San Servando), միջնադարյան ամրոց Իսպանիայի Տոլեդո քաղաքում՝ Տախո գետի արևելյան ափին: Տեղակայված է Տոլեդոյի ալկասարի դիմաց: Հիմնադրվել է 14-րդ դարում որպես վանք, որ նախապես պատկանել է վանականներին, ապա անցել Տաճարականների միաբանության տիրապետության տակ:

1874 թվականին ամրոցը հայտարարվել է ազգային հուշարձան: Այն պատկերված է Էլ Գրեկոյի «Տեսարան Տոլեդոյից» նկարում:

Նկարագրություն

Ամրոցի հիմքն ուղղանկյունաձև է: Նրա երեք անկյուններում տեղակայված են աշտարակներ, իսկ չորրորդ միջանկյալ աշտարակը գտնվում է հարավային պատի վրա և պաշտպանում է ոչ մեծ դարպասները: Ամրոցի գլխավոր դարպասները գտնվում են քաղաքի կողմում: Դրանց հետևում գտնվում է Երդման աշտարակը (Torre del homenaje), որ բոլոր աշտարակներից ամենամեծն է, գտնվում է արևելյան կողմում և ունի ձվաձև հիմք: Աշտարակի վրա կան երեք շարժական հրակնատներ (դրանց նման հրակնատներ կան նաև հարավարևելյան աշտարակի վրա), իսկ վերևում կան ուղղանկյունաձև ատամներ ունեցող հրակնատներ, որ ծածկված են արճիճով: Աշտարակների պատուհանները զարդարված են աղյուսներով ու բարձրաքանդակներով:

Ամրոցը կառուցվել է քարից, որոնց ծայրակցվածքները պատված են կրաքարային լուծույթով. դա օքսիդաթաղանթի օգտագործման ձև է, որ օգտագործվել է արաբական շինություններում: Ամրոցը ներկայում գտնվում է բարվոք վիճակում, թեև չեն պահպանվել խրամն ու պատվարը:

Պատմություն

Ամրոցը գտնվում է բլրի վրա: Իր ռազմավարական նշանակության շնորհիվ այս տարածքում պաշտպանական կառույցներ են ստեղծվել Տոլեդոյի հիմնադրումից անմիջապես հետո. դրանք թույլ են տալիս վերահսկել ճանապարհները դեպի Ալկանտարա կամուրջն, դեպի գետը և ջրանցույցը: Ըստ հնագիտական տվյալների՝ նախապես այդտեղ եղել է հռոմեական ամրոց: Հետագայում կառուցվել է վեստգոթական եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ արբական ամրոցը: Մահմեդական ամրոցի հիմքը (ուղղանկյունաձև աշտարակներով) ներկայում ծածկված են հողով:

1085 թվականին Տոլեդոն կրկին անցնում է Ալֆոնսո VI թագավորի տիրապետության տակ, ով իր կնոջ՝ Կոնստանցիա Բուրգունդացու հետ ձեռնամուխ է լինում վանքի վերանորոգման աշխատանքներին[3]: Ամրոցը վերածում է պաշտպանական կառույցներով ամրացված վանքի (չափերով ավելի փոքր, քան նախորդ արաբական ամրոցը) և նվիրում Սերվանդո և Գերման սրբերին ի նշան երախտագիտության նրա համար, որ փրկվել է Սագրախասի ճակատամարտում: Ջոն Օրմսբին, ով անգլերեն է թարգմանել Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպը, գրում է, Ալֆոնսո VI-ը ամրոցը կոչել է իսպանացի նահատակ Սան Սերվանդոյի պատվին: Հետագայում անունը ենթարկվում է փոփոխության՝ դառնալով Սան Սերվան (այդ ձևով այն հիշատակվում է «Երգ իմ Սիդի մասին» պոեմում), Սան Սերվանտես և Սան Կերվանտես (San Cervantes):

1088 թվականի մարտի 11-ին թագավորը վանքը հանձնում է Հռոմի պապի ենթակայությանը այն պայմանով, որ այն մշտապես պիտի գտնվի Սուրբ Վիկտորի աբբայության վերահսկողության տակ: Այդ պայմանն ընդունվում է Ուրբանոս II պապի կողմից: Վերջինս վանքի կառավարիչ է նշանակում կարդինալ Ռիչարդին, ով Սուրբ Վիկտորի աբբայությունից էր: Դրանից հետո իսպանական վանքն անցնում է ֆրանսիացի վանականներին:

Ալֆոնսո թագավորը Սան Սերվանդոյի վանքը համարում էր տարածաշրջանում քրիստոնեության պահպանման միջոց: 1099 թվականի փետրվարի 13-ին նա նվիրատվություն է կատարում Սանտա Մարիա դե Ալֆիսեն վանքին և նրա միությանը: Հետագայում նա վանքին կից հիմնում է Բենեդիկտյան միանձնուհիների վանքը: Այդ երկու վանքերին հանձնարարվում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տարածաշրջանում ապրող աղքատներին ու ճանապարհորդներին[3]:

Սան Սերվանդոյի ամրոցը Էլ Գրեկոյի «Տեսարան Տոլեդոյից» նկարում (ձախից)

Վանքն ավերվել է 1110 թվականին սարակինոսների կողմից, և վանականները հեռացել են Մարսել: Վանքն անցել է Տոլեդոյի արքեպիսկոպոսությանը: Ալֆոնսո VIII թագավորը վանքը հանձնել է Տաճարականների միաբանությանը, որը վանքը դարձրել է ամրոց, որ Պուենտե դե Ալկանտարան կպաշտպաներ մահմեդականների հնարավոր հարձակումներից: Մահմեդականների հարձակման սպառնալիքի վերացման ու 1312 թվականին Տաճարականների միաբանության վերացումից հետո վանքը կորցրել է իր նշանակությունն ու լքվել:

14-րդ դարում՝ Պեդրո I Դաժանի ու Էնրիկե Եղբայրասպանի հակամարտության ժամանակ, ամրոցը կրկին ունեցել է ռազմական նշանակություն, և արքեպիսկոպոս Տենորիոն հանձնարարել է վերակառուցել այն: Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1386 թվականին: Այդ ժամանակին են վերաբերում այն կառույցները, որ պահպանվում են ներկայում:

1857 թվականին ամրոցում կառուցվել է վառոդի նկուղ: 1873 թվականին ամրոցը վաճառվել է 3000 պեսետով և հայտնվել ավերման սպառնալիքի տակ: Այդ պատճառով էլ 1874 թվականին Հուշարձանների հանձնաժողովի կողմից ամրոցը հայտարարվել է ազգային պատմագեղարվետսական հուշարձան՝ դառնալով Իսպանիայի առաջին ամրոցը, որ ստացել է նման կարգավիճակ:

Ամրոցը վերակառուցվել է 1959 թվականին: Վերակառուցողական աշխատանքների ընթացքում կառուցվել է ևս մեկ աշտարակ և բացվել նոր մուտք խճուղու կողմից: Դրանից հետո ամրոցում տեղավորվել են քոլեջ, համալսարանական հանրակացարան և այլն: Ներկայում այնտեղ գործում է հոսթել, անցկացվում են դասընթացներ ու կոնֆերանսներ: Ամրոցում անցկացվում են նաև էքսկուրսիաներ, որոնց ընթացքում այցելուներին ներկայացվում է ասպետ Դոն Նունո Ալվեարի հորինված պատմությունը, ըստ որի՝ նա իբր մահացել է այն բանից հետո, երբ ամրոցում գիշերելու ժամանակ տեսել է իր զոհերի ուրվականներին[4]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Castillo_de_San_Servando
  3. 3,0 3,1 Fita, Fidel (25 May 1906) [July–September 1906]. «Cuaderno IV». El monasterio toledano de San Servando en la segunda mitad del siglo XI (իսպաներեն). Vol. Tomo XLIX. էջեր 280–331. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  4. «La muerte de Don Nuño Alvear, una leyenda templaria de Toledo». LeyendasDeToledo.com.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սերվանդոյի ամրոց» հոդվածին։