«Մկրտիչ Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.
1945-1947 թթ. աշխատել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ։
1945-1947 թթ. աշխատել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ։
1947-1951 թթ. ուսանել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։
1947-1951 թթ. ուսանել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։
1952-1959 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմում պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև՝ կուլտուայի բաժնի հրահանգիչ։
1952-1959 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմում պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև՝ կուլտուրայի բաժնի հրահանգիչ։
1958 թ. ընդունվել է [[ՀԳՄ]] շարքերը։<br>
1958 թ. ընդունվել է [[ՀԳՄ]] շարքերը։<br>
1959-1962 թթ.` ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։
1959-1962 թթ.` ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։

19:18, 27 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Մկրտիչ Դիվինի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել է1924, մայիսի 2
ԾննդավայրԱխալքալաք
Մահացել է2002, հունիսի 23
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1951)
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր
ԱշխատավայրԳրական թերթ և ՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն
ԵրեխաներԴավիթ Սարգսյան

Մկրտիչ Դիվինի Սարգսյան (1924, մայիսի 2, Ախալքալաք- 2002, հունիսի 23, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

Մկրտիչ Սարգսյանի հուշատատակը Երևանի Բաղրամյան պողոտայում

Մկրտիչ Սարգսյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 2-ին, Ջավախքի Ախալքալաք քաղաքում։ 1931-1941 թթ. սովորել է Ախալքալաքի միջնակարգ հայկական դպրոցում։ 1942-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» I և II աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ 1945-1947 թթ. աշխատել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ։ 1947-1951 թթ. ուսանել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1952-1959 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմում պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև՝ կուլտուրայի բաժնի հրահանգիչ։ 1958 թ. ընդունվել է ՀԳՄ շարքերը։
1959-1962 թթ.` ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։ 1960 թ. ընդունվել է Հայաստանի ժուռնալիստների միության շարքերը։ 1961 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է նկատողություն՝ «Գրական թերթում» Հր. Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկի մասին փառաբանող հոդված տպագրելու համար։ 1962-1970 թթ՝ Հայպետհրատի գլխավոր խմբագիր։ 1965 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է խիստ նկատողություն՝ Քրիստափոր Թափալցյանի «Պատերազմ» վեպի IV հատորի տպագրության համար։ 1966 թ.` ուղևորություն Սիրիա և Լիբանան, ընդունելություն Սիմոն Վրացյանի կողմից Փալանջյան ճեմարանում։ 1969 թ. խմբագրել է Պ. Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն, որը լույս է տեսել նույն տարում և կալանվել պետական, կուսակցական վերադաս մարմինների կողմից։ 1975 թ. ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է հանրապետության կուլտուրայի վաստակավոր գործիչի կոչում։ 1975 թ. ընտրվել է ՀԳՄ քարտուղար և համատեղությամբ՝ կուս. բյուրոյի քարտուղար։ Աշխատել է մինչև 1986 թ.։ 1976, 1981 թթ. ՀԿԿ XXVI և XXVII համագումարներում ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
1968, 1980, 1982 թթ. ընտրվել է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի երեք գումարումների դեպուտատ։ 1981 թ. ԽՍՀՄ գրողների միության VII համագումարում ընտրվել է ԽՍՀՄ ԳՄ վարչության անդամ։ 1983 թ. «Խաղաղություն պատերազմից առաջ» ժողովածուի համար շնորհվել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչում։ 1984 թ. ԽՍՀՄ գրողների միության կազմավորման 50-ամյակի կապակցությամբ և ծննդյան 60-ամյա առիթով պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով։ 1984 թ. «Ձոն Երևանին» բանաստեղծությունը ՀԳՄ վարչության որոշմամբ արժանացել է «Երևանը և երևանցիները» մրցանակաբաշխության առաջին մրցանակին։ 1986-1991 թթ. աշխատել է ՀԳՄ-ում գրական խորհրդատու[1]։

Երկեր

  • Երգեր, Երևան, 1957, 127 էջ։
  • Գետակ, Երևան, 1959, 172 էջ։
  • Կյանքը կրակի տակ, Երևան, 1963, 412 էջ։
  • Շատ եք փոխվել, աղջիկներ, Երևան, 1964, 80 էջ։
  • Տիրամոր պատկերի առջև, Երևան, 1965, 40 էջ։
  • Կարոտի երգ, Երևան, 1966, 76 էջ։
  • Ճակատագրով դատապարտվածներ, Երևան, 1967, 532 էջ։
  • Զինվորներ և սիրահարներ։ Որոշել եմ սպանել պատերազմը։ Կյանքը կրակի տակ։ Ճակատագրով դատապարտվածներ։ Երևան, 1969, 600 էջ։
  • Սերժանտ Կարոն։ Ճանապարհ։ Կանգառ նահանջի ճանապարհին, Երևան, 1970, 232 էջ։
  • Բարև, բարի արև, Երևան, 1973, 536 էջ։
  • Քեռի Սիմոնը, Երևան, 1974, 72 էջ։
  • Երկեր, 2 գրքով, գիրք 1, Երևան, 1976, 832 էջ։
  • Երկեր, 2 գրքով, գիրք 2, Երևան, 1977, 704 էջ։
  • Քաջ Նազար, Երևան, 1980, 384 էջ։
  • Խաղաղություն պատերազմից առաջ, Երևան, 1981, 520 էջ։
  • Աստղաբույլ, Երևան, 1983, 240 էջ։
  • Գարուն էր, ձյուն էր արել, Երևան, 1984, 520 էջ։
  • Չմակարդվող արյուն, Երևան, 1985, 472 էջ։
  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1988։
  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988:
  • Գրիգոր Նարեկացի /վեպ/, Երևան, 1988։
  • Խաղաղություն պատերազմից առաջ։ Չմակարդվող արյուն /վեպեր/, Երևան, 1989, 752 էջ։
  • Լույս լեռան վրա, Երևան, 1990։

Գրականություն

  • Մկրտիչ Սարգսյան. գրողի ճանապարհը (կենսամատենագրություն), Ե., 2000։
  • Աղաբեկյան Կ., Երեք դիմանկար, Ե., 1983։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են