Էլ Ասի[1] կամ Օրնոտես[1] (արաբ․՝ العاصي; հունարեն՝ Ορόντης; Թուրքիայի տարածքում՝ Ասի[1]), գետ Թուրքիայում, Սիրիայում և Լիբանանում: Գետը սկիզբ է առնում Անտիլիբանանյան լեռներից (եբրայերեն՝ (Αντιλίβανος)), Բեքաայի հովտում գտնվող Հելիոպոլիս քաղաքի մոտից, որը գտնվում է 30 կիլոմետր Բեյրութից դեպի արևելք: Հոսելով դեպի հյուսիս, այն թափվում է Միջերկրական ծովը: Հոսանքի ստորին հատվածներում հոսում է ժայռոտ կիրճով, այնուհետև թափվում Հոմս լիճը, որի շրջակայքը բնակելի է եղել դեռևս հին ժամանակներից: Հասնելով Համա քաղաք, գետը թեքվում է դեպի արևմուտք, հոսելով դեպի Անտիոքի կողմերը: Օրոնտեսը ունի երկու խոշոր վտակ՝ Աֆրինը և Կարասուն: ԹուրքականՍամանդաղ քաղաքից հարավ թափվում է Միջերկրական ծովը: Երկարությունը մոտ 571 կիլոմետր է: Գետը նավարկելի չէ: Օրոնտեսի ափին է կառուցվել հին հունական Ալ Մինա գաղութը:
Ծանոթագրություններ
↑ 1,01,11,2Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 444.