«Նաբուկկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31. Տող 31.




== Երկրորդ գործողություն - <!-- Der Frevler Չարագործություն, հանցանք, --> ոճիր ==
== Երկրորդ գործողություն - <!-- Der Frevler Չարագործություն, հանցանք, --> ՈՃԻՐ ==
=== Տեսարան առաջին. Բաբելոն. թագավորական պալատի սենյակում։<!-- Die königlichen Zimmer im Palast in Babylon --> ===
=== Տեսարան առաջին. Բաբելոն. թագավորական պալատի սենյակում։<!-- Die königlichen Zimmer im Palast in Babylon --> ===


Տող 52. Տող 52.




== Երրորդ գործողություն. Մարգարեություն ==
== Երրորդ գործողություն. ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ ==
=== Տեսարան առաջին. Բաբելոնի թագավորական պալատի կախովի այգիներում ===
=== Տեսարան առաջին. Բաբելոնի թագավորական պալատի կախովի այգիներում ===
Աբիգաիլլեն, որը իրեն թագուհի է հռչակել, նստած է գահին։ Ներկա է ծերակույտի առաջնորդը` որպեսզի ընդունի Ադլինգենի մեծարանքը։
Աբիգաիլլեն, որը իրեն թագուհի է հռչակել, նստած է գահին։ Ներկա է ծերակույտի առաջնորդը` որպեսզի ընդունի Ադլինգենի մեծարանքը։

23:46, 22 փետրվարի 2011-ի տարբերակ

Նաբուկկո
իտալ.՝ Nabucco
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և երաժշտական գործ/ստեղծագործություն
ԺանրԴասական
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ
Թեմիստոկլե Սոլերա
Սյուժեի աղբյուրԱստվածաշունչ
Գործողությունների քանակ4 արար[1] և 7 պատկեր
ԿերպարներNabucco?, Ismaele?, Zaccaria?, Abigaille?, Fenena?, High priest of Bel?, Abdallo?, Anna? և հրեա
Ստեղծման տարեթիվ1841
Առաջնախաղի տարեթիվմարտի 9, 1842[1]
Առաջնախաղի վայրՄիլանի «Լա Սկալա» թատրոն
Հրատարակման տարեթիվ1841
 Nabucco (opera) Վիքիպահեստում

«Նաբուկկո», կամ «Նաբուքոդոնոսոր»Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Թեմիստոկլե Սոլերայի` ըստ Աստվածաշունչ մատյանում նկարագրած եղելությունների (Նաբուկկոն` Բաբելոնի Նաբուքոդոնոսոր Բ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա քանդել էր Երուսաղեմի առաջին տաճարը և գերության տարել հրեաներին մ.թ.ա. VI դարի սկզբներին): Օպերայի առաջնախաղը կայացել է 1842թ. մարտի 8-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում:

Վերդիի թվով երրորդ օպերան է: Օպերայի լավագույն դրվագներից է Va, pensiero|Va, pensiero, sull’ali dorate («Թռչիր, միտք ոսկե թևերով») խմբերգը: Օպերան ներկայումս էլ հաճախ բեմադրվում է: Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը:



Առաջին գործողություն։ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ Երուսաղեմի Սողոմոնի տաճարում

Հրեաներն ու Ղովտացիները հավաքվել են Սողոմոնի տաճարում, որպեսզի բողոքեն իսրաելցիների ճակատագրից։ Իսրայելցիները պարտվել էին Բաբելոնի Նաբուկկո թագավորին, որն այդ ժամանակ անցնում էր քաղաքով։ Հրեական ծերակույտի առաջնորդ Զաքարիան հանգստացնում է իր հետևորդներին, ասելով, որ պետք չէ հուսահատվել, որովհետև նրանք դեռ մի մեծարժեք պատանդ ունեն` Նաբուկոյի դուստր Ֆենենան։ Վերջինս հսկվում էրր Երուսաղեմի Սեդեկիայի թագավորի քեռորդի Իսմայելի կողմից։ Սակայն Իսմայելը սիրահարվում է Ֆենենային, որն իրեն Բաբելոնում բանտարկված ժամանակ սեփական անձը մեծ վտանգի տակ դնեով ազատել էր։ Այժմ նա ուզում էր ետ վերադարձնել Ֆենենային այդ շնորհը։ Երկուսով որոշում են փախչել, երբ Աբիգաիլլեն, որին երկուսն էլ համարում են Նաբուկկոյի առաջնեկ դուստրը, հրեական շորերով բաբելոնցի զինվորների շքախմբով, մտնում է տաճար։ Աբիգաիլլեն Իսմայելին է խոստովանում իր քնքուշ սերը և խնդրում է իրեն փոխադարձ սիրելու դեպքում ազատ արձակել բոլոր հրեաներին։ Իսմայելը չի ցանկանում ճնշվել (շանտաժ անել) տեղի տալ։ Այդ ընթացքում Նաբուկկոյի զինվորների կողմից հալածված հրեական ամբոխը ապաստան է փնտրում տաճարում։ Հանկարծ դռան մեջ հայտնվում է ինքը` թագավորը։ Զաքարիան սպառնում է սպանել Ֆենենային, եթե Նաբուկկոն և իր մարդիկ համարձակվեն պղծել սուրբ վայրը։ Վերջինս բարձրացնում է դաշույնը, բայց Իսմայելը վրա է հասնում և մահից փրկում է նրան։ Զաքարյան անիծում է դավաճանին։ Նաբուկկոն փարվում է իր դստերը և հրամայում է այրել տաճարը։


Երկրորդ գործողություն - ՈՃԻՐ

Տեսարան առաջին. Բաբելոն. թագավորական պալատի սենյակում։

Նաբուկկոյի մոտ պահված գաղտնի փաստաթղթերից Աբիգաիլլեն տեղեկանում է իր իսկական ծագման մասին։ Նա ոչ թե թագավորի առաջնեկ դուստրն է, այլ ստրուկի դուստր։

Նա որոշում է վրեժխնդիր լինել Ֆենենայից, որը իր հրեաների դեմ պատերազմելու ժամանակ գահը Նաբուկոյին էր վստահել։ Նա ցանկանում է սպանել իր մրցակցին, տիրանալ գահին և լուր տարածել, որ Ֆենենան մեռած է։ Նրա ծրագրերին օժանդակում էր Բալլ-ի ծերակույտի առաջնորդը։

Տեսարան երկրորդ. պալատում մի այլ տեղ (մի այլ թևում)

Զաքարիան ազատ էր։ Զաքարյան և իր կողմնակիցները բաբելոնցիներին համոզում են ընդունել հերական հավատը։

Ղովտացիների (երգչա) խումբը անիծում է Ֆենենայի կյանքը փրկած Իսմայելին։ Նրանք առհամարում են նրան իր դավաճանության համար (իմա` Ֆենենայի հետ փախուստի հնարավորությունը։) Զաքարիան խմբից դադար է խնդրում, ասում է` Իսմայելը դավաճան չէ, որովհետև նա րոնափոխ եղած մարդու կյանք է փրկել։

Աբիգաիլլեն այդ ընթացքում իր իշխանությանը տիրանալու ծրագրերն է իրականացնում, երբ Նաբուկկոն անսպասելիորեն վերադառնում է։ Նա վերցնում է թագը և իրեն հռչակում է միակ և ամենամեծ թագավոր և աստված, որին մարդիկ հավերժ պիտի աղոթեն։ Այդ խոսքերի վրա ահաբեկված թագավորի մոտ կայծակներ են ճայթում։ Մի վերերկրային ուժ նրա թագը վեր է բարձրացնում։ Հաջորդ վայրկյանին Աբիգաիլլեն վերցնում է թագը։



Երրորդ գործողություն. ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

Տեսարան առաջին. Բաբելոնի թագավորական պալատի կախովի այգիներում

Աբիգաիլլեն, որը իրեն թագուհի է հռչակել, նստած է գահին։ Ներկա է ծերակույտի առաջնորդը` որպեսզի ընդունի Ադլինգենի մեծարանքը։ Հանկարծ հայտնվում է խելագարված Նաբուկկոն։ Աբիգաիլլեն խորամանկում է, որպեսզի ստանա թագավորական կնիքը, որով կարելի կլինի վավերացնել բոլոր հրեաների, ներառյալ կրոնափոխ Ֆենենայի, մահվան վճիռը։ Երբ Նաբուկկոն հասկանում է այս խաբեությունը և բողոքում է Աբիգալլեի դեմ ու սպառնում վեր հանել վերջինիս ծագման մանրամասները, չափազանց ուշ է լինում։ Նաբուկկոն փնտրում է համապատասխան փաստաթղթերը, բայց պարզվում է դրանք Աբիգալլեի մոտ են. նա խնդմնդալով պատառոտում է այն։ Նա պահակախմբին է հանձնում նախկին թագավորին և հրամայում է բանտարկել։ Նաբուկկոն խոստանում է նրան շնորհել գահը, եթե Աբիգաիլլեն խնայի ֆենենային։ Աբիգաիլլեն sardonischen ժպիտով մերժում է նրան։

Տեսարան երկրորդ։

Բանտարկյալների երգչախմբի առաջին տան երաժշտությունն ու բառերը



Հրեաները` նզովված ծանրաքարշ աշխատանքից դժգոհում են նրան «գեղեցիկ և հեռավոր հայրենիք» երգով և աստծուն օգնության են կանչում։ Զաքարիան խրախուսում է (հույս է տալիս) ժողովրդին մի պաթետիկ Մարգարեությամբ, թե Բաբելոնի սարսափելի վրեժը ՞՞՞՞՞


Չորորդ գործողություն։ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿՈՒՌՔԸ: Բաբելոնի թագավորական պալատի սենյակում -

Նաբուկկոն, որ խորը քնի մեջ մղձավանջներ է տեսնում, Փողոցից լսում է Ֆենենայի անունը։ Նա ներխուժում է պատշգամբ և տեսնելով իր շղթայակապ դստերը` հուսահատ ետ է վերադառնում։ Նա իզուր է փորձում լքել պալատը, միայն որպեսզի մեկ անգամ ևս համոզվի, որ բանտարկյալ է։ Հետո ծնկում է և հրեաների աստծուց ողորմածություն է խնդրում։ Հանկարծ բացվում է դարպասը և հայտնվում են թագավորական պահակախմբի մարդիկ։ Թրերով զինված նրանք հեևում են Նաբուկկոյին, որպեսզի նրան վերադարձնեն գահը և ազատեն ֆենենային։


Կաղապար:Ջուզեպե Վերդիի օպերաները

  1. 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.