«Ֆրանսուա Օլանդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1954 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 5. Տող 5.
|բնագիր ԱԱՀ = François Hollande
|բնագիր ԱԱՀ = François Hollande
|կարգ =
|կարգ =
|պատկեր = François Hollande (Journées de Nantes 2012).jpg
|պատկեր = Francois_Hollande_2015.jpeg
|ստանձնեց = [[Մայիսի 15]], [[2012]]
|ստանձնեց = [[Մայիսի 15]], [[2012]]
|լքեց =
|լքեց =

18:19, 15 Օգոստոսի 2016-ի տարբերակ


Ֆրանսուա Օլանդ
François Hollande
Ֆրանսիայի Նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝Մայիսի 15, 2012
Կուսակցություն՝Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցութուն
Նախորդող՝Նիկոլա Սարկոզի
Ծննդյան օր՝ օգոստոսի 12, 1954(1954-08-12)[1][2][3][…] (69 տարեկան)
Ծննդավայր՝Ռուան, Ֆրանսիա
Ամուսին ՝Ժյուլի Գայեի[4]
Երեխաներ՝Տոմաս
Կլեմենս
Ժուլիեն
Ֆլորա
Հայր՝Ժորժ Օլանդ
Մայր՝Նիկոլ Թրիբեր
Պարգևներ՝
Изображение автографа

Ֆրանսուա Ժերար Ժորժ Նիկոլա Օլանդ (ֆր.՝ François Gérard Georges Nicolas Hollande, ՄՀԱ(ֆր.)։ [fʁɑ̃.swa ʒe.ʁaʁ ʒɔʁʒ ɔ.lɑ̃d]; 1954 թ. օգոստոսի 12, Ռուան), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար 1997 - 2008 թթ.։ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր (1988 - 1993; 1997-ից), Տյուլ քաղաքի քաղաքապետ (2001 - 2008)։ Կորեզ դեպարտամենտի ընդհանուր խորհրդի նախագահ 2008-ից։

2012 թ. Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հաղթող Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից։ Առաջին փուլում ստացել է քվեների 28,63 %-ը՝ գրավելով առաջին տեղը և Նիկոլա Սարկոզիի հետ երկրորդ փուլ անցել։ 2012 թ. մայիսի 6-ին երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սարկոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսիայի 24-րդ նախագահը։

Ֆրանսուա Օլանդը ավարտել է Փարիզի Առևտրի բարձրագույն դպրոցը, Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտը և Կառավարման ազգային դպրոցը / Վոլտերի տարի՝ 1980 թ./

Սոցիալիստական կուսակցության անդամ է 1979 թվականից։ 1980 թ., ավարտելով Կառավարման ազգային դպրոցը, նա դառնում է Հաշվիչ պալատի աուդիտոր։ Միևնույն ժամանակ նա դասախոսում է Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտում։

1981 թ., Ֆրանսուա Միտերանի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ ընտրվելուց հետո, Ֆրանսուա Օլանդը դառնում է ծրագրի ղեկավար Ելիսեյան պալատում։ 1981 թ. հունիսի խորհրդրանական ընտրություններում Ֆրանսուա Օլանդը առաջադրվում է Կորեզ դեպարտամենտից։ 1988- 1991 թթ. նա տնտեսագիտություն է դասավանդում Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտում։

1993 թ. կորցնում է պատգամավորական մանդատը։ Նա ստանձնում է Ժակ Դըլորի «Témoin» /Վկա/ ակումբի նախագահությունը, որը պահպանում է մինչև 1997 թ. ։

1994 թ. նոյեմբերին դառնում է Սոցիալիստական կուսակցության տնտեսական հարցերով ազգային քարտուղարը, իսկ 1995 թ. Լիոնել Ժոսպենը նրան նշանակում է Սոցիալիստական կուսակցության խոսնակ։

2013 թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով[5]։

Ծանոթագրություններ