«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Երուսաղեմի հայկական թաղամաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5. Տող 5.


Չնայած թաղամասի փոքր չափերին և բնակչության թվաքանակին, [[հայեր]]ը պահպանում են իրենց անսասան անկախությունը և աշխուժորեն շարունակում են իրենց դրսևորել Հին քաղաքում: VII դարում հաստատված [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[Երուսաղեմի Հայոց պատրիարքություն|Երուսաղեմի պատրիարքարանը]] անկախ է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական կառույցներից: Պատրիարքարանը տեղակայված է թաղամասի կենտրոնում` [[Սուրբ Հակոբյանց վանք]]ում, որի երկաթյա պարիսպների վրա գրված է`«Այս դարպասները կառուցվել են Գրիգոր պատրիարքի նախաձեռնությամբ 1646 թվականին»: Պատրիարքարանին է պատկանում ինչպես բուն թաղամասի տարածքը, այնպես էլ մի շարք տիրույթներ այլ վայրերում:
Չնայած թաղամասի փոքր չափերին և բնակչության թվաքանակին, [[հայեր]]ը պահպանում են իրենց անսասան անկախությունը և աշխուժորեն շարունակում են իրենց դրսևորել Հին քաղաքում: VII դարում հաստատված [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[Երուսաղեմի Հայոց պատրիարքություն|Երուսաղեմի պատրիարքարանը]] անկախ է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական կառույցներից: Պատրիարքարանը տեղակայված է թաղամասի կենտրոնում` [[Սուրբ Հակոբյանց վանք]]ում, որի երկաթյա պարիսպների վրա գրված է`«Այս դարպասները կառուցվել են Գրիգոր պատրիարքի նախաձեռնությամբ 1646 թվականին»: Պատրիարքարանին է պատկանում ինչպես բուն թաղամասի տարածքը, այնպես էլ մի շարք տիրույթներ այլ վայրերում:

== Պատմություն ==
=== Ծագում ===
Առաջին [[հայեր|հայ]] բնակիչները [[Երուսաղեմ]]ում են հաստատվել I դարի վերջին: [[Տրդատ Գ Մեծ]]ի օրոք` 301 թվականին [[Արշակունիների թագավորություն|Հայաստանը]] դարձավ [[քրիստոնեություն]]ը պետական կրոն հռչակած առաջին պետությունը: Համաձայն վկայությունների, արդեն IV դարում Երուսաղեմում սրբավայրերի հայտնաբերումից հետո{{sfn|Der Matossian|2011|p=25}}, քաղաքում հաստատվեցին բազմաթիվ հայ հոգևորականներ{{sfn|Hewsen|2001|p=89}}<ref name="Grgearyan & Hakobjanyan">{{cite book|last1=Grgearyan|first1=Hakob|last2=Hakobjanyan|first2=Davit|title=[[ՀՍՀ]] Том 3|contribution=Երուսաղեմ [Jerusalem]|date=1977|pages=[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/641 641–642]}}</ref>: Նույն դարում կառուցվեցին առաջին հայկական եկեղեցիները (համարվում է որ Սուրբ Հակոբյանց վանքի հիմնումը սկսվել է 4-րդ դարում)<ref>Sanjian, Avedis (1965). ''The Armenian Communities in Syria under Ottoman Dominion''. Cambridge, MA: Harvard University Press, pp. 1-6.</ref>: Սիոն լեռան վրա բնակվում էր փոքրաթիվ հայ ուխտավորների և հոգևորականների համայնք: Այսպիսով Երուսաղեմի [[հայկական սփյուռք]]ը համարվում է գոյություն ունեցողներից ամենահինը<ref name="Tchilingirian">{{cite news|last=Tchilingirian|first=Hratch|title=Dividing Jerusalem : Armenians on the line of confrontation|url=http://oxbridgepartners.com/hratch/index.php/publications/articles/117-dividing-jerusalem-armenians-on-the-line-of-confrontation|work=Armenian International Magazine|issue=10|volume=11|date=October 2000|pages=40–44}} [https://web.archive.org/web/20150129200853/http://www.oxbridgepartners.com/hratch/images/pdf/Tchilingirian_Hratch_Dividing_Jerusalem_October_2000.pdf PDF version]</ref>: V դարի կեսերին արդեն գործում էր հայկական ձեռագրատունը<ref name="Hacikyan">{{cite book|last1=Hacikyan|first1=Agop Jack|authorlink1=Agop Jack Hacikyan|last2=Basmajian|first2=Gabriel|last3=Franchuk|first3=Edward S.|last4=Ouzounian|first4=Nourhan|title=The Heritage of Armenian Literature: From the eighteenth century to modern times|contribution=Armenians in Jerusalem|url=https://books.google.com/books?id=GmtPLvnrc38C&pg=PA32&dq=The+Armenian+presence+in+Jerusalem|year=2005|publisher=Wayne State University Press|location=Detroit|isbn=978-0-8143-3221-4|pp=32–34}}</ref>: VI դարում Սիոն լեռան թաղամասում ձևավորված` աշխարհիկ հանրությունը բաղկացած էր վաճառականներից և արհեստավորներից: Թաղամասում գոյություն ուներ հայկական փողոց (''Ruda Armeniorum'')<ref name="Grgearyan & Hakobjanyan"/>{{sfn|Martirosyan|2001|p=52}}:

=== Բյուզանդական, արաբական և մամլուքյան ժամանակաշրջաններ ===
[[Դվինի եկեղեցական ժողով (506)|Դվինի առաջին եկեղեցական ժողովի]] ժամանակ` 506 թվականին Հայ Առաքելական եկեղեցին մերժեց 451 թվականին [[Քաղկեդոնի ժողով]]ի կողմից ընդունված` [[Հիսուս Քրիստոս]]ի երկբնությունը: Այսպիսով հայերը հակամարտության մեջ ներքաշվեցին հզոր [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] հետ: [[Հուստինիանոս Ա]] կայսրը ստիպելով լքել Երուսաղեմը<ref name="Hacikyan"/>, հալածանքների էր ենթարկում հայ-[[մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտներին]] նրանց համարելով [[հերետիկոսություն|հերետիկոսներ]]: [[Հայ Առաքելական եկեղեցի]]ն վտարվեց, իսկ նրա ողջ ունեցվածքը բռնագրավվեց:

Երբ 637 թվականին բյուզանդացիները Երուսաղեմը [[Երուսաղեմի պաշարում (637)|զիջեցին]] [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայությանը]], Հայկական Եկեղեցին ձգտելով վերադարձնել կորցրածը ընդունեց Օմար I [[խալիֆա]]յի գերիշխանությունը և համաձայնվեցին վերադառնալուն պես վճարել շնչահարկ: Մինչև այդ պահը Երուսաղեմում գործում էր միայն մեկ քրիստոնյա եպիսկոպոս, 638 թվականին Հայ Առաքելական եկեղեցին հռչակեց իրեն ենթակա Աբրահամ արքեպիսկոպոսին<ref name="Maksoudian">{{cite web|first=Krikor|last=Maksoudian|title=The Armenian Patriarchate of Jerusalem|url=http://www.armenianchurch-ed.net/our-church/patriarchat-of-jerusalem/|website=armenianchurch-ed.net|publisher=Diocese of the Armenian Church of America (Eastern)|location=New York|year=2004}}</ref>:

Երուսաղեմում [[խաչակիրներ]]ի [[Երուսաղեմի պաշարում (1099)|հաստատումից]] հետո հայկական համայնքը մեծացավ` ստեղծելով էթնիկ թաղամաս ներկայիս սահմաններում: XII դարի կեսերին վերջին անգամ ընդլայնվեց թաղամասի նկատմամբ գերակշռող և Երուսաղեմի հայկական համայնքի կենտրոն դարձած` Սուրբ Հակոբյանց վանքըref name="cnewa">{{cite web|last=Davis|first=Joyce M.|title=Jerusalem's Armenian Quarter|url=http://www.cnewa.org/default.aspx?ID=548&pagetypeID=4&sitecode=HQ&pageno=1|publisher=Catholic Near East Welfare Association|date=July 1992}}</ref>: 1311 թվականին` [[Մամլուքների սուլթանություն|մամլուքների]] ղեկավարման տարիներին Սարգիս արքեպիսկոպոսը սուլթան Մուհամմադ I-ի հրամանագրի համաձայն ընդունեց պատրիարքի տիտղոսը{{sfn|Martirosyan|2001|p=52}}:




== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

10:35, 5 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Պատկեր:Երուսաղեմի–հայկական–թաղամաս.jpg
Երուսաղեմի պատրիարքարանի զինանշանը

Հայկական թաղամասի քարտեզը: Երուսաղեմի պատրիարքարանի տարածքը ներկված է մոխրագույնով, իսկ Սբ. Հակոբյանց վանքը` մուգ մոխրագույնով:

Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמניՀա-Րովա հա-Արմենի, արաբ․՝ حارة الأرمن‎‎ Հափաթ ալ-Արման), Երուսաղեմի հին քաղաքի չորս թաղամասերից մեկը, զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի 14 %-ին համարժեք` 0,126 կմ² տարածք: Տեղակայված է Հին քաղաքի հարավարևմտյան[1] հատվածում` Յաֆֆայի դարպասներից հարավ, Դավթի աշտարակի և Սիոն լեռան միջև: Համարվում է որ Հայկական թաղամասի ներկայիս տարածքում ժամանակին տեղակայվել է Հերովդես I Մեծի պալատը: Հարավից և արևմուտքից Հայկական թաղամասը պաշտպանում են Հին քաղաքի պարիսպները, հյուսիսից սահմանակցում է Երուսաղեմի քրիստոնեական թաղամասին (բաժանված է Դավթի փողոցով), իսկ արևելքից` Երուսաղեմի հրեական թաղամասով (բաժանված է Հաբադ փողոցով)[2]: Հայկական թաղամաս կարելի է մտնել Յաֆֆայի և Սիոնի դարպասներից[3]: Բնակչության թվաքանակով և խտությամբ բոլոր թաղամասերի մեջ ամենափոքրն է[4]:

Չնայած թաղամասի փոքր չափերին և բնակչության թվաքանակին, հայերը պահպանում են իրենց անսասան անկախությունը և աշխուժորեն շարունակում են իրենց դրսևորել Հին քաղաքում: VII դարում հաստատված Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը անկախ է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական կառույցներից: Պատրիարքարանը տեղակայված է թաղամասի կենտրոնում` Սուրբ Հակոբյանց վանքում, որի երկաթյա պարիսպների վրա գրված է`«Այս դարպասները կառուցվել են Գրիգոր պատրիարքի նախաձեռնությամբ 1646 թվականին»: Պատրիարքարանին է պատկանում ինչպես բուն թաղամասի տարածքը, այնպես էլ մի շարք տիրույթներ այլ վայրերում:

Պատմություն

Ծագում

Առաջին հայ բնակիչները Երուսաղեմում են հաստատվել I դարի վերջին: Տրդատ Գ Մեծի օրոք` 301 թվականին Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետությունը: Համաձայն վկայությունների, արդեն IV դարում Երուսաղեմում սրբավայրերի հայտնաբերումից հետո[5], քաղաքում հաստատվեցին բազմաթիվ հայ հոգևորականներ[6][7]: Նույն դարում կառուցվեցին առաջին հայկական եկեղեցիները (համարվում է որ Սուրբ Հակոբյանց վանքի հիմնումը սկսվել է 4-րդ դարում)[8]: Սիոն լեռան վրա բնակվում էր փոքրաթիվ հայ ուխտավորների և հոգևորականների համայնք: Այսպիսով Երուսաղեմի հայկական սփյուռքը համարվում է գոյություն ունեցողներից ամենահինը[9]: V դարի կեսերին արդեն գործում էր հայկական ձեռագրատունը[10]: VI դարում Սիոն լեռան թաղամասում ձևավորված` աշխարհիկ հանրությունը բաղկացած էր վաճառականներից և արհեստավորներից: Թաղամասում գոյություն ուներ հայկական փողոց (Ruda Armeniorum)[7][11]:

Բյուզանդական, արաբական և մամլուքյան ժամանակաշրջաններ

Դվինի առաջին եկեղեցական ժողովի ժամանակ` 506 թվականին Հայ Առաքելական եկեղեցին մերժեց 451 թվականին Քաղկեդոնի ժողովի կողմից ընդունված` Հիսուս Քրիստոսի երկբնությունը: Այսպիսով հայերը հակամարտության մեջ ներքաշվեցին հզոր Բյուզանդական կայսրության հետ: Հուստինիանոս Ա կայսրը ստիպելով լքել Երուսաղեմը[10], հալածանքների էր ենթարկում հայ-մոնոֆիզիտներին նրանց համարելով հերետիկոսներ: Հայ Առաքելական եկեղեցին վտարվեց, իսկ նրա ողջ ունեցվածքը բռնագրավվեց:

Երբ 637 թվականին բյուզանդացիները Երուսաղեմը զիջեցին Արաբական խալիֆայությանը, Հայկական Եկեղեցին ձգտելով վերադարձնել կորցրածը ընդունեց Օմար I խալիֆայի գերիշխանությունը և համաձայնվեցին վերադառնալուն պես վճարել շնչահարկ: Մինչև այդ պահը Երուսաղեմում գործում էր միայն մեկ քրիստոնյա եպիսկոպոս, 638 թվականին Հայ Առաքելական եկեղեցին հռչակեց իրեն ենթակա Աբրահամ արքեպիսկոպոսին[12]:

Երուսաղեմում խաչակիրների հաստատումից հետո հայկական համայնքը մեծացավ` ստեղծելով էթնիկ թաղամաս ներկայիս սահմաններում: XII դարի կեսերին վերջին անգամ ընդլայնվեց թաղամասի նկատմամբ գերակշռող և Երուսաղեմի հայկական համայնքի կենտրոն դարձած` Սուրբ Հակոբյանց վանքըref name="cnewa">Davis, Joyce M. (July 1992). «Jerusalem's Armenian Quarter». Catholic Near East Welfare Association.</ref>: 1311 թվականին` մամլուքների ղեկավարման տարիներին Սարգիս արքեպիսկոպոսը սուլթան Մուհամմադ I-ի հրամանագրի համաձայն ընդունեց պատրիարքի տիտղոսը[11]:


Ծանոթագրություններ

  1. «The Armenian Quarter». Jewish Virtual Library.
  2. Arnon, 1992, էջ 5
  3. Haytayan, 2011, էջ 180
  4. Khamaisi, Brooks, էջեր 22, 71
  5. Der Matossian, 2011, էջ 25
  6. Hewsen, 2001, էջ 89
  7. 7,0 7,1 Grgearyan, Hakob; Hakobjanyan, Davit (1977). «Երուսաղեմ [Jerusalem]». ՀՍՀ Том 3. էջեր 641–642.
  8. Sanjian, Avedis (1965). The Armenian Communities in Syria under Ottoman Dominion. Cambridge, MA: Harvard University Press, pp. 1-6.
  9. Tchilingirian, Hratch (October 2000). «Dividing Jerusalem : Armenians on the line of confrontation». Armenian International Magazine. Vol. 11, no. 10. էջեր 40–44. PDF version
  10. 10,0 10,1 Hacikyan, Agop Jack; Basmajian, Gabriel; Franchuk, Edward S.; Ouzounian, Nourhan (2005). «Armenians in Jerusalem». The Heritage of Armenian Literature: From the eighteenth century to modern times. Detroit: Wayne State University Press. էջեր 32–34. ISBN 978-0-8143-3221-4.
  11. 11,0 11,1 Martirosyan, 2001, էջ 52
  12. Maksoudian, Krikor (2004). «The Armenian Patriarchate of Jerusalem». armenianchurch-ed.net. New York: Diocese of the Armenian Church of America (Eastern).