«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Երուսաղեմի հայկական թաղամաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7. Տող 7.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{reflist|30em|group=note}}<div class="references" style="height։ 250px; overflow։ auto; padding։ 3px" >{{reflist|2}}</div>
{{ծանցանկ}}


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

14:08, 4 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Պատկեր:Երուսաղեմի–հայկական–թաղամաս.jpg
Երուսաղեմի պատրիարքարանի զինանշանը

Հայկական թաղամասի քարտեզը: Երուսաղեմի պատրիարքարանի տարածքը ներկված է մոխրագույնով, իսկ Սբ. Հակոբյանց վանքը` մուգ մոխրագույնով:

Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמניՀա-Րովա հա-Արմենի, արաբ․՝ حارة الأرمن‎‎ Հափաթ ալ-Արման), Երուսաղեմի հին քաղաքի չորս թաղամասերից մեկը, զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի 14 %-ին համարժեք` 0,126 կմ² տարածք: Տեղակայված է Հին քաղաքի հարավարևմտյան[1] հատվածում` Յաֆֆայի դարպասներից հարավ, Դավթի աշտարակի և Սիոն լեռան միջև: Համարվում է որ Հայկական թաղամասի ներկայիս տարածքում ժամանակին տեղակայվել է Հերովդես I Մեծի պալատը: Հարավից և արևմուտքից Հայկական թաղամասը պաշտպանում են Հին քաղաքի պարիսպները, հյուսիսից սահմանակցում է Երուսաղեմի քրիստոնեական թաղամասին (բաժանված է Դավթի փողոցով), իսկ արևելքից` Երուսաղեմի հրեական թաղամասով (բաժանված է Հաբադ փողոցով)[2]: Հայկական թաղամաս կարելի է մտնել Յաֆֆայի և Սիոնի դարպասներից[3]: Բնակչության թվաքանակով և խտությամբ բոլոր թաղամասերի մեջ ամենափոքրն է[4]:

Չնայած թաղամասի փոքր չափերին և բնակչության թվաքանակին, հայերը պահպանում են իրենց անսասան անկախությունը և աշխուժորեն շարունակում են իրենց դրսևորել Հին քաղաքում: VII դարում հաստատված Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը անկախ է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական կառույցներից: Պատրիարքարանը տեղակայված է թաղամասի կենտրոնում` Սուրբ Հակոբյանց վանքում, որի երկաթյա պարիսպների վրա գրված է`«Այս դարպասները կառուցվել են Գրիգոր պատրիարքի նախաձեռնությամբ 1646 թվականին»: Պատրիարքարանին է պատկանում ինչպես բուն թաղամասի տարածքը, այնպես էլ մի շարք տիրույթներ այլ վայրերում:

Ծանոթագրություններ

  1. «The Armenian Quarter». Jewish Virtual Library.
  2. Arnon, 1992, էջ 5
  3. Haytayan, 2011, էջ 180
  4. Khamaisi, Brooks, էջեր 22, 71