«Հաճարենի անտառային»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , է: → է։, բ: → բ։ (2), ը: → ը։, կ: → կ։ (2), մ: → մ։ (4), ն: → ն։ (5), ս: → ս։, վ: → վ։ (3), ր: → ր։ (2), ա: → ա։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎի...
No edit summary
Տող 7. Տող 7.
| phylum =
| phylum =
| classis =
| classis =
| ordo = Հաճարածաղկավորներ
| ordo = [[Հաճարածաղկավորնե]]ր
| familia = Հաճարազգիներ
| familia = [[Հաճարազգիներ]]
| genus = [[Հաճարենի]]
| genus = [[Հաճարենի]]
| species = Հաճարենի անտառային
| species = Հաճարենի անտառային
| latin = F silvatica L
| latin = F silvatica
| author =
| author = L.
| syn =
| syn =
| arm_syn =
| arm_syn =
| typus =
| typus =
}}
}}
''' Հաճարենի անտառային''' ({{lang-lat|F silvatica L}}), հաճարազգիներ ընտանիքի, [[հաճարենի]] ցեղի բույս։
''' Հաճարենի անտառային''' ({{lang-lat|F silvatica}}), [[հաճարազգիներ]] ընտանիքի, [[հաճարենի]] ցեղի բույս։
== Նկարագրություն ==
== Նկարագրություն ==
Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում
Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում

18:09, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Հաճարենի անտառային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Հաճարենի
Տեսակ Հաճարենի անտառային
Լատիներեն անվանում
F silvatica
L.
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Հաճարենի անտառային (լատին․՝ F silvatica), հաճարազգիներ ընտանիքի, հաճարենի ցեղի բույս։

Նկարագրություն

Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում բունը ուղիղ է և գլանաձև, գետնից բավականին բարձր տեղադրված սաղարթով։ Երիտասարդ բնի վրա կեղևը մոխրագորշավուն է, ծեր ծառերի վրա մոխրագույն, հաճախ` թեփուկավոր, հարթ և բարակ։ Երիտասարդ ընձյուղները բաց շագանակագույն են, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ։ Բողբոջները իլիկաձև են, մինչև 2 սմ երկարությամբ, սրածայր։ Բացվում են ապրիլի սկզբին։ Տերևները էլիպսաձև են, հիմքում և գագաթում սեղմված, 4 — 10 սմ երկարությամբ և 2,5—6 սմ լայնությամբ, եզրերը թեթևակի ալիքավոր, նոսր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, նոր բացված տերևները մետաքսյա աղվամազապատ են, ավելի ուշ՝ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, թարթիչավոր։ Աշնանը սկզբում ստանում են դեղին, այնուհետևգորշ գունավորում։ Տերևակոթունները մազմզուկապատ են 0,5— 1 սմ երկարությամբ։ Առէջային ծաղիկների ծաղկապատը ձագարազանգականման է, գծանման կամ գծաբլթակավոր, 2,5 —5,0 մմ երկարությամբ, եզրերին սպիտակ մազմզուկներով։ Առէջները 4 — 15 հատ են։ Պտղագավաթի կողմնային տերևիկները մախաթանման են, կոթունը՝ մազմզուկապատ, 0,8 —1,8 սմ երկարությամբ։ Ընկուզիկները 3 անկյունանի են, 1—1,6 սմ երկարությամբ, հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ Արևմտյան Եվրոպայում, արևելքում հասնելով մինչև Ղրիմի հարավային ափերը։ Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է։ Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ կաղնու, եղևինի և այլ ծառատեսակների հետ միասին։ Այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան Ուկրաինայում, Բելոռուսիայում, Կալինինգրադի մարզում։ Ալպյան լեռներում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա։

Հաճարենու տապակած ընկույզները

Կիրառություն

Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն։ Արմատային մացառներ չի տալիս։ Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում։ Հողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում։ [1]:

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (171)։