«ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , ը: → ը։ (6), թ: → թ։, մ: → մ։ (12), ն: → ն։ (7), ո: → ո։ (2), չ: → չ։ (3), ջ: → ջ։ (2), վ: → վ։, տ: → տ։, ր: → ր։ (5 oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 34. Տող 34.
==Խաղից առաջ==
==Խաղից առաջ==
[[Պատկեր:Zidane_Zizu.jpg|thumb|upright|Ռեալ Մադրիդի մարզիչ [[Զինեդին Զիդան]]ը հաղթել է Չեմիպոնների լիգայում որպես ակումբի խաղացող 2002 թվականին:]]
[[Պատկեր:Zidane_Zizu.jpg|thumb|upright|Ռեալ Մադրիդի մարզիչ [[Զինեդին Զիդան]]ը հաղթել է Չեմիպոնների լիգայում որպես ակումբի խաղացող 2002 թվականին:]]
Այս եզրափակիչը վեցերորդն էր, որտեղ հանդիպեցին միևնույն երկրի ակումբներ<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2225377.html|title=One-nation UEFA Champions League finals|publisher=UEFA.com|date=21 May 2016}}</ref>, երրորդը որտեղ հանդիպեցին երկու իսպանական ակումբեր և երկրորդը որտեղ հանդիպեցին մեկ քաղաքի երկու ակումբեր։ Այս նույն ակումբերը հանդիպել էին նաև [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2014|2014 թվականի եզրափակչում]], դառնալով յոթերորդ կրկնվող եզրափակչի զույգը<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2360402.html|title=Second time round: European Cup final rematches|publisher=UEFA.com|date=9 May 2016}}</ref>: [[Մադրիդյան դերբի|Մադրիդյան եզրափակիչը]] երաշխավորեց [[Մադրիդ]]ին դառնալ ամենահաջողակ քաղաքը Եվորպական գավաթներում իր 11 հաղթանակով և 17 եզրափակչի մասնակցությամբ և նաև ՈՒԵՖԱ ակումբային մրցաշարերում 16 հաղթանակ՝ առաջ անցնելով [[Միլան]]ից իր 10 հաղթանակով և 16 եզրափակչի մասնակցությամբ<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2360806.html|title=Madrid to supplant Milan as top footballing city|publisher=UEFA.com|date=6 May 2016}}</ref>:
Այս եզրափակիչը վեցերորդն էր, որտեղ հանդիպեցին միևնույն երկրի ակումբներ<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2225377.html|title=One-nation UEFA Champions League finals|publisher=UEFA.com|date=21 May 2016}}</ref>, երրորդը որտեղ հանդիպեցին երկու իսպանական ակումբներ և երկրորդը որտեղ հանդիպեցին մեկ քաղաքի երկու ակումբներ։ Այս նույն ակումբները հանդիպել էին նաև [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2014|2014 թվականի եզրափակչում]], դառնալով յոթերորդ կրկնվող եզրափակչի զույգը<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2360402.html|title=Second time round: European Cup final rematches|publisher=UEFA.com|date=9 May 2016}}</ref>: [[Մադրիդյան դերբի|Մադրիդյան եզրափակիչը]] երաշխավորեց [[Մադրիդ]]ին դառնալ ամենահաջողակ քաղաքը Եվորպական գավաթներում իր 11 հաղթանակով և 17 եզրափակչի մասնակցությամբ և նաև ՈՒԵՖԱ ակումբային մրցաշարերում 16 հաղթանակ՝ առաջ անցնելով [[Միլան]]ից իր 10 հաղթանակով և 16 եզրափակչի մասնակցությամբ<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2360806.html|title=Madrid to supplant Milan as top footballing city|publisher=UEFA.com|date=6 May 2016}}</ref>:


[[Ռեալ Մադրիդ]]ը հասավ եզրափակիչ ռեկորդային 14-րդ անգամ կիսաեզրափակչում նվազագույն 1–0 ընդհանուր հաշվով հաղթելով [[Մանչեսթեր Սիթի]]ին, հնարավորություն ձեռք բերելով հաղթելու Չեմպիոնների լիգան ռեկորդային 11-րդ անգամ<ref>{{cite web|url=http://www.bbc.com/sport/football/36126021|title=Real Madrid 1–0 Manchester City (agg 1–0)|date=4 May 2016|work=BBC Sport}}</ref>: Դրանից առաջ նրանք հաղթել էին [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1956|1956]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1957|1957]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1958|1958]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1959|1959]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1960|1960]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1966|1966]], [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1998|1998]], [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2000|2000]], [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2002|2002]] և 2014 թվականի եզրափակչում և պարտվել էին [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1962|1962]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1964|1964]] և [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1981|1981]] եզրափակիչներում։ Սա Ռեալի 18-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերում։ Նրանց մարզիչ [[Զինեդին Զիդան]]ը ով դարձել էր 2002 թվականի եզրափակիչ խաղի հաղթական գոլի հեղինակ, կարող էր դառնալ 7-րդ մարդը, ով հաղթել է Չեմպիոնների լիգան որպես խաղացող և մարզիչ<ref name = "seventhman">{{cite web | url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-3604455/Zinedine-Zidane-sixth-person-win-Champions-League-player-manager.html?ITO=1490 | title=Zinedine Zidane could become seventh person to win Champions League as player and manager | publisher=Daily Mail Online | accessdate=28 May 2016}}</ref>` միանալով [[Միգել Մունյոս]]ին, [[Ջիովանի Տրապատոնի]]ին, [[Յոհան Կրոյֆ]]ին, [[Կառլո Անչելոտտի]]ին, [[Ֆրենկ Ռայկարդ]]ին և [[Պեպ Գվարդիոլա]]յին<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2249276.html|title=Will Zidane be latest winner as a player and coach?|publisher=UEFA.com|date=22 May 2016}}</ref>:
[[Ռեալ Մադրիդ]]ը հասավ եզրափակիչ ռեկորդային 14-րդ անգամ կիսաեզրափակչում նվազագույն 1–0 ընդհանուր հաշվով հաղթելով [[Մանչեսթեր Սիթի]]ին, հնարավորություն ձեռք բերելով հաղթելու Չեմպիոնների լիգան ռեկորդային 11-րդ անգամ<ref>{{cite web|url=http://www.bbc.com/sport/football/36126021|title=Real Madrid 1–0 Manchester City (agg 1–0)|date=4 May 2016|work=BBC Sport}}</ref>: Դրանից առաջ նրանք հաղթել էին [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1956|1956]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1957|1957]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1958|1958]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1959|1959]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1960|1960]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1966|1966]], [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1998|1998]], [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2000|2000]], [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2002|2002]] և 2014 թվականի եզրափակչում և պարտվել էին [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1962|1962]], [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1964|1964]] և [[Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1981|1981]] եզրափակիչներում։ Սա Ռեալի 18-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերում։ Նրանց մարզիչ [[Զինեդին Զիդան]]ը ով դարձել էր 2002 թվականի եզրափակիչ խաղի հաղթական գոլի հեղինակ, կարող էր դառնալ 7-րդ մարդը, ով հաղթել է Չեմպիոնների լիգան որպես խաղացող և մարզիչ<ref name = "seventhman">{{cite web | url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-3604455/Zinedine-Zidane-sixth-person-win-Champions-League-player-manager.html?ITO=1490 | title=Zinedine Zidane could become seventh person to win Champions League as player and manager | publisher=Daily Mail Online | accessdate=28 May 2016}}</ref>` միանալով [[Միգել Մունյոս]]ին, [[Ջիովանի Տրապատոնի]]ին, [[Յոհան Կրոյֆ]]ին, [[Կառլո Անչելոտտի]]ին, [[Ֆրենկ Ռայկարդ]]ին և [[Պեպ Գվարդիոլա]]յին<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2249276.html|title=Will Zidane be latest winner as a player and coach?|publisher=UEFA.com|date=22 May 2016}}</ref>:

15:19, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016
ԻրադարձությունՉեմպիոնների Լիգա 2015-2016
Լրացուցիչ ժամանակից հետո
Ռեալ Մադրիդը հաղթեց 5-3 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում
Ամսաթիվ28 մայիս 2016
ՄարզադաշտՍան Սիրո, Միլան
Հանդիպման խաղացողՍերխիո Ռամոս (Ռեալ Մադրիդ)[1]
ՄրցավարՄարկ Կլատենբուրգ (Անգլիա)
Հանդիսական71,942
ԵղանակԱմպամած

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 61-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 24-րդը, երբ այն վերանվանվեց Չեմպիոնների լիգա, մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ։ Այն կայացավ Միլանի Սան Սիրո մարզադաշտում 2016 թվականի Մայիսի 28-ին[2] Իսպանական Ռեալ Մադրիդի և Ատլետիկո Մադրիդի միջև, որը 2014 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Սա մրցաշարի պատմության մեջ երկրորդ անգամն էր, որ երկու ակումբներ ներկայացնում են միևնույն քաղաքը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին ոչ ոքի 1-1 հաշվով և Ռեալ Մադրիդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով 5-3 հաշվով և հաղթեց գավաթը ռեկորդային 11-րդ անգամ։

Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող Սևիլյայի հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2016 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2016 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։

Անցկացման վայր

Սան Սիրոն որոշվել է որպես եզրափակիչ ընդունող 2014 թվականի սեպտեմբերին:

Սան Սիրոն պաշտոնապես հայտնի է որպես Ջուզեպպե Մեացա մարզադաշտ, հայտարարվել է եզրափակիչ ընդունող ՈՒԵՖԱ-ի հատուկ կոմիտեի Շվեյցարիայի Նիոն քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպման ժամանակ[2]: Այն եղավ չորրոդ Չեմպիոնների գավաթ/լիգայի եզրափակիչը, որը կայացավ Սան Սիրոյում, մինչ այդ տեղի էր ունեցել 1965, 1970 և 2001 թվականներին։

Սան Սիրոն կառուցվել է 1925 թվականին և 1926 թվականին դարձավ Միլանի տնային մարզադաշտը, իսկ 1935 թվականին վաճառվեց քաղաքին։ 1947 թվականին այստեղ է հանդես գալիս նաև Ինտերը: Առաջին Եվրոպական գավաթի եզրափակիչը այստեղ տեղի ունեցավ 1965 թվականին։ Մարզադաշտում են տեղի ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934-ի, Եվրո 1980- և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1990-ի հանդիպումներ։ Մարզադաշտի տարողությունը 80.018 նստատեղ է[2]:

2016 թվականը նշանավորվեց նաև նրանով, որ դաշտի տերերը առաջին անգամ չեն մասնակցել մրցույթին, որի եզրափակիչը կայացավ իրենց մարզադաշտում։

Խաղից առաջ

Ռեալ Մադրիդի մարզիչ Զինեդին Զիդանը հաղթել է Չեմիպոնների լիգայում որպես ակումբի խաղացող 2002 թվականին:

Այս եզրափակիչը վեցերորդն էր, որտեղ հանդիպեցին միևնույն երկրի ակումբներ[3], երրորդը որտեղ հանդիպեցին երկու իսպանական ակումբներ և երկրորդը որտեղ հանդիպեցին մեկ քաղաքի երկու ակումբներ։ Այս նույն ակումբները հանդիպել էին նաև 2014 թվականի եզրափակչում, դառնալով յոթերորդ կրկնվող եզրափակչի զույգը[4]: Մադրիդյան եզրափակիչը երաշխավորեց Մադրիդին դառնալ ամենահաջողակ քաղաքը Եվորպական գավաթներում իր 11 հաղթանակով և 17 եզրափակչի մասնակցությամբ և նաև ՈՒԵՖԱ ակումբային մրցաշարերում 16 հաղթանակ՝ առաջ անցնելով Միլանից իր 10 հաղթանակով և 16 եզրափակչի մասնակցությամբ[5]:

Ռեալ Մադրիդը հասավ եզրափակիչ ռեկորդային 14-րդ անգամ կիսաեզրափակչում նվազագույն 1–0 ընդհանուր հաշվով հաղթելով Մանչեսթեր Սիթիին, հնարավորություն ձեռք բերելով հաղթելու Չեմպիոնների լիգան ռեկորդային 11-րդ անգամ[6]: Դրանից առաջ նրանք հաղթել էին 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002 և 2014 թվականի եզրափակչում և պարտվել էին 1962, 1964 և 1981 եզրափակիչներում։ Սա Ռեալի 18-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերում։ Նրանց մարզիչ Զինեդին Զիդանը ով դարձել էր 2002 թվականի եզրափակիչ խաղի հաղթական գոլի հեղինակ, կարող էր դառնալ 7-րդ մարդը, ով հաղթել է Չեմպիոնների լիգան որպես խաղացող և մարզիչ[7]` միանալով Միգել Մունյոսին, Ջիովանի Տրապատոնիին, Յոհան Կրոյֆին, Կառլո Անչելոտտիին, Ֆրենկ Ռայկարդին և Պեպ Գվարդիոլային[8]:

Ատլետիկո Մադրիդը հասավ իր երրորդ եզրափակչին` կիսաեզրափակչում մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ հաղթելով Բավարիա Մյունխենին (ընդհանուր հաշիվը 2–2)[9]: Նրանց նախորդ երկու եզրափակիչները եղել էին 1974 և 2014 թվականներին, որոնցում նրանք պարտվեցին Բավարիային և Ռեալ Մադրիդին համապատասխանավար։ Ատլետիկո Մադրիդը նաև հաղթել էր 1962 թվականի գավաթակիրների գավաթի եզրափակչում և պարտվել էր 1963 և 1986 թվականների գավաթակիրների գավաթի եզրափակիչներում։ Ատլետիկոն նաև երկու անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում 2010 և 2012 թվականներին։ Նրանց մարզիչ Դիեգո Սիմիոնեն կարող էր միանալ արգենտինացի Լուիս Կարնիլիային և Էլենիո Էրերային որպես Չեմպիոնների լիգան հաղթած ոչ եվրոպացի մարզիչ[10]: Եթե նրանք հաղթեին Չեմիոնների լիգայում, նրանք կմիանային Յուվենտուսին, Այաքսին, Բավարիային և Չելսիին, որպես ակումբ, որը հաղթել է բոլոր երեք ՈՒԵՖԱ Եվրոպայի մրցաշարերում[11]: Մյուս կողմից պարտվելու դեպքում Ատլետիկոն կդառնա առաջին ակումբը, որը պերտվել է իր առաջին երեք եզրափակիչները Չեմպիոնների լիգայում[12]:

Բացի 2014 թվականի եզրափակչից ակումբները Եվրոպայի գավաթներում հանդիպել են նաև Եվրոպական գավաթ 1958–59-ի կիսաեզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել է 2-1 հաշվով լրացուցիչ խաղում մյուս խաղերի ընդհանուր 2-2 հաշվից հետո և Չեմպիոնների Լիգա 2014-2015-ի քառորդ եզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել էր 1-0 ընդհանուր հաշվով[13]:

Ճանապարհ դեպի եզրափակիչ

Նշում. հետևյալ բոլոր արդյունքներում եզրափակչի մասնակիցների հաշիվները սկզբում են (Տ. տանը, Դ. դրսում):

Իսպանիա Ռեալ Մադրիդ Փուլ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մրցակից Արդյունք Խմբային փուլ Մրցակից Արդյունք
Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 4-0 (Տ) Խաղային օր 1 Թուրքիա Գալաթասարայ 2–0 (Դ)
Շվեդիա Մալմյո ՖԱ 2–0 (Դ) Խաղային օր 2 Պորտուգալիա Բենֆիկա 1–2 (Դ)
Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 0–0 (Դ) Խաղային օր 3 Ղազախստան Աստանա 4–0 (Տ)
Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 1–0 (Տ) Խաղային օր 4 Ղազախստան Աստանա 0–0 (Դ)
Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 4–3 (Դ) Խաղային օր 5 Թուրքիա Գալաթասարայ 2–0 (Տ)
Շվեդիա Մալմյո ՖԱ 8–0 (Տ) Խաղային օր 6 Պորտուգալիա Բենֆիկա 2–1 (Դ)
Խումբ A հաղթողներ
Դիրք Թիմ Խաղ Մ
1 Իսպանիա Ռեալ Մադրիդ 6 16
2 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 6 13
3 Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 6 3
4 Շվեդիա Մալմյո ՖԱ 6 3
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
Վերջնական դիրք Խումբ C հաղթողներ
Դիրք Թիմ Խաղ Մ
1 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 6 13
2 Պորտուգալիա Բենֆիկա 6 10
3 Թուրքիա Գալաթասարայ 6 5
4 Ղազախստան Աստանա 6 4
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
Մրցակից Ընդհաշ. 1-ին խաղ 2-րդ խաղ Փլեյ-օֆֆ փուլ Մրցակից Ընդհաշ. 1-ին խաղ 2-րդ խաղ
Իտալիա Ռոմա 4–0 2–0 (Դ) 2–0 (Տ) 1/8 եզրափակիչ Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 0–0 (8–7 11 մ.) 0–0 (Դ) 0–0 (Տ)
Գերմանիա Վոլֆսբուրգ 3–2 0–2 (Դ) 3–0 (Տ) Քառորդ եզրափակիչ Իսպանիա Բարսելոնա 3–2 1–2 (Դ) 2–0 (Տ)
Անգլիա Մանչեսթեր Սիթի 1–0 0–0 (Դ) 1–0 (Տ) Կիսաեզրափակիչ Գերմանիա Բավարիա Մյունխեն 2–2 1–0 (Տ) 1–2 (Դ)

Նաղքան խաղ

Դեսպաններ

Խավիեր Զանետտի Պաոլո Մալդինի

Խաղի դեսպաններն էին նախկին արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Զանետտին, ով հաղթել էր չեմպիոնների լիգայում Ինտերի կազմում 2010 թվականին և նախկին իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին, ով Միլանի կազմում հինգ անգամ տիրացել էր եվրոգավաթներին[14]:

Տոմսեր

Մարզադաշտի 71.500 նստատեղից 46.000 նստատեղի տոմսեր վաճառվեցին երկրպագուներին և այլ մարդկանց, ամեն եզրափակչի մասնակից ստացավ 20.000 տոմս իր երկրպագուների համար, 6.000 տոմս վաճառվեց աշխարհով մեկ UEFA.com-ի կողմից 2016 թվականի մարտի 1-ից մարտի 14-ը։ Գները կազմեցին €440, €320, €160 և €70: Մնացած տոմսերը իրացվեցին տեղի կազմակերպչական կոմիտեին, ՈՒԵՖԱ-ին և այլ ասոցացիաներին, առևտրային գործընկերներին և կորպորատիվ հոսպիտալային կազմակերպությանը[15]:

Բացման արարողություն

Բացման արարողությանը հանդես եկավ ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը կենդանի երաժշտական ներկայացմամբ[16]: Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին ներկայացրեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի օրհներգը[17]:

Հանդիպում

Մրցավարներ

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը հայտարարվեց եզրափակչի գլխավոր մրցավար 2016 թվականի մայիսի 10-ին[18]:

Դարպասային գծի տեխնոլոգիա

Որպես դարպասային գծի տեխնոլոգիա առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում օգտագործվեց Hawk-Eye համակարգը, որը հստատել էր ՈՒԵՖԱ հատուկ կոմիտե 2016 թվականի հունվարին[19]:

Տեսություն

Ռեալ Մադրիդը ավելի շատ տիրեց գնդակին խաղի սկզբնամասում։ Խաղի վեցերորդ րոպեին Գարեթ Բեյլը տուգանայինի ժամանակ փոխանցեց դարպասային հրապարակի մոտ, որտեղից հարվածեց Կազեմիրոն: Նրա հարվածը որսաց Ատելտիկոյի դարպասապահ Յան Օբլակը: Հինգ րոպե անց Դանիել Կարվախալը ստացավ դեղին քարտ Անտուան Գրիզմանի դեմ խախտումից հետո։ 15-րդ րոպեին Տոնի Կրոսը փոխանցեց Ատլետիկոյի տուգանային հրապարակ, որից հետո հարվածեց Բեյլը։ Նրա հարվածից հետո գնդակը ընթացավ դեպի Սերխիո Ռամոսը, ով դիպչելով գնդակին բացեց խաղի հաշիվը[20][21]: Կրկնապատկերը դիտելիս կարելի է համուզվել, որ Սերխիո ռամոսը գտնվում էր խաղից դուրս վիճակում և գոլը պետք է չեղյալ համարվեր, սակայն դրվագը մրցավարների տեսադաշտից դուրս մնաց[22][23]:

Խաղակեսից քիչ հետո Ֆերնանդո Տորրեսը նվաճեց 11 մետրանոց, երբ Պեպեն հրեց նրան։ Դարպասապահ Կեյլոր Նավասը զգուշացվեց վիճելու համար։ Գրիզմանը հարվածեց 11 մետրանոցը և վրիպեց։ Փոխարինման դուրս եկած Յաննիկ Կարասկոյի փոխանցումից հետո Խուանֆրանը 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Հաշիվը պահպանվեց մինչև հիմնական ժամանակի ավարտը և ակումբները սկսեցին խաղալ լրացուցիչ ժամանակ[24]: Լրացուցիչ ժամանակում գոլ չխփվեց և սկսվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը։ Խուանֆրանը վրիպեց Ատլետիկոյի չորրորդ հարվածը՝ թույլ տալով Կրիշտիանու Ռոնալդուին իրացնել հարվածը և Ռեալին պարգևել 11-րդ տիտղոսը։[25]:

Մանրամասներ

Պայմանականորեն տան ակումբի ընտրությունը կայացել էր կիսաեզրափակիչների վիճակահանության ժամանակ 2016 թվականի ապրիլ 15-ին Նիոնում[26]:


28 Մայիսի 2016 (2016-05-28)
Կաղապար:ԿԵԱԺ
Ռեալ Մադրիդ Իսպանիա 1–1 (ա.ժ.) Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Սան Սիրո, Միլան
Հանդիսական՝ 71,942[27]
Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)
Ռամոս Goal 15' Հաշվետվություն Կարրասկո Goal 79'
  Տասնմեկ մետրանոցներ  
Վասկես Penalty scored
Մարսելո Penalty scored
Բեյլ Penalty scored
Ռամոս Penalty scored
Ռոնալդու Penalty scored
5–3 Penalty scored Գրիզման
Penalty scored Գաբի
Penalty scored Սաուլ
Penalty missed Խուանֆրան
Ռեալ Մադրիդ
Ատլետիկո Մադրիդ
ԴՊ 1 Կոստա Ռիկա Կեյլոր Նավաս Դեղին քարտ in the 47-րդ minute 47'
ԱՊ 15 Իսպանիա Դանիել Կարվախալ Դեղին քարտ in the 11-րդ minute 11' Փոխարինվել է 52-րդ րոպեին 52'
ՊՇ 4 Իսպանիա Սերխիո Ռամոս Ավագ Դեղին քարտ in the 90+3-րդ minute 90+3'
ՊՇ 3 Պորտուգալիա Պեպե Դեղին քարտ in the 112-րդ minute 112'
ՁՊ 12 Բրազիլիա Մարսելո
ԿՊ 14 Բրազիլիա Կազեմիրո Դեղին քարտ in the 79-րդ minute 79'
ԱԿ 19 Խորվաթիա Լուկա Մոդրիչ
ՁԿ 8 Գերմանիա Թոնի Կրոս Փոխարինվել է 72-րդ րոպեին 72'
ԱՀ 11 Ուելս Գարեթ Բեյլ
ԿՀ 9 Ֆրանսիա Կարիմ Բենզեմա Փոխարինվել է 77-րդ րոպեին 77'
ՁՀ 7 Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու
Փոխարինումներ`
ԴՊ 13 Իսպանիա Կիկո Կասիլիա
ՊՇ 6 Իսպանիա Նաչո
ՊՇ 23 Բրազիլիա Դանիլո Դեղին քարտ in the 93-րդ minute 93' Փոխարինվել է 52-րդ րոպեին 52'
ԿՊ 10 Կոլումբիա Խամես Ռոդրիգես
ԿՊ 18 Իսպանիա Լուկաս Վասկես Փոխարինվել է 77-րդ րոպեին 77'
ԿՊ 22 Իսպանիա Իսկո Փոխարինվել է 72-րդ րոպեին 72'
ՀՐ 20 Իսպանիա Խեսե
Մարզիչ`
Ֆրանսիա Զինեդին Զիդան
ԴՊ 13 Սլովենիա Յան Օբլակ
ԱՊ 20 Իսպանիա Խուանֆրան
ՊՇ 15 Չեռնոգորիա Ստեֆան Սավիչ
ՊՇ 2 Ուրուգվայ Դիեգո Գոդին
ՁՊ 3 Բրազիլիա Ֆիլիպե Լուիս Փոխարինվել է 109-րդ րոպեին 109'
ԱԿ 17 Իսպանիա Սաուլ Նիգուես
ԿՊ 14 Իսպանիա Գաբի Ավագ Դեղին քարտ in the 90+3-րդ minute 90+3'
ԿՊ 12 Արգենտինա Ավգուստո Ֆերնանդես Փոխարինվել է 46-րդ րոպեին 46'
ՁԿ 6 Իսպանիա Կոկե Փոխարինվել է 116-րդ րոպեին 116'
ԱՎ 7 Ֆրանսիա Անտուան Գրիզման
ԿՀ 9 Իսպանիա Ֆերնանդո Տորրես Դեղին քարտ in the 61-րդ minute 61'
Փոխարինումներ`
ԴՊ 1 Իսպանիա Միգել Անխել Մոյա
ՊՇ 19 Ֆրանսիա Լույաս Հերնանդես Փոխարինվել է 109-րդ րոպեին 109'
ՊՇ 24 Ուրուգվայ Խոսե Գիմենեշ
ԿՊ 5 Պորտուգալիա Տիագու
ԿՊ 21 Բելգիա Յաննիկ Ֆերեիրա Փոխարինվել է 46-րդ րոպեին 46'
ԿՊ 22 Գանա Թոմաշ Պատրեյ Փոխարինվել է 116-րդ րոպեին 116'
ՀՐ 16 Արգենտինա Անխել Կորրեա
Մարզիչ`
Արգենտինա Դիեգո Սիմեոնե

Հանդիպման հերոս`
Սերխիո Ռամոս (Ռեալ Մադրիդ)[1]

Մրցավարի օգնականներ`[18]
Սիմոն Բեք (Անգլիա)
Ջեյք Կոլին (Անգլիա)
Չորրորդ պաշտոնյա`[18]
Վիկտոր Կաշայ (Հունգարիա)

Խաղի կանոններ[28]

  • 90 րոպե հիմնական ժամանակ,
  • 30 րոպե լրացուցիչ ժամանակ անհրաժեշտության դեպքում։
  • Հետխաղյա 11 մետրանոցներ անհրաժեշտության դեպքում։
  • Յոթ պահեստային, որոնցից միայն երեքը կարող են մտնել խաղադաշտ։

Վիճակագրություն

Առաջին խաղակես[29]
Վիճակագրություն Ռեալ Մադրիդ Ատլետիկո Մադրիդ
Խփած գնդակ 1 0
Ընդհանուր հարվածներ 5 5
Հարվածներ դարպասին 2 3
Փրկումներ 3 1
Գնդակին տիրել 48% 52%
Անկյունաիններ 1 1
Խաղի կանոնների խախտումներ 6 6
Խաղից դուրս 0 1
Դեղին քարտեր 1 0
Կարմիր քարտեր 0 0

Երկրորդ խաղակես[29]
Վիճակագրություն Ռեալ Մադրիդ Ատլետիկո Մադրիդ
Խփած գնդակ 0 1
Ընդհանուր հարվածներ 9 10
Հարվածներ դարպասին 4 1
Փրկումներ 0 4
Գնդակին տիրում 45% 55%
Անկյունայիններ 3 1
Խաղի կանոնների խախտում 8 7
Խաղից դուրս 0 1
Դեղին քարտեր 3 2
Կարմիր քարտեր 0 0

Ավելացված ժամանակ[29]
Վիճակագրություն Ռեալ Մադրիդ Ատլետիկո Մադրիդ
Խփած գնդակ 0 0
Ընդհանուր հարվածներ 11 3
Հարվածներ դարպասին 2 0
Փրկումներ 0 2
Գնդակին տիրում 44% 56%
Անկյունայիններ 3 4
Խաղի կանոնների խախտում 4 3
Խաղից դուրս 0 0
Դեղին քարտեր 2 0
Կարմիր քարտեր 0 0

Ընդհանուր[29]
Վիճակագրություն Ռեալ Մադրիդ Ատլետիկո Մադրիդ
Խփած գնդակ 1 1
Ընդհանուր հարվածներ 25 18
Հարված դարպասին 8 4
Փրկում 3 7
Գնդակին տիրում 46% 54%
Անկյունայիններ 7 6
Խաղի կանոնների խախտում 18 16
Խաղից դուրս 0 2
Դեղին քարտեր 6 2
Կարմիր քարտեր 0 0

Խաղից հետո

Խաղի հերոս Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի գավաթով Մադրիդում տոնակատարությունների ժամանակ:

Խաղը տասնմեկերորդն էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ, որի հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով։ Հաղթելով եզրափակչում` Ռեալ մադրիդը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող 11-րդ անգամ։ Բացի այդ սա Ռեալի 14-րդ եզրափակիչն էր Չեմպիոնների լիգայում։ Ակումբը չի պարտվել եզրափակիչներում 1981 թվականից։ Մյուս կողմից Ատլետիկոն միակ ակումբն է, որը պարտվեց առաջին երեք եզրափակչում անընդմեջ։ Յուվենտուսը և Բարսելոնան պարտվել էին իրենց առաջին երկու եզրափակիչներում, սակայն երրորդ փորձից հաղել էին։ Ատլետիկոն ունենալով երեք պարտություն եզրափակչում` այս ցուցանիշով հավասարվեց Բարսելոնային և ետ մնաց Յուվենտուսից (վեց պարտություն), Մյունխենի Բավարիայից և Բենֆիկայից (հինգ պարտություն յուրաքանչյուրը)։

Ռամոսը, ով բացեց խաղի հաշիվը, դարձավ հինգերորդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Նա գոլի հեղինակ չէր դարձել մրցաշարում նախորդ` 2014 թվականի եզրափակչից հետո։ Կարասկոն, դառնալով գոլի հեղինակ, դարձավ առաջին բելգիացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի եզրափակչում դարձավ գոլի հեղինակ[30]: Ռեալ Մադրիդի մարզիչ Զինեդին Զիդանը դարձավ առաջին ֆրանսիացի մարզիչը, ով հաղթեց Չեմպիոնների լիգայում և յոթերորդ մարդը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ։

Արձագանքներ

Զիդանը մամլո ասուլիսում հայտնեց, որ հպարտ է, որ հաղթել է Չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ, որպես մարզիչի օգնական և որպես մարզիչ։ Արդյունքի մասնի նա ասաց,- «Երկու ակումբներն էլ լավ խաղացին միչև վերջ, 11 մետրանոցների արդյունքը մեր օգտին էր, սակայն հեշտությամբ կարող էինք պարտվել: Շնորհավորում եմ Ատլետիկոյին և Դիեգո Սիմեոնեին: Նա մեծ մարզիչ է, սակայն իհարկե ես երջանիկ եմ այս հաղթանակով»: Սիմիոնեն շնորհավորեց Ռեալ Մադրիդին հաղթանակի կապակցությամբ` ասելով,- «նրանք նորից մեզնից լավն էին, այս անգամ 11 մետրանոցներով»[31] Երբ Սիմեոնեին հարցրեցին կմնա արդյոք նա Ատլետիկոյի մարզիչ, նա պատասխանեց, որ կմտածի[32]:

Ռոնալդոն խաղից հետո լրատվամիջոցներին ասաց, որ նա գիտեր, որ իրացնելու է վերջին 11 մետրանոցը, և ավելացրեց,- «11 մետրանոցները միշտ վիճակահանություն են, դու երբեք չես իմանա ինչ կկատարվի, սակայն մեր ակումբը ցույց տվեց ինչպես իրացնել բոլոր հարվածները»: Բեյլը ասաց, որ այս հաղթանակը ինչ որ գերբնական բան էր, և նրա զգացմունքները ապշեցուցիչ են։ Նա նաև ավելացրեց, որ շատ էր հուզվում 11 մետրանոցից առաջ։ Բացի այդ Բեյլը բարձր գնահատեց մրցակցին և ասաց, որ նրանք տվեցին ամեն ինչ հաղթելու համար, սակայն եզրափակիչը դա եզրափակիչ է և մենք ստիպված էինք հաղթել[33]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Spot-on Real Madrid defeat Atlético in final again». UEFA.com. Union of European Football Associations. 28 May 2016. Վերցված է 29 May 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Milan to host 2016 UEFA Champions League final». UEFA.com. Union of European Football Associations. 18 September 2014. Վերցված է 19 September 2014-ին.
  3. «One-nation UEFA Champions League finals». UEFA.com. 21 May 2016.
  4. «Second time round: European Cup final rematches». UEFA.com. 9 May 2016.
  5. «Madrid to supplant Milan as top footballing city». UEFA.com. 6 May 2016.
  6. «Real Madrid 1–0 Manchester City (agg 1–0)». BBC Sport. 4 May 2016.
  7. «Zinedine Zidane could become seventh person to win Champions League as player and manager». Daily Mail Online. Վերցված է 28 May 2016-ին.
  8. «Will Zidane be latest winner as a player and coach?». UEFA.com. 22 May 2016.
  9. «Bayern Munich 2–1 Atletico Madrid (agg 2–2)». BBC Sport. 3 May 2016.
  10. «Atlético coach Simeone eyes exclusive club». UEFA.com. 23 May 2016.
  11. «2016 UEFA Champions League Final Press Kit» (PDF). Uefa.com. 27 May 2016. Վերցված է 27 May 2016-ին.
  12. «Can Atlético make it third time lucky in Milan?». UEFA.com. 27 May 2016.
  13. «Real Madrid v Atlético in European competition». UEFA.com. 4 May 2016.
  14. «Final ambassadors: Zanetti v Maldini quiz». UEFA. 5 May 2016.
  15. «2016 UEFA Champions League final ticket sales launch». UEFA.org. 1 March 2016.
  16. «Alicia Keys to perform at UEFA Champions League final». UEFA. 27 April 2016.
  17. «Andrea Bocelli to perform before final». UEFA.com. 26 May 2016.
  18. 18,0 18,1 18,2 «Clattenburg to referee Champions League final». UEFA.com. 10 May 2016.
  19. «Goalline technology to be used in Champions League final». BBC Sport. 4 March 2016.
  20. Grez (28 May 2016). «Champions League final 2016: Live». CNN. Վերցված է 28 May 2016-ին.
  21. «Real Madrid beat Atletico on penalties to win Champions League». ESPNFC.com. Վերցված է 28 May 2016-ին.
  22. «Was Sergio Ramos offside when scoring Real Madrid's opening Champions League final goal?». Metro.co.uk. Վերցված է 31 May 2016-ին.
  23. «Real Madrid win Champions League on penalties after offside goal». irishexaminer.com. Վերցված է 31 May 2016-ին.
  24. «2016 UEFA Champions League Final: as it happened». Guardian. 28 May 2016. Վերցված է 31 May 2016-ին.
  25. «Real Madrid beat Atletico Madrid on penalties». BBC Sport. Վերցված է 28 May 2016-ին.
  26. «Draws — Semi-finals». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 15 April 2016-ին.
  27. «Full Time Report Final – Real Madrid v Atlético Madrid» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 28 May 2016. Վերցված է 28 May 2016-ին.
  28. «Regulations of the UEFA Champions League 2015/16 Season» (PDF). UEFA.com. 1 May 2015.
  29. 29,0 29,1 29,2 29,3 «Team statistics» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 28 May 2016. Վերցված է 28 May 2016-ին.
  30. «UEFA Champions League 2016 - Real Madrid-Atlético Report – UEFA.com». Uefa.com. 28 May 2016. Վերցված է 29 May 2016-ին.
  31. «UEFA Champions League 2016 - Real Madrid-Atlético Quotes – UEFA.com». Uefa.com. Վերցված է 29 May 2016-ին.
  32. «Atletico Madrid boss Diego Simeone: Real Madrid 'were better than us again'». ESPNFC.com. Վերցված է 28 May 2016-ին.
  33. «Cristiano Ronaldo: 'I had a vision' I'd score decisive penalty for Real Madrid». ESPNFC.com. Վերցված է 28 May 2016-ին.