«Կոկռոշենի սովորական»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 10. | Տող 10. | ||
| familia = [[Կոկռոշազգիներ]] |
| familia = [[Կոկռոշազգիներ]] |
||
| genus = [[Կոկռոշենի]] |
| genus = [[Կոկռոշենի]] |
||
| species = |
| species = Կոկռոշենի սովորական |
||
| latin = Grossularia reclinata (Լ.) Mill. |
| latin = Grossularia reclinata (Լ.) Mill. |
||
| author = |
| author = |
14:22, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Կոկռոշենի սովորական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Grossularia reclinata (Լ.) Mill.
|
Կոկռոշենի սովորական (լատին․՝ Grossularia reclinata (Լ.) Mill.), կոկռոշազգիներ ընտանիքի, կոկռոշենի ցեղի բույս։
Նկարագրություն
Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ: Տերևահանգույցներում ունի 2—4 առանձին փշեր, մինչև 2,4 սմ երկարությամբ: Տերևներն ունեն 1—6 սմ լայնություն, կազմված են 3—5 բլթակներից: Ծաղիկները հավաքված են 1—3 փնջերում տեղավորված տերևածոցերում, կանաչասպիտակավուն են կամ կարմրավուն:Հատապտուղները գնդաձև են կամ լայն էլիպսաձև, կանաչավուն, դեղին կամ ծիրանագույն, 1,3—1,5 սմ տրամագծով: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիսին։
Տարածվածություն
Տարածված է Կովկասում, Ուկրաինայում, Միջին և հարավային Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում:Հայաստանի տարածքում հանդիպում է Լոռիում, Սևանիավազանում, Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային և վերին լեռնային գոտիներում, Վայքում, անտառներում և անտառի եզրերին, քարերի մեջ, համեմատաբար խոնավ վայրերում:
Կիրառություն
Գնահատվում է պտուղների ուրույն համով, մեծ քանակությամբ վիտամինների պարունակությամբ: Թարմ պտուղները պարունակում են շաքարներ, ազատ թթուներ, պեկտինային նյութեր, կարոտին, 100 մգ/տոկոս A վիտամին և 150—200 մգ/տոկոս C վիտամին, ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են թոքերի բուժման նպատակով: Կոկռոշենին երաշտադիմացկուն և ցրտադիմացկուն բույս է, որի շնորհիվ էլ որպես թոսի կարող է օգտագործվել կանաչապատման մեջ և անտառային մշակույթների բազմաթիվ տիպերում: Բազմանում է ուղղաձիգ և հորիզոնական անդալիսի միջոցով, ինչպես նաև կանաչ կտրոններով: Էկոլոգիական խումբը XIII: Մշակության հավանական շրջանները՝ 1—32[1]:
Ծանոթագրություններ
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 24։