«Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references/> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
չ →‎Ներկայումս: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 36. Տող 36.
2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր։
2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր։

Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր։ Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն՝ «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»։

Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցվածեն, իսկ մնացածը՝ անփայլ։ Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝ մոտավորապես 0,125 կարատի չափով։ Շքանշանի չափերն են՝ 40 մմx40 մմ, շեղանկյանը՝ 15 մմx15 մմ։

12:18, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքամեդալի ժապավեն
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքամեդալի վկայական

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Շքանշանի կարգավիճակը

1993-2014 թթ.

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Շքանշանով պարգևատրվողները

1993-2014 թթ.

1993 թ. ընդունված օրենքով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվողների շրջանակ չէր սահմանվել։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները[1]։

Պարգևատրման միջնորդությունը

1993-2014 թթ.

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում[2]։

Կրելու կարգը

Ինչպես 1993-2014 թթ., այնպես էլ այժմ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Մարտական խաչ» շքանշանից հետո։

Շքանշանի նկարագրությունը

1993-2014 թթ.

1993-2014 թթ. հանձնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995 թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ, ըստ որի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր։ Ութանիստ վարդյակը դեպի կենտրոն ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ սրբի պսակով, ձախ ձեռքին՝ բացված գիրք, աջ ձեռքի ափը բարձրացված է դեպի վեր։ Ճիշտ առանցքում կա 3 տողով մակագրություն՝ «սբ. Մեսրոպ Մաշտոց»։ Վարդյակն արծաթից է, ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը՝ անփայլ։ Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացվում է ադամանդե քար՝ մոտ կարատի 0,125 չափով։ Շքանշանի չափերն են՝ 40 մմ x 40 մմ, շեղանկյանը՝ 15 մմ x 15 մմ։ Շեղանկյուն զարգացումն իր հակառակ երեսին ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։ Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը։ Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում՝ թունդ վարդագույն։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր։

Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր։ Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն՝ «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»։

Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցվածեն, իսկ մնացածը՝ անփայլ։ Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝ մոտավորապես 0,125 կարատի չափով։ Շքանշանի չափերն են՝ 40 մմx40 մմ, շեղանկյանը՝ 15 մմx15 մմ։

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմx10 մմ։ Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղը՝ մուգ վարդագույն[3]։

Պարգևատրման վիճակագրությունը

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) շքանշանով պարգևատրվել է 39 անձ, որոնցից 1-ը՝ հետմահու։

Պարգևատրվածներից 25-ը ՀՀ, 14-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։

Պարգևատրված 14 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 2-ը՝ Թուրքիա Թուրքիայի, 2-ը՝ Ֆրանսիա Ֆրանսիայի, 1-ը՝ Լիբանան Լիբանանի, 1-ը՝ Շվեյցարիա Շվեյցարիայի, 1-ը՝ Սիրիա Սիրիայի և 1-ը՝ Ուկրաինա Ուկրաինայի քաղաքացիներ են։

39 պարգևատրվածների դասակարգումն է ըստ գործունեության ոլորտների՝

  • գիտություն - 6,
  • առողջապահություն - 1,
  • մշակույթ - 14,
  • տնտեսություն - 1,
  • բարերարներ - 5,
  • սպորտ - 3,
  • կրոնական գործիչներ - 5,
  • պետական-քաղաքական գործիչներ - 4։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 5,
  • 2009 թ. - 6,
  • 2010 թ. - 8,
  • 2011 թ. - 11,
  • 2012 թ. - 3,
  • 2013 թ. - 3։
  • 2014 թ. - որևէ մեկը չի պարգևատրվել։
  • 2015 թ. - 3 անձ։

Շքանշանի ասպետներ

Հիմնական հոդված՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ

Հղումներ