«Նացիոնալ-սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ |
չ →Նացիստական վարչակարգի հաստատումը: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Նացիստական վարչակարգի հաստատումը == |
== Նացիստական վարչակարգի հաստատումը == |
||
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-S33882, Adolf Hitler retouched.jpg|270px|մինի|Ադոլֆ Հիտլեր]] |
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-S33882, Adolf Hitler retouched.jpg|270px|մինի|Ադոլֆ Հիտլեր]] |
||
Նացիստական վարչակարգի հաստատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպոլիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղաքական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտեսական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պառակտված էին, քանզի սուր պայքար էր գնում [[Կոմունիստ (այլ կիրառումներ)|կոմունիստների]] և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություններ։ Դեռ [[1919]] թվականի փետրվարին [[Վայմար]] քաղաքում հռչակվել էր, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետությունը» ([[1919]]–[[1933]] թվականներ) |
Նացիստական վարչակարգի հաստատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպոլիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղաքական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտեսական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պառակտված էին, քանզի սուր պայքար էր գնում [[Կոմունիստ (այլ կիրառումներ)|կոմունիստների]] և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություններ։ Դեռ [[1919]] թվականի փետրվարին [[Վայմար]] քաղաքում հռչակվել էր, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետությունը» ([[1919]]–[[1933]] թվականներ)։ [[Վերսալյան պայմանագիր]]ը ստորագրած [[Վայմարյան Հանրապետություն|Վայմարյան հանրապետության]] դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ [[ժողովրդավարություն]]ը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նացիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համախմբելու կարողությունը։ [[1929]] թվականին ծայրահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառնալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գործադրումը նույնպես որոշիչ նշանակություն ունեցան։ Նացիստական պետության հիմքում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահմանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխստագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատգամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի [[օրհներգ]]ը: |
||
== Ուժի պաշտամունքը == |
== Ուժի պաշտամունքը == |
||
Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ [[1934]] թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մամուլում տպագրել Հիտլերի լուսանկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռասսայական տեսությունն էր։ Նացիստների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներկայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասաները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմանիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ [[1935]] թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական միջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատկանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։ |
Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ [[1934]] թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մամուլում տպագրել Հիտլերի լուսանկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռասսայական տեսությունն էր։ Նացիստների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներկայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասաները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմանիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ [[1935]] թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական միջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատկանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։ |
22:28, 2 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նացիոնալ–սոցիալիզմը Գերմանիայում, Նացիոնալ–սոցիալիզմը Գերմանիայի նացիոնալ–սոցիալիստական բանվորական կուսակցության հայեցակարգն է։ Այն ծայրահեղ ազգայնամոլական և ռասսայական խտրականության քաղաքականության խառնուրդ է։ Նացիզմի հիմքում դրվեց Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը։ 1933 թվականի հունվարի 30–ին Հիտլերը զբաղեցրեց Գերմանիայի ռայխսկանցլերի (վարչապետ) պաշտոնը։ Իսկ 1934 թվականի օգոստոսի 1–ին՝ նախագահ Հինդենբուրգի մահից հետո, նախագահի պաշտոնը լուծարվեց, և իշխանությունը կենտրոնացվեց Հիտլերի ձեռքում։ Վերջինս դարձավ ֆյուրեր (առաջնորդ) և «ցմահ ռայխս կանցլեր», որը նրան իրավունք էր տալիս ոչ միայն նշանակելու կայսերական կառավարության անդամներին, այլև իր ժառանգորդին։
Նացիստական վարչակարգի հաստատումը
Նացիստական վարչակարգի հաստատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպոլիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղաքական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտեսական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պառակտված էին, քանզի սուր պայքար էր գնում կոմունիստների և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություններ։ Դեռ 1919 թվականի փետրվարին Վայմար քաղաքում հռչակվել էր, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետությունը» (1919–1933 թվականներ)։ Վերսալյան պայմանագիրը ստորագրած Վայմարյան հանրապետության դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ ժողովրդավարությունը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նացիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համախմբելու կարողությունը։ 1929 թվականին ծայրահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառնալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գործադրումը նույնպես որոշիչ նշանակություն ունեցան։ Նացիստական պետության հիմքում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահմանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխստագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատգամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը:
Ուժի պաշտամունքը
Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ 1934 թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մամուլում տպագրել Հիտլերի լուսանկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռասսայական տեսությունն էր։ Նացիստների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներկայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասաները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմանիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ 1935 թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական միջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատկանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։
Կենսական տարածքներ
Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայքարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշտամունքը միահյուսվում էր «կենսական տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսական տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձվում քարոզչությանն ու գրաքննությանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գերմանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտային այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում արգելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական բժշկությունը: Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույնիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մահապատժի որոշումն ի կատար կածվի»: Նացիստների քարոզչությունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթական և գիտական հաստատությունների «արիականացումը»: Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիայից, շատերը ստիպված գնացին վարչակարգի հետ գործարքի։ 1936 թվականին Հիտլերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու Նոբելյան մրցանակը: Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակությանը։ Երեխաները և երիտասարդությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտլերյուգենդի մեջ։ 1939 թվականին այդ շարժման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման համակարգը ստացավ բրգաձև կառուցվածք։ Հիտլերի մերձավոր համախոհները՝ Բորմանը, Գյորինգը, Հիմլերը և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակտիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրերում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։
-
Հիտլերի համախոհ Հերմանն Գյորինգ
-
Հիտլերի համախոհ Մարտին Բորմանն
-
Հիտլերի համախոհ Հենրիխ Հիմմլեր
-
Հիտլերի համախոհ Յոզեֆ Գեբելլս
Ծանոթագրություններ
- ↑ Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք