«Ձուկ (սննդամթերք)»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 5. | Տող 5. | ||
Ձկան միսը բաղկացած է 4 մասից՝ 2 մեջքից և 2 փորատակից, որոնք իրարից երկայնակի բաժանված են շարակցական ամուր [[հյուսվածք]]ներով։ |
Ձկան միսը բաղկացած է 4 մասից՝ 2 մեջքից և 2 փորատակից, որոնք իրարից երկայնակի բաժանված են շարակցական ամուր [[հյուսվածք]]ներով։ |
||
Ձկան միսն իրենից ներկայացնում է համատարած |
Ձկան միսն իրենից ներկայացնում է համատարած կոլոիդ համակարգ, որը բաղկացած է մկանային հյուսվածքներից՝ հաջորդաբար շերտավորված կապող հյուսվածքների հետ։ Մկաններն իրենց հերթին բաղկացած են առանձին միոֆիբրիլներից, շրջապատված կապող հյուսվածքի սպունգանման շերտով։ |
||
Միոֆոբրիլների [[սպիտակուց]]ային թաղանթից (''սարկոպլազմա'') դուրս տարածությունը լցված է մածուցիկ սպիտակուցային լուծույթով։ [[Մկան]]ային հյուսվածքն արտաքինից պատված է թաղանթով (''սարկոլեմա'')։ Ձկնամսի մեջ շարակցական հյուսվածքները համատարած [[Միս|կենդանիների մսի]] հետ ավելի քիչ տոկոս են կազմում, հետևապես ավելի նուրբ և դյուրամարս են։ |
Միոֆոբրիլների [[սպիտակուց]]ային թաղանթից (''սարկոպլազմա'') դուրս տարածությունը լցված է մածուցիկ սպիտակուցային լուծույթով։ [[Մկան]]ային հյուսվածքն արտաքինից պատված է թաղանթով (''սարկոլեմա'')։ Ձկնամսի մեջ շարակցական հյուսվածքները համատարած [[Միս|կենդանիների մսի]] հետ ավելի քիչ տոկոս են կազմում, հետևապես ավելի նուրբ և դյուրամարս են։ |
18:33, 2 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Ձկնամիս, ձկան միս, մարդկանց և այլ կենդանատեսակների կողմից լայնորեն սպառվող սննդամթերք։ Մեծ տեղ է գրավում աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների սննդակարգում։ Սննդային արժեքով փոքր-ինչ զիջում է մսեղենին և առավել դյուրամարս է։
Ձկան միսը բաղկացած է 4 մասից՝ 2 մեջքից և 2 փորատակից, որոնք իրարից երկայնակի բաժանված են շարակցական ամուր հյուսվածքներով։
Ձկան միսն իրենից ներկայացնում է համատարած կոլոիդ համակարգ, որը բաղկացած է մկանային հյուսվածքներից՝ հաջորդաբար շերտավորված կապող հյուսվածքների հետ։ Մկաններն իրենց հերթին բաղկացած են առանձին միոֆիբրիլներից, շրջապատված կապող հյուսվածքի սպունգանման շերտով։
Միոֆոբրիլների սպիտակուցային թաղանթից (սարկոպլազմա) դուրս տարածությունը լցված է մածուցիկ սպիտակուցային լուծույթով։ Մկանային հյուսվածքն արտաքինից պատված է թաղանթով (սարկոլեմա)։ Ձկնամսի մեջ շարակցական հյուսվածքները համատարած կենդանիների մսի հետ ավելի քիչ տոկոս են կազմում, հետևապես ավելի նուրբ և դյուրամարս են։
Ձկան մսի սպիտակուցը իր մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցության տակ քայքայվում է ավելի պարզ նյութերի և ամուր փուլում փոխելով միջավայրի թթվայնությունը՝ քայքայման պրոցեսը դարձնում ոչ կարգավորվող։ Ձկնամսում պարունակվող ատոմային սպիտակուցները շուրջ յոթ անգամ ավելի քիչ են, քան ցամաքային կենդանիների մսում, ինչով էլ բացատրվում է դրա դյուրամարսությունն ու սննդային արժեքը։
Բացի սննդամթերք լինելուց, ձկան միսն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես՝ յոդ, քրոմ, պղինձ, ֆոսֆոր, կալցիումական աղեր և այլն։
Պատկերասրահ
-
Ձկնամիս և չիպսեր
-
Տապակած ձուկ
-
Սաշիմի
-
Ռուսական ձկնակարկանդակ
-
Սևիչե
-
Թիլապիա զիլլի
-
ջեռոցում եփած սաղմոն
-
Ձկնապուր (հնդկական խոհանոց)
-
Ձկան կոտլետներ
-
Պահածոյացված ձկան տեսականի
-
Ձկնամսով և մանրախեցգետնով կերակուր
Գրականություն
- Վ. Մ. Հովահաննիսյան. «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա», Երևան, «ՀՊԱՀ»,
- Aquamedia, "Consumption of Fishery Products" retrieved from http://www.feap.info/economics/Tradebalance_en.asp on 2007-09-17.
- Г.И.Касьянов, С.В.Золотокова, И.А.Палагина, О.И.Квасенков (2004). «Технология копчения мясных и рыбных продуктов»
Արտաքին հղումներ
- Ծովամթերքների բաղադրատոմսեր (անգլերեն)