«Մեդրեսե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.


[[Պատկեր:Ulugh bek madrasah.jpg|thumb|left|Ուլուգբեկ մեդրեսեն Բուխարայում]]
[[Պատկեր:Ulugh bek madrasah.jpg|thumb|left|Ուլուգբեկ մեդրեսեն Բուխարայում]]
1—2-հարկանի շինությունները իրենց մեջ ներառում են բակ, ուղղանկյունաձև հատակագծով հանրակացարան, մզկիթ, լսարան։ Ընդհանուր առմամբ մեդրեսեները զանազանվում են իրենց տիպաբանությամբ՝ ըստ գտնվելու վայրի։ [[Միջին Ասիա]]յում մզկիթը և լսարանը տեղաբաշխված էին գլխավոր շինության մեջ, որի երկու կողմերում բացվում է օթյակը։ [[Փոքր Ասիա]]յում մեդրեսեի բակը սովորաբար ծածկված է գմբեթով։ Ասիայում ծածկը հիմանականում կամարակապ է, Հյուսիսային [[Աֆրիկա]]յում փայտամած՝ կղմինդրապատ։ Մեդրեսեն զարդարված է քանդակներով, թրծակավե սալիկներով։
1—2-հարկանի շինությունները իրենց մեջ ներառում են բակ, ուղղանկյունաձև հատակագծով հանրակացարան, մզկիթ, լսարան։ Ընդհանուր առմամբ մեդրեսեները զանազանվում են իրենց տիպաբանությամբ՝ ըստ գտնվելու վայրի։ [[Միջին Ասիա]]յում մզկիթը և լսարանը տեղաբաշխված էին գլխավոր շինության մեջ, որի երկու կողմերում բացվում է օթյակը։ [[Փոքր Ասիայի սելջուկյան պետություն|Փոքր Ասիայում]] մեդրեսեի բակը սովորաբար ծածկված է գմբեթով։ Ասիայում ծածկը հիմանականում կամարակապ է, Հյուսիսային [[Աֆրիկա]]յում փայտամած՝ կղմինդրապատ։ Մեդրեսեն զարդարված է քանդակներով, թրծակավե սալիկներով։


== Արտաքին հղումներ==
== Արտաքին հղումներ==

21:30, 27 Հուլիսի 2016-ի տարբերակ

Շերդոր մեդրեսե՝ Սամարղանդի երեք ամենահայտնի մեդրեսեներից մեկը, կառուցված 1619-1636 թվականներին Ռեգիստան հրապարակում

Մեդրեսե (արաբ․՝ مدرسة‎‎, բառացի «վայր, որտեղ ուսումնասիրում են»), մահմեդական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և մահմեդական հոգևոր ճեմարանի դեր։ Ուսումը մեդրեսեում երկսեռ է և անվճար։ Մեդրեսեն ավարտած շրջանավարտները իրավունք ունեն դիմելու համալսարան։

Պատմություն

Մզկիթին կից առաջին մեդրեսեն բացվել է Մարոկկոյում [[859] թվականին (Ալ-Կարաուին)։ Մեդրեսեն տարածում գտավ 9-13-րդ դարերում այն երկրներում, որտեղ դավանում էին մահմեդականությունը, այդ թվում նաև մինչհեղափոխական Ռուսաստանում (Բուխարա, Սամարղանդ, Խիվա, Միջին Մերձվոլգա, Հարավային Ուրալ, Սիբիր)։ Մեդրեսեները հիմնականում բացվել են խոշոր մզկիթներին կից։

Ուսումնական առարկաներ

  • Արաբերեն
  • Ղուրան և Ղուրանի մեկնություն (թաֆսիր)
  • Հադիս
  • Քալամ
  • Շարիաթ
  • Մահմեդականության պատմության և այլ հարակից դիսցիպլիններ։ Միջին դարերում մեդրեսեն ոչ միայն մահմեդական աստվածաբանության օջախ էր հանդիսանում, այլև մեծ մշակութային։

Մեդրեսեի ճարտարապետություն

Մեդրեսեների ճարտարապետական տեսքը ձևավորվել է արևելքում՝ մահմեդական աշխարհում 10-12-րդ դարերում։

Ուլուգբեկ մեդրեսեն Բուխարայում

1—2-հարկանի շինությունները իրենց մեջ ներառում են բակ, ուղղանկյունաձև հատակագծով հանրակացարան, մզկիթ, լսարան։ Ընդհանուր առմամբ մեդրեսեները զանազանվում են իրենց տիպաբանությամբ՝ ըստ գտնվելու վայրի։ Միջին Ասիայում մզկիթը և լսարանը տեղաբաշխված էին գլխավոր շինության մեջ, որի երկու կողմերում բացվում է օթյակը։ Փոքր Ասիայում մեդրեսեի բակը սովորաբար ծածկված է գմբեթով։ Ասիայում ծածկը հիմանականում կամարակապ է, Հյուսիսային Աֆրիկայում փայտամած՝ կղմինդրապատ։ Մեդրեսեն զարդարված է քանդակներով, թրծակավե սալիկներով։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդրեսե» հոդվածին։