«Խաշխաշ»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ |
Replacing Slaapbol_R0017601.JPG with File:Opium_pod_cut_to_demonstrate_fluid_extraction1.jpg (by CommonsDelinker because: File renamed: File renaming criterion #2: To cha |
||
Տող 42. | Տող 42. | ||
[[Պատկեր:Papavercalifornicum1.jpg|մինի]] |
[[Պատկեր:Papavercalifornicum1.jpg|մինի]] |
||
[[Պատկեր:Welsh poppy Meconopsis cambrica.JPG|մինի]] |
[[Պատկեր:Welsh poppy Meconopsis cambrica.JPG|մինի]] |
||
[[Պատկեր: |
[[Պատկեր:Opium pod cut to demonstrate fluid extraction1.jpg|մինի]] |
||
[[Պատկեր:Papaver nudicaule dsc00913.jpg|մինի]] |
[[Պատկեր:Papaver nudicaule dsc00913.jpg|մինի]] |
||
[[Պատկեր:Violet tulips.jpg|մինի]] |
[[Պատկեր:Violet tulips.jpg|մինի]] |
19:45, 27 Հուլիսի 2016-ի տարբերակ
Խաշխաշ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Papaver | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
|
Խաշխաշ կամ կակաչ (լատին․՝ Papaver), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։
Տարածում
Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում։ Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը (լատին․՝ P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ։
Կենսաբանական նկարագիր
Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։
ՀՀ-ում
ՀՀ-ում հայտնի է կակաչի 14 (16) տեսակ՝ կակաչ արևելյան, պարսկական, ավազասեր, ուրբանի, ծաղկակիրավոր, սակավատերև և այլն՝ տարածված գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում և այլուր։ Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող։ Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը երկարավուն բազմասերմ տուփիկ է։ Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների։ Ծաղկակիրավոր և սակավատերև տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Նշանակություն
Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1, 1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հաԴեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց և աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոց։ Բայց քանի որ ափիոնը նաև շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են։ վաքում են։
Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Թաթարստանում և Բաշկիրիայում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974 թվականը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում։
Կակաչի սերմերի տարեկան արտադրությունը 2004-2005 թվականներին | |||||
Չեխիա | 54 821,00 | 62 % | 36 418,00 | 53 % | |
Թուրքիա | 16 000,00 | 18 % | 16 000,00 | 23 % | |
Ֆրանսիա | 5 500,00 | 6 % | 5 500,00 | 8 % | |
Գերմանիա | 2 700,00 | 3 % | 2 700,00 | 4 % | |
Հունգարիա | 1 700,00 | 2 % | 1 700,00 | 2 % | |
Ավստրիա | 1 395,00 | 2 % | 1 400,00 | 2 % | |
Ռումինիա | 1 400,00 | 2 % | 1 400,00 | 2 % | |
Նիդեռլանդներ | 1 500,00 | 2 % | 1 300,00 | 2 % | |
Պաղեստին | 2 400,00 | 3 % | 1 000,00 | 1 % | |
Սերբիա և Չեռնոգորիա | 650 | 1 % | 650 | 1 % | |
Այլ երկրներ | 485 | 1 % | 485 | 1 % | |
ընդամենը | 88 551,00 | 100 % | 68 553,00 | 100 % |
Տեսակներ
Համաձայն ժամանակակից պատկերացումների, Խաշխաշ ընդգրկումէ մոտ 50 տեսակ[1]։
- Papaver aculeatum Thunb.
- Papaver alboroseum Hulten
- Papaver alpinum L.
- Papaver ambiguum Popov
- Papaver amurense (N.Busch) N.Busch ex Tolm.
- Papaver apulum Ten.
- Papaver arenarium M.Bieb.
- Papaver argemone L.
- Papaver armeniacum (L.) DC.
- Papaver atlanticum (Ball) Coss.
- Papaver belangeri Boiss.
- Papaver bracteatum Lindl.
- Papaver californicum A.Gray
- Papaver canescens Tolm.
- [syn. Papaver pseudocanescens Popov]
- Papaver chibinense N.Semen.
- Papaver czekanowskii Tolm.
- Papaver dahlianum Nordh.-->
- Papaver dubium L.
- Papaver fugax Poir.
- Papaver glaucum Boiss. & Hausskn.
- Papaver guerlekense Stapf
- Papaver hybridum L.
- Papaver labradoricum (Fedde) Solstad & Elven
- Papaver laestadianum Nordh.
- Papaver langeanum Tolm.
- Papaver lapeyrousianum Gutermann ex Greuter & Burdet
- Papaver lapponicum (Tolm.) Nordh.
- Papaver lasiothrix Fedde
- Papaver lateritium K.Koch
- Papaver leiocarpum Popov
- Papaver lujaurense N.Semen.
- Papaver mcconellii Hultén
- Papaver nudicaule L.
- Papaver ochotense Tolm.
- Papaver orientale L.
- Papaver pavoninum Fisch. & C.A.Mey.
- Papaver pinnatifidum Moris
- Papaver popovii Sipliv.
- Papaver pseudo-orientale Medw.
- Papaver purpureomarginatum Kadereit
- Papaver pygmaeum Rydb.
- Papaver pseudo-orientale (Fedde) Medw.
- Papaver radicatum Rottb.
- Papaver rhoeas L.
- [syn. Papaver commutatum Fisch. & C.A.Mey.]
- Papaver rubro-aurantiacum Lundstr.
- Papaver rupifragum Boiss. & Reut.
- Papaver schamurinii V.V.Petrovsky
- Papaver setosum Pesckhova
- Papaver somniferum L. [2]
- Papaver tolmachevii N.Semen.
- Papaver walpolei A.E.Porsild
- Papaver chakassicum
- Papaver humile Fedde
- Papaver macounii Greene
- Papaver macrostomum Boiss. & A.Huet
- Papaver monanthum Trautv.
- Papaver oreophilum Rupr.
- Papaver persicum Lindl.
- Papaver pilosum Sm.
- Papaver schinzianum Fedde
- Papaver spicatum Boiss. & Balansa
- Papaver umbonatum Boiss.
Կակաչ արևելյան
Որպես անհետացող տեսակ գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Հայրենիքը Հայաստանն է։ Հանդիպում է Շիրակի դաշտում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսային շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, չոր, քարքարոտ լանջերում։ Հայաստանից դուրս հանդիպում է հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Ծաղիկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, պսակաթերթերը 4-6 հատ են՝ վառ կարմիր, նարնջակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով։ Տերևները փետրաբաժան են, ծածկված կոշտ աղվամազով։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցրտադիմացկուն է։ 19-րդ դարի ակտիվ սելեկցիոն աշխատանքներ են կատարվում բույսի նոր տեսակներ ստանալու ուղղությամբ։ Այժմ հայտնի են այդ տսակի բազմաթիվ տարատեսակներ, բազմազան գունավորմամբ։ Կակաչ արևելյան (Papaver orientale L.)
Ծանոթագրություններ
Գրականություն
- Christopher Grey-Wilson. Poppies: A Guide to the Poppy Family in the Wild and in Cultivation. — Portland (OR): Timber Press, 2000. — 256 с. — ISBN 0881925039
- Jenő Bernáth. Poppy: The Genus Papaver. — CRC Press, 1998. — 352 с. — ISBN 9057022710
- Т. М. Судник, Т. В. Цивьян. Мак в растительном коде основного мифа (Balto-Balcanica) // Балто-славянские исследования 1980. М.։ Наука, 1981, с. 300—317
- Попов М. Г. Род 556. Мак — Papaver // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1937. — Т. VII. — С. 598—599. — 792 + XXVI с. — 5200 экз.
- Ю. К. Школьник Растения. Полная энциклопедия растений. — М.։ ЭКСМО, 2009. — С. 58—59. — ISBN 978-5-699-10969-2.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |