«Սիմոն Բոլիվար»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 35. | Տող 35. | ||
'''Սիմոն Բոլիվար''' ({{lang-es|Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco}}), ([[հուլիսի 24]], [[1783]], [[Կարակաս]], [[Վենեսուելա]] - [[դեկտեմբերի 17]], [[1830]], [[Սանտա-Մարտա]], [[Կոլումբիա]]), լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, [[1810]]–[[1826]] թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը։ Վենեսուելայի ազգային հերոս։ [[1819]]–[[1822]] թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և [[Էկվադոր]]ի տարածքները), իսկ [[1824]] թվականին՝ [[Պերու]]ն։ |
'''Սիմոն Բոլիվար''' ({{lang-es|Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco}}), ([[հուլիսի 24]], [[1783]], [[Կարակաս]], [[Վենեսուելա]] - [[դեկտեմբերի 17]], [[1830]], [[Սանտա-Մարտա]], [[Կոլումբիա]]), լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, [[1810]]–[[1826]] թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը։ Վենեսուելայի ազգային հերոս։ [[1819]]–[[1822]] թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և [[Էկվադոր]]ի տարածքները), իսկ [[1824]] թվականին՝ [[Պերու]]ն։ |
||
Ազատագրել է իսպանական գերիշխանությունից [[Վենեսուելա]]ն, [[Նոր Գրանադա]]ն (Հյուսիսային [[Կոլումբիա]] ու [[Պանամա]]), [[Կիտո]] գավառը (ժամանակակից [[Էկվադոր]]), [[1819]]-[[1830]] թվականներ այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ [[1824]] թվականին ազատագրել է [[Պերու]]ն ու կանգնել Վերին |
Ազատագրել է իսպանական գերիշխանությունից [[Վենեսուելա]]ն, [[Նոր Գրանադա]]ն (Հյուսիսային [[Կոլումբիա]] ու [[Պանամա]]), [[Կիտո]] գավառը (ժամանակակից [[Էկվադոր]]), [[1819]]-[[1830]] թվականներ այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ [[1824]] թվականին ազատագրել է [[Պերու]]ն ու կանգնել Վերին Պերուի տարածքում ստեղծված [[Բոլիվիա]] հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին ([[1825]])։ [[Վենեսուելայի Ազգային կոնգրես]]ը [[1813]] թվականին նրան հռչակել է Ազատիչ ({{lang-es|El Libertador}})։ |
||
=== Վաղ տարիները === |
=== Վաղ տարիները === |
13:39, 22 Հուլիսի 2016-ի տարբերակ
Սիմոն Բոլիվար Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբեր, 1821 - մայիսի 4, 1830 | |||
| |||
օգոստոսի 11, 1825 - դեկտեմբերի 29, 1825 | |||
| |||
փետրվարի 17, 1824 - հունվարի 28, 1827 | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա | ||
Դավանանք | Regular Masonic jurisdictions? | ||
Ծննդյան օր | հուլիսի 24, 1783[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Կարակաս, Captaincy General of Venezuela, Իսպանական կայսրություն[4] | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 17, 1830[1][2][3][…] (47 տարեկան) | ||
Վախճանի վայր | Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա, Magdalena Department, Գրան Կոլումբիա | ||
Թաղված | Cathedral of Santa Marta, Caracas Cathedral և Panteon Nacional | ||
Քաղաքացիություն | Իսպանիա, Վենեսուելա, Էկվադոր, Բոլիվիա և Գրան Կոլումբիա | ||
Հայր | Juan Vicente Bolívar y Ponte? | ||
Մայր | María Concepción Palacios Aguirre Ariztía - Sojo Blanco Herrera? | ||
Ամուսին | María Teresa del Toro y Alayza? | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Սիմոն Բոլիվար (իսպ.՝ Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco), (հուլիսի 24, 1783, Կարակաս, Վենեսուելա - դեկտեմբերի 17, 1830, Սանտա-Մարտա, Կոլումբիա), լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810–1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը։ Վենեսուելայի ազգային հերոս։ 1819–1822 թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքները), իսկ 1824 թվականին՝ Պերուն։
Ազատագրել է իսպանական գերիշխանությունից Վենեսուելան, Նոր Գրանադան (Հյուսիսային Կոլումբիա ու Պանամա), Կիտո գավառը (ժամանակակից Էկվադոր), 1819-1830 թվականներ այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ 1824 թվականին ազատագրել է Պերուն ու կանգնել Վերին Պերուի տարածքում ստեղծված Բոլիվիա հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին (1825)։ Վենեսուելայի Ազգային կոնգրեսը 1813 թվականին նրան հռչակել է Ազատիչ (իսպ.՝ El Libertador)։
Վաղ տարիները
Սիմոն Բոլիվարը ծնվել է 1783թ. հուլիսի 24-ին ազգությամբ բասկ, ազնվական կրեոլ Խուան Վինսենտե Բոլիվարի ընտանիքում: Իսպանիայից Հարավային Ամերիկա տեղափոխված Բոլիվարների ընտանիքն ակտիվ դերակատարություն էր ստանձնել Վենեսուելայի հասարակական կյանքում: Սիմոն Բոլիվարը վաղ հասակում կորցրել է ծնողներին: Ապագա հեղափոխականի դաստիարակության և աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Բոլիվարի ավագ ընկեր և հայտնի լուսավորիչ Սիմոն Ռոդրիգեսը: 1799թ. Սիմոնի ազգականներն որոշեցին ուղարկել նրան Մադրիդ` հեռու անհանգիստ Կարակասից: Մադրիդում Սիմոն Բոլիվարն ուսումնասիրեց իրավաբանություն, ապա այցելեց Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա: 1805թ. Բոլիվարն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ նրա մոտ ձևավորվեց իսպանական տիրապետությունից Հարավային Ամերիկայի ազատագրման գաղափարը:
Վենեսուելական հանրապետությունը
Բոլիվարն ակտիվ մասնակցություն ունեցավ Վենեսուելայում իսպանական տիրապետության տապալման (19 ապրիլի 1810թ.) և նրա անկախ հանրապետություն հռչակման գործում (5 հուլիսի 1811թ.): Նույն թվականին Բոլիվարը հեղափոխական խունտայի (ժողովրդական ժողով) կողմից ուղարկվեց Լոնդոն բրիտանական կառավարությունից օգնություն ստանալու նպատակով: Վերջինս սակայն գերադասեց պահպանել չեզոքություն: Բոլիվարը Լոնդոնում թողեց Լուի Լոպես Մենդեսին Վենեսուելայի անունից զինվորների վարձակալության համար բանակցությունները շարունակելու և վերադարձավ Վենեսուելա: Շուտով իսպանացի գեներալ Մոնտեվերդեն օգնության խնդրանքով դիմեց Վենեսուելայի տափաստան-լյանոսների կիսավայրենի բնակիչներին` ռազմատենչ լյաներոսներին: Լյաներոսների ոչ կանոնավոր ուժերի գլուխ նաշանակվեց աստուրիացի Խոսե Թոմաս Բովեսը: Պատերազմն ընդունեց չափազանց դաժան բնույթ, ինչին Բոլիվարը պատասխանեց գերիներին սպանելու հրամանով: Իսպանացիների կողմից Բոլիվարի բանակի ջախջախումից հետո նա 1812թ. հաստատվեց Նոր Գրանադայում (այժմյան Կոլումբիան): Սակայն հաջորդ տարվա սկզբներին Բոլիվարը վերադարձավ, իսկ 1813թ. օգոստոսին նրա զորքերը գրավեցին Կարակասը: Այստեղ նա հանդիսավոր կերպով հռչակվեց «Վենեսուելայի ազատարար» (El Libertador): Բոլիվարի գլխավորությամբ ձևավորվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը: Սակայն չիրականացնելով հասարակության ստորին հատվածների շահերից բխող բարեփոխումներ նա չկարողացավ ստանալ նրանց աջակցությունը և 1814թ. կրկին պարտություն կրեց: Իսպանական զորքերի ճնշման տակ 1814թ. հուլիսի 6-ին Բոլիվարի զորքերը լքեցին Կարակասը, իսկ Բոլիվարը հեռացավ երկրից` հաստատվելով Ճամայկայում:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Masur G. S. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ Боливар Симон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
Բոլիվարի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Բոլիվար» հոդվածին։ |
|